o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեր լեզուն, կրոն ու պատմությունը սակարկելի չեն. Վիգեն Ստեփանյան

14.11.2019 14:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
Մեր լեզուն, կրոն ու պատմությունը սակարկելի չեն. Վիգեն Ստեփանյան

Վերջին օրերում ամենա քննարկվող,ինչու չէ քննադատվող թեման հայագիտություն հարցն է։Մասնավորապես այն,որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը փորձում է իրականացնել մի ծրագիր,որում «Հայոց լեզուն»,«Հայ գրականությունը» և «Հայոց պատմությունը» կարող են բուհերում դառնալ ոչ պարտադիր։ Թեև կա տեսակետ,որ մշակութային գործիչները բավականին պասիվ են և չեն կարծիք չեն հայտնում,այնուամենայնիվ քիչ չեն նաև նրանք,ովքեր իսկապես մտահոգված են այս ամենով և լռել չեն պատրաստվում։ Դերասան Վիգեն Ստեփանյանը այսօր գտնվում էր կառավարության շենքի դիմաց եւ լրագրողների հետ զրույցում նշեց է,որ այս բազմաժանր նախարարությունը՝ ԿԳՄՍ անհասկանալի է և անընդունելի։ Դերասանի խոսքով՝ լեզուն մեր հիմնաքարն է և եթե մենք չհարգենք մեր լեզուն,անշուշտ նաև գրականությունը և պատմությունը ապա էլ ո՞վ։

Արի ու իրենց բացատրի, որ հայկական էթնոգենեզը, քաղաքակրթությունը և պատմությունը իրականում "կովկասյան" չեն. Արմեն Աշոտյան

«Այս հարցը չենք քննարկում,հայագիտությունն անհրաժեշտ է,դրա փոխարեն թող զբաղվեն նրանով,թե ինչերեն են այսօր խոսում հեռուստաեթերից,անշուշտ ոչ բոլորը,բայց հեռուստաալիքներ կան,որ ուզում ես հասկանալ ինչերեն են խոսում,ոնց են աղավաղում մայրենին,դա շատ ավելի կարևոր հարց է,որը պետք է լուծվի օրինական հարթակի վրա։ Ուղղակի պետք է արգելվի նմանօրինակ լեզվի կիրառումը»։

Սարգիս Ստեփանյանը դարձել է աշխարհի քառակի չեմպիոն

Վիգեն Ստեփանյանը բոլորովին չի զարմանում,որ վարչապետ Փաշինյանը գոհ է Արայիկ Հարությունյանի կատարած աշխատանքից։ «Դա էլ իր պաշտոնն է թելադրում» հավելեց դերասանը։ «Ես անչափ հպարտ եմ,որ ունենք այսպիսի երիտասարդություն,ուղղակի ավելի ցավալի հարց է առաջ գալիս,եթե գնա Արայիկ Հարությունյանն,ապա ո՞վ կգա»:

Նկարչի ժառանգը նախարարությունից պահանջում է վերադարձնել պարտքը, նախարարությունը` լռում է. (տեսանյութ)

Դա ամենամեծ խնդիրն է հավելեց Վիգեն Ստեփանյանը։«Ինչ ուզում եք արեք,ինչպես ուզում եք դիմադրեք,ինչ ցանկանա իմ քայլը այդպես էլ կորոշվի»։

Հայոց լեզուն, գրականությունը ազգը փրկող, պահող գործոններ են, հիմա վերցնել ու հարվածել այդ գործոններին. լեզվաբան

Դերասանի խոսքով՝ ժողովուրդն այսօր հիասթափված է և արտահերթ ընտրությունների դեպքում 25-30% ձայն կստանա։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА