o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նա փոխել է անուն-ազգանուն, փոխել է իր հայրենիքը». Մարզիչը չի ուզում լսել Մելինե Դալուզյանի անունը. Hraparak

14.11.2019 22:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
«Նա փոխել է անուն-ազգանուն, փոխել է իր հայրենիքը». Մարզիչը չի ուզում լսել Մելինե Դալուզյանի անունը. Hraparak

Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ Hraparak.am-ը զրուցել է վերջին օրերի ամենաթեժ թեմայի մասին՝ Մել Դալուզյանի և նրա մասին նկարահանվող ֆիլմի մասին։

ՍԴ-ի նախագահ փոխելով՝ իշխանությունը չի կարող վերահսկողություն հաստատել ՍԴ-ի վրա. Պատգամավոր

Նա հաստատել է, որ Մելինե Դալուզյանը որակավորումից զրկվել է, քանի որ դոպինգ է ընդունել։ «Իհարկե, դոպինգ․․․  «Ստանազանոլ»։ (...)  ձեր վարչապետն ասաց՝ ես նրա տերն եմ, պատին կծեփեմ, եթե որևիցե մեկը հակառակ բան ասի։ Գնացեք ձեր վարչապետից հարցրեք։ Ես կարող եմ ասել, որ փաստաթուղթ եմ ստացել Միզազգային օլիմպիական կոմիտեից, որ էդ աղջիկն օգտագործել է չթույլատրվող նյութ։ Սրանից հետո մեռել է, նա իմ համար էլ չկա՜,  ես չունեմ իր հետ կապ, ես չգիտեմ իրեն, ես չե՜մ ճանաչում․․․ ինքը փոխել է անուն-ազգանուն, ինքը փոխել է իր հայրենիքը, մայրենիքը, կնքամայրը, կնքահայրը․․․ ես չգիտե՜մ․․․», - ասել է Փաշիկ Ալավերդյանը։ 

«Ես կասկածում էի, որ նա մարդ չէ։ Էությամբ։ Մինչևէ էսօր էլ նա մարդ չէ՝ որպես կին ու աղջիկ։ Իսկ իր հետ շփվողներն ավելի վատ մարդիկ են, քան ինքը։ ․․․ էդ աղջնակը 16-17 տարեկանից իր մարզիչին խայտառակել է։ Դուք ոչինչ չգիտեք ․․․ ախր․․ ախր ես ո՞ւր գնամ, ախր ես ոնց ապրեմ, որ ընդեղ հայ չկա, ախր ոնց ապրեմ, որ ընդեղ հայերեն չեն խոսում․․․  ինչ եք ուզում, ի՞նչ է Ձեր ուզածը էս պահին։ Աղաչու՜մ եմ, հանգիստ թողեք ինձ․․․ էդ աղջիկն ինձ համար մեռած է․․․», - ասել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА