o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատերին ծեփելուց և ասֆալտին պառկեցնելուց չեմ վախենում. Վարդան Ղուկասյան

14.11.2019 12:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պատերին ծեփելուց և ասֆալտին պառկեցնելուց չեմ վախենում. Վարդան Ղուկասյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում որևէ սխալ բան չի խոսել:

«Յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի կարծիք հայտնելու: Զգում եմ, որ կարծիքների արտահայտմանը բռնանում են նամանավանդ Հայաստանի Հանրապետության առաջին համարի կողմից»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որում վարչապետը ակնարկում էր Վարդան Ղուկասյանին:

Մահացել է Գերագույն Խորհրդի պատգամավոր Հայկ Չախոյանը

«Իմ աշխատած տարիներին ՀՀ-ում ոչ մի կառույց մեր նման մաքուր ու թափանցիկ չի աշխատել: Գիտեք դրա ապացույցը որն է, ոչ թե հիմա է առանց կաշառքի ու կեղծիքի ընտրվել պարոն վարչապետը, այլ ես եմ այն ժամանակ ընտրվել առանց կեղծիքի ու կաշառքի: Իր քաղաքական հենարան հանդիսացող և քաղաքական եղբայր հանդիսացող ՀՀՇ-ն 1996թ. երբ որ մենք հաղթեցինք, ամբողջ պետական ապարատով էդ արկղերը վերցրեցին, դրեցին աջ կողմը, ու անցավ մեկ այլ թեկնածու, ինչ որ արել է այն ժամանակ իմ նկատմամբ իր կուսակցությունը»,- ընդգծեց Վարդան Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ակնարկելով Վարդան Ղուկասյանին, նշել էր.

«Որևէ մեկը չփորձի նախկին, թե ներկա, որ ասենք Հանրապետության 2-րդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի թե կարող է թպրտալ, պատերով կտանք, կպառկցնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն, եթե օղ չանեն, այդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ»:

Ի պատասխան, թե ինքը թալանել է Գյումրին, Վարդան Ղուկասյանը թալանի մեջ մեղադրեց ՀՀՇ-ին:

«Այն ժամանակ այնքան գումար եկավ Հայաստան, որ ոչ թե միայն Գյումրի կկառուցվեր, 3 անգամ ՀՀ կկառուցվեր: 37 գործարան թալանվեց, այն ժամանակվա բոլոր մեքենասարքավորումները վաճառվեց Թուրքիային և Պարսկաստանին: Ամբողջ քաղաքը թալանվեց, և 31 տարի մենք մնացինք այդ տնակների մեջ: Մեղքը իր քաղաքական թիմինն է, որտեղից որ ինքը ծնվել է, նրանք են թալանել: Ժողովուրդը ինձ 35 000 ձայն է տվել, այն դեպքում, երբ պետությունը ինձ միշտ դեմ է եղել»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը և հավելեց.

«Ինչ մնում է պատերին ծեփելուն և ասֆալտին պառկեցնելուն, չեն զգում, որ ես այն մարդը չեմ, որ նմանատիպ բաներից վախենամ: Ես վախենում եմ միայն ահեղ դատաստանից»,- շեշտեց Վարդան Ղուկասյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА