o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վալերյանկասեր բարեկամները

14.11.2019 17:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վալերյանկասեր բարեկամները

 Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի զարմիկ ՝ Սիփան Փաշինյանը ՝ «Վալերյանկա» է առաջարկում հանրությանը, հայտարարելով, որ Իջանում նոր անակնկալներ են սպասվում։ Կարծես պատմությունը կրկրնվում է։  Հիշեցնենք, որ Աժ 5-րդ գումարման ժամանակ, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը «վալերյանկա» խմելու կոչ էր արել՝ ՕԵԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Հեղինե Բիշարյանին, ԱԺ ամբիոնից։ Հարգելի քաղաքական գործիչներ, պետք չէ բոլորին «վալերյանկա» առաջարկել, հիմա կան առավել արդյուպավետ դեղամիջոցներ: Ստորև ներկայացնում ենք Սիփան Փաշինյանի ուղերձը.

«Իջևանում քարը քարին չդրած, Իջևանի ժողովրդի և քաղաքապետարանի հաշվին ունեցվածք դիզած, մի քանի հոգի հոգեխանգարման մեջ են ընկել կատարվող աշխատանքներից և գլխակորույս փորձում են ձեզ հայտնի մի քանի «մամուլի» միջոցով սևանցնեն: Մենք Հայկ Ղալումյանի հետ միասին ցույց ենք տալիս, թե ինչպես պետք է լինի քաղաքապետարանի աշխատանքը և քաղաքը, մենք ծառայում ենք մեր ժողովրդին, ոչ թե անհատներին։ Այդ ժամանակներն անվերադարձ անցյալում են: Հետաքրքիրն այն է, որ արդեն իսկ բազմաթիվ գյուղերում և համայնքներում բարեգործների միջոցով տարբեր ծավալների խնդիրներ եմ լուծել, բայց անհանգստությունը միայն Իջևանի մասով է. տեսնես՝ ինչի՞ց է: Պարոնայք պառազիտներ, խորհուրդ եմ տալիս վալերյանկա գնել, որովհետև առաջիկայում իջևանցիների ( և ոչ միայն ) համար լավ նորությունների նոր շարք է գալու»:

ՀԳ Տեսնես էլ ուրիշ ի՞նչ կերպ է լինում վարչական լծակների օգտագործումը եւ ճնշումը հանրության այն ստվար հատվածի վրա, ովքեր որեւէ կերպ չեն ընդունում փաշինյանների եւ նրա մերձակա բարեկամների, ընկերների, քավոր-սանիկների գործունեությունը Իջեւան քաղաքում: ԱԺ պատգամավորը հաթաթա է տալիս, եւ ինչու չէ ծաղրում է հանրությանը մոռանալով իր իսկ ուղիղ պարտականությունների ու դերակատարության մասին։ Մի վալերյանկա էլ դուք խմեք, ու ինչպես ձեր հորեղբայրն է ասում հանգիստ վեր ընկեք տեղներդ eւ ի վերջո հասկացեքՙ որտեղ եք ու ինչ կարգավիճակ ունեք: Ցոպ ու շվայտ կյանքից գլուխներդ, ու ոչ միայն, կորցրել եք, մոռանալով, որ թավալ էիք գալիս ասֆալտներին, որպեսզի ամեն գնով հասնեք աթոռի:

ՀԳ. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА