o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանը Թրամփին է վերադարձրել իրեն ուղղված նամակները, այդ թվում՝ այն նամակը, որում Թրամփը կոչ էր անում Էրդողանին «հիմար չգտնվել»

14.11.2019 17:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանը Թրամփին է վերադարձրել իրեն ուղղված նամակները, այդ թվում՝ այն նամակը, որում Թրամփը կոչ էր անում Էրդողանին «հիմար չգտնվել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքն ԱՄՆ նախագահին է վերադարձրել իրեն ուղղված նամակները, այդ թվում նաև այն նամակը, որում Թրամփը կոչ էր անում Էրդողանին «հիմար չգտնվել»: Այս մասին տեղեկացնում է Hurriyet պարբերականը:

Կճանաչի՞ Թրամփը Հայոց ցեղասպանությունը

«Այդ նամակները ես վերադարձրել եմ պարոն նախագահին»,- նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ ինքն ամենաշատը տխրել է այն նամակից, որում պարզ դարձավ, որ այնպիսի «ահաբեկիչը», ինչպիսին է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» զինված կոալիցիայի առաջնորդ Մազլյում Աբդի Շահինը, եղել է այնպիսի երկրի զրուցակիցը, ինչպիսին ԱՄՆ-ն է:

«Նա մեղավոր է մեր հազարավոր քաղաքացիների մահվան մեջ»,- նշել է թուրք առաջնորդը:

Հիշեցնենք, որ վերը նշված նամակը Թրամփը գրել էր Էրդողանին հոկտեմբերի 9-ին և կոչ էր արել նրան հիմար չգտնվել: ԱՄՆ նախագահը նամակում նշել էր նաև, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կոալիցիայի հրամանատար Մազլյում Աբդին ցանկանում է բանակցել Էրդողանի հետ և «պատրաստ է գնալ այնպիսի զիջումների, որոնք նախկինում չէր անի»: ԱՄՆ առաջնորդը տեղեկացրել է, որ նամակին կցում է նաև Աբդիից ստացված հաղորդագրությունը:

Նամակը ստանալուց հետո Թուրքիայի նախագահական աղբյուրները հայտնել էին, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ԱՄՆ նախագահի նամակն ու նետել այն աղբամանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА