o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշոտ Բոլյանը Հայաստանում կասկածվում էր օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանությունը պատվիրելու մեջ

14.11.2019 16:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Աշոտ Բոլյանը Հայաստանում կասկածվում էր օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանությունը պատվիրելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նախօրեին Ռուսաստանի Դաշնությունում սպանված Թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն, 40-ամյա Աշոտ Բոլյանը Հայաստանում՝ հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանության գործով հարուցված քրեական գործում ներգրավված էր որպես կասկածյալ:

Կճանաչի՞ Թրամփը Հայոց ցեղասպանությունը

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա կասկածվում էր «Մասիվցի Անդիկի» սպանությունը պատվիրելու մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն (Քիկբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով) Աշոտ Բոլյանը սպանվել էր Մոսկվայի հարավ-արեւմուտքում։ Այս մասին TACC-ին տեղեկացրել է աղբյուրն իրավապահ մարմիններում։ «Նախօրեի երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովյան պողոտայում գտնվող տնից դուրս է եկել եւ գնացել դեպի իր ավտոմեքենան, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց էր արձակել նրա վրա, այդ թվում և գլխին, ու դիմել փախուստի»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Այս տեղեկությունը հաստատել էր ՌԴ ՔԿ Մոսկվայի գլխավոր քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլյա Իվանովան։ «ԳՔՎ քննչական մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105 հոդվածի 1-ին մասով («Սպանություն») եւ ՌԴ ՔՕ 222 հոդվածի 1-ին մասով («Զենքի ապօրինի կրում») նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։ «Քննության տվյալներով՝ նոյեմբերի 13-ի երեկոյան բնակելի տան մոտ, որը գտնվում է Նախիմովյան պողոտայում, անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել 1979 թվականին ծնված տղամարդու վրա, որոնցից նա մահացել է պատահարի վայրում»,- տեղեկացրել է ԳՔՎ ներկայացուցիչը։

Իրականացվում է քննչական գործողությունների եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների համալիր՝ ուղղված հանցագործությանը մասնակից անձի կալանավորմանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА