o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կադիրովը ցանկանում է Վրաստան տանող ճանապարհ կառուցել

14.11.2019 19:47 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կադիրովը ցանկանում է Վրաստան տանող ճանապարհ կառուցել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ցանկանում է Չեչնիան Վրաստանին կապող ճանապարհ կառուցել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Չեչենական Ուտում-Կալի գյուղից մինչև Վրաստան 40-50 րոպե ճանապարհ է, նախկինում այստեղ ճանապարհ կար: Եթե բացենք այս ճանապարհը, Վրաստանի տարածքով կհասնենք Թուրքիա, իսկ հետո` Եվրոպա: Սա Հյուսիսային Կովկասի համար կարևոր ճանապարհ է: Կարծում եմ` մոտ ապագայում պիտի բացենք»,- հայտարարել է Կադիրովը:

Վրաստանից Հայաստան փորձել են զենք անցկացնել

Կադիրովի խոսքով` ճանապարհի շինարարության մասին պետք է հայտարարություն ներկայացնեն դաշնային կենտրոն, թեև նա նշել է, որ սա չի նշանակում, թե հարցն անմիջապես կարող է լուծվել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА