o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես թողնել նրան, ում դու դեռ սիրում ես

17.11.2019 10:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես թողնել նրան, ում դու դեռ սիրում ես

1. Ընդունիր, որ դա նորմալ է՝ սիրել մարդուն ու չլինել նրա հետ

Սիրո խորամանկ դրսևորումն այն է, որ քեզ պետք չէ դադարել սիրել, որ հասկանաս, որ քեզ մոտ ոչինչ չի ստացվում: Մենք ուզում ենք հավատալ, որ, եթե միասին փոքր-ինչ երկար դիմանանք, ապա կստանանք այն, ինչ ուզում է մեր սիրտը: Բայց սերը ոչ միշտ է հաղթահարում ամեն բան: Միգուցե հիմա հարմար ժամանակ չէ, միգուցե դուք տարբեր նպատակներ ունեք: Ինչ էլ որ լինի, դու պետք է ընդունես իրականությունը, որ երբեմն մենք պարզապես չենք կարող լինել նրանց հետ, ում սիրում ենք:

«Ինչպես ազատագրվել մեր շուրջ տիրող քաոսից». Պրեմիերա Սունդուկյանում

2. Ձեր միջև տարածություն ստեղծեք

Իհարկե, դու ուզում ես, որ նա մնա կողքիդ, ու դու կարողանաս նրան սիրել: Բայց այդպես քեզ համար ավելի դժվար կլինի նրան թողնել: Քեզ պետք է, որ ձեր միջև ֆիզիկական և էմոցիոնալ տարածություն լինի: Ոչ հավերժ, բայց առաջին շրջանում հաստատ, քանի դեռ դու գլուխ չես հանել քո զգացմունքներից: Ջնջիր նրա հեռախոսահամարը, արգելափակիր համացանցում, խուսափիր այն վայրերից, ուր նա սովորաբար լինում է, ու թաքցրու այն, ինչ քեզ նրան է հիշեցնում:

3. Ձեր հարաբերություններն օբյեկտիվորեն գնահատիր

Բաց թողնելու համար պարտադիր չէ կենտրոնանալ յուրաքանչյուր վատ բանի վրա, ինչ ձեր միջև եղել է: Ձեր հարաբերություններին օբյեկտիվորեն նայիր: Միգուցե դրանք այնքան էլ լավը չեն եղել, որքան քեզ էր թվում, և դու կսկսես հասկանալ, թե ինչու ամեն բան լավ չդասավորվեց: Միշտ էլ կարելի է անցյալից դասեր քաղել ու դրանով իսկ օգնել քո սեփական ապագային:

4. Ներիր

Ներիր սխալներդ, որոնք դու գործել ես, ներիր քո նախկինի սխալները: Բաց թող այն ապագան, որը դու պատկերացնում ես նրա հետ: Տարված մի եղիր նրանով, ինչ կարող էր լինել: Դա ոչինչ չի փոխի:

5. Քեզ թույլ տուր ամեն բան զգալ խորությամբ

Բաց թողնել նրան, ում սիրում ես, մեծ կորուստ է: Եվ պետք չէ ձևացնել, թե ամեն բան լավ է: Տխրիր, տառապիր, զայրացիր, տանջվիր, պարզապես թող զգացմունքներդ դուրս հորդեն: Ավելի ծանր կլինի, եթե դու ամեն բան պահես ներսումդ: Լաց եղիր, ընդունիր, որ քեզ համար ահավոր է առանց նրա: Ինքդ քեզ մի շտապեցրու, բայց նաև անդադար մի տառապիր:

6. Խոսիր այդ մասին

Պարզապես խոսիր այն մասին, ինչ զգում ես, ասա նրան, ով պարզապես կարող է լսել ու անպետք խորհուրդներ չտալ: Դա սեփական տառապանքներդ բաց թողնելու գերազանց եղանակ է: Եթե չկա այն մարդը, ում հետ դու կարող ես այդ մասին խոսել, փորձիր խոսել ու ձայնագրել քեզ:

7. Ընդունիր այն փաստը, որ դու ոչ միշտ կարող ես վերահսկել ամեն ինչ

Եթե ինչ-որ մեկը քեզ չի կարող տալ այն, ինչ դու ուզում ես, ապա դու ոչինչ չես կարող անել: Ոչ մի սեր մարդուն չի ստիպի քեզ սիրել ի պատասխան: Բավական է փորձել վերահսկել այն, ինչի վրա դու իշխանություն չունես: Կենտրոնացիր ինքդ քեզ վրա: Ինքդ քեզ դիր առաջին տեղում:

8. Մի կենտրոնացիր նեգատիվ էմոցիաների վրա

Բավական է մեղավորներ փնտրես, զղջաս, զայրանաս: Մեղավոր ես եղել դու դրանում, թե ոչ, արդեն կարևոր չէ: Կարևոր է նոր սկզբի վրա կենտրոնանալը:

9. Շարունակիր ապրել

Հանդիպիր ընկերներիդ հետ, ճանապարհորդիր, ծանոթացիր նոր մարդկանց հետ: Դա կօգնի հասկանալ, որ աշխարհը լի է այլ մարդկանցով, որոնց դու կարող ես սիրահարվել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА