o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շնորհավորում եմ Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը թողնելու համար. Վարդան Բոստանջյան

14.11.2019 15:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շնորհավորում եմ Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը թողնելու համար. Վարդան Բոստանջյան

Քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի մի քանի գումարման ԱԺ պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ շնորհավորում է Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը թողնելու համար, մասնավորապես նշելով, որ Վազգեն Մանուկյանի նման անձնավորությունը, որն այս 30 տարիների ընթացքում հանդիսանում է ՝ մեր երկրի խնդիրներով մտահոգվող և ապրող մարդ, մեր երկրի լավը ցանկացող մարդ, չէր կարող աշխատել այս իշխանությունների հետ։

Պարոն Նախագա՛հ, ձեր ամեն մի խոսքը այս պահին շատ օրհասական նշանակություն ունի. Տիգրան Վարդանյան

Վարդան Բոստանջյանը խոսեց նաև «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի մասին, որի ղեկավարը հենց Վազգեն Մանուկյանն է: 2019 թ․ նոյեմբերի 15-ին «ՎԵՐՆԱՏՈւՆ» ակումբը կազմակերպում է համաժողով՝ հանրային-քաղաքական արդիական թեմաներով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել), հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել), դատաիրավական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների։ Մեր տեղեկություններով ներկայիս իշխանությունները սատարում և Հանրային Խորհրդի պաշտոնում տեսնում են ոմն քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին։

Iravunk.com-ը հարց ուղղեց Վարդան Բոստանջյանին, թե ինչպիսի՞ վերաբերմունք ունի այդ ամենի մասին, վերջինս պատասխանեց՝ «Կարծում եմ այդ կառույցը վերածվում է իմաստազուրկ մի բանի, Հանրային խորհուրդն ուներ բարձր վարկանիշ Վազգեն Մանուկյխնի օրոք, հակառակ դեպքում այն վերածվելու է մնացյալ բոլոր կառույցների նման,որոնք կան այսօր»։

Ի դեպ Վարդան Բոստանջյան վաղը ևս կմասնակցի նիստին, նա «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի անդամ է։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА