o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանի հետ «Ռոման» կճախրի. Ֆոնսեկա

14.11.2019 00:06 ՍՊՈՐՏ
Մխիթարյանի հետ «Ռոման» կճախրի. Ֆոնսեկա

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Նիոնում կայացած ՈւԵՖԱ-ի կազմակերպած մարզիչների ամենամյա հավաքի ժամանակ խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Կարծում եմ՝ Մխիթարյանի վերադարձը շատ կօգնի թիմին, ու ինչու ոչ, նաև դրական կերպով կանդրադառնա Ջեկոյի խաղի վրա: Միջազգային դադարը մեզ կօգնի ամբողջովին վերադարձնել Մխիթարյանին վնասվածքից: Ես շատ դրական տրամադրվածություն ունեմ ապագայի հանդեպ: Կարծում եմ՝ «Ռոման» կճախրի Մխիթարյանի հետ», – պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Corriere dello Sport-ը:

Մխիթարյանի գնահատականները՝ «Ինտերի» դեմ խաղում

Մխիթարյանը վնասվածքի պատճառով ավելի քան մեկ ամիս է, ինչ դուրս է մնացել շարքից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА