o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վենետիկին, Սուրբ Ղազար կղզուն պատուհասած աղետալի ջրհեղեղի հետևանքները (լուսանկարներ)

14.11.2019 19:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վենետիկին, Սուրբ Ղազար կղզուն պատուհասած աղետալի ջրհեղեղի հետևանքները (լուսանկարներ)

Իտալիային պատուհասած ջրհեղեղների պատճառով տուժել է ամենագեղեցիկ զբոսաշրջային քաղաքներից մեկը՝ Վենետիկը: Վենետիկում արտակարգ դրություն է հայտարարվել. ջրհեղեղի հետևանքով հեղեղվել են միջնադարյան և անտիկ մի շարք տաճարներ, ինչպես նաև Վենետիկի Սուրբ Ղազար հայկական կղզին՝ քաղաքը թողնելով «համատարած դատարկության» մեջ, Тert.am-ի տեղեկացմամբ, գրել է Daily Mail-ը:

Լավրովն այցելել է Սպիտակ տուն. Թրամփը համատեղ լուսանկար է հրապարակել (լուսանկարներ)

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն երկրին պատուհասած ջրհեղեղը «երկրի սրտին մեծ հարված» է որակել:

Կոնտեն նաև առաջարկել է միջոցներ տրամադրել Վենետիկի միլիոնավոր դոլարների վնասը փոխհատուցելու համար:

Ջրհեղեղից մեծապես տուժել է Վենետիկի մայր տաճարը՝ Սուրբ Մարկոսի տաճարը, որը հանդիսանում է բյուզանդական ճարտարապետության բացառիկ օրինակ: Վենետիկի արքեպիսկոպոս Ֆրանչեսկո Մորալիայի խոսքով՝ բյուզանդական ոճի բազմաթիվ խճանկարներով տաճարը, որտեղ պահվում են Սբ Մարկոս առաքյալի մասունքները, ինչպես նաև բազմաթիվ բարձրարժեք արվեստի գործեր, որոնք բերվել են Կոստանդնուպոլսից խաչակրաց արշավանքների ժամանակ, «անդառնալի վնաս» են կրել:

Ավելի վաղ քաղաքային իշխանությունները տեղեկացրել էին, որ ջրի մակարդակը Վենետիկում հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 187 սմ-ի: 1996-ին գրանցված 194 սմ ցուցանիշից հետո սա երկրորդ ամենաբարձր տվյալն է պատմության մեջ:

Վենետիկի Սուրբ Ղազար հայկական կղզին ևս տուժել է ուժեղ ջրհեղեղի պատճառով: Կղզու հայկական եկեղեցու հիմքը հայտնվել է ջրի տակ:

Բացի դրանից՝ կղզու ափին խարսխված «Արմենիա» նավը բախվել է կառամատույցին: Իրավիճակը գնահատվում է աղետալի: Եթե ջրի մակարդակը երկու օրվա ընթացքում չնվազի, կղզին հնարավոր է լիովին անցնի ջրի տակ:

Աշխարհի տարբեր երկրներում հազարավոր մարդիկ գիշերել են փողոցում՝ հաջակցություն անօթևանների (լուսանկարներ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА