o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Երկրի փաստացի ղեկավարը մինչեւ հիմա չի տիրապետում Արցախյան հիմնահարցի պատմությանն ու խնդիրներին»

13.11.2019 22:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Երկրի փաստացի ղեկավարը մինչեւ հիմա չի տիրապետում Արցախյան հիմնահարցի պատմությանն ու խնդիրներին»

ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ նշում է. «Վարպետաց դաս... այն մասին, թե ինչպես երկրի փաստացի ղեկավարը մինչեւ հիմա չի տիրապետում Արցախյան հիմնահարցի պատմությանն ու խնդիրներին` անգամ միջին մակարդակով, եւ ինչպես է հերթական անգամ «սրբագրվում» պաշտոնական տեղակատվությունը: Ճակատագրի հերթական հեգնանքն է գուցե, որ հենց «Վարպետաց դաս» անվանմամբ միջոցառմանը վարչապետի մոտ կես ժամ տեւած ելույթում եւ ադրբեջանցի Բախտիարին տրված պատասխաններում հնչեցին կոպտագույն սխալներ, որոնք միմիայն առաջացնում են խիստ մտահոգություն»:

​​​​​​​Տարվա լավագույն մամուլի քարտուղար ճանաչվեց Նաիրա Հարությունյանը

Առանձնացնելով այդ մտահոգություններից հիմնականները՝ Ն. Կարապետյանն ընդգծում է. «Վարչապետը կրկին նշեց, որ ԼՂԻՄ-ը անկախացել է Խորհրդային Ադրբեջանից: Ոչ, պարոն վարչապետ, դուք սխալվում եք, 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն իր անկախությունն է հռչակել ԽՍՀՄ-ից, եւ ոչ թե Խորհրդային Ադրբեջանից: Վարչապետը բառացիորեն ասում է. «Կա միջազգայնորեն հաստատված բանակցային ֆորմատ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, որի մանդատն է ՈՐՈՇԵԼ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»: Ոչ եւ կրկին՝ ոչ, պարոն վարչապետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը ՄԻԶՆՈՐԴԵԼՆ է կողմերին` հիմնախնդրի լուծման հարցում: Եվ կրկին Ձեր պաշտոնական կայքի «սրբագրիչը» վկա: Վարչապետը, հղում անելով այսօր Ադրբեջանի կողմից առաջարկվող բարձր ինքնավարությանը, նշում է, որ Լեռնային Ղարաբաղը այդ կարգավիճակում արդեն եղել է, այն Խորհրդային Ադրբեջանի կազմում արդեն իսկ ունեցել է ինքնավարություն, որը վարչապետը կոչում է «միջանկյալ կարգավիճակ»: Ոչ, պարոն վարչապետ, այսօր բանակցային սեղանին քննարկվող Արցախի «միջանկյալ կարգավիճակը» ենթադրում է այնպիսի կարգավիճակ, որը որեւէ կերպ չի կարող ավելի ցածր լինել, քան այսօրվա կարգավիճակն է, եւ Ձեր նշած խորհրդային ժամանակաշրջանի ինքնավարությունը համեմատելի չէ այսօրվա իրողության հետ: Եվ վերջապես, պարոն վարչապետ, մի՛ խուսափեք պատասխանելու ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի մասին Ադրբեջանի «սիրելի» հարցին` հենց Ադրբեջանը չի կատարում այդ բանաեւերում նշված պահանջը` ուժի կիրառման վերցումը եւ հրադադարի պահպանումը, եւ քանի դեռ Ադրբեջանը շարունակում է կրակել, ՄԱԿ ԱԽ բանաձեւերի մասին խոսելն անիմաստ է»:

Նիկոլն անառակ որդու տիպար է. Կարեն Վրթանեսյան

Ն. Կարապետյանի գնահատմամբ՝ այս սխալներից յուրաքանչյուրը խիստ կարեւոր է բանակցային ողջ գործընթացի համար. «Պարոն վարչապետ, հանձնարարեք Ձեզ համար պատրաստել տեղեկատվական համառոտ թերթիկ` հետագայում այս սխալները չկրկնելու համար: Եվ մի բան էլ` այսօր Դուք հայկական կողմերի անունից բանակցողն եք, պաշտպանեք ՄԵՐ շահերը, այլ ոչ` երկխոսության պատրաստակամություն հայտնեք Ադրբեջանի ժողովրդի հետ, մի երկրի ժողովրդի, ում Արցախը պետք է առանց հայերի, ինչպես հենց Դուք նշեցիք: Ի դեպ, «սրբագրիչին» հարցրեք, թե ուր մնաց Ձեր` պատրաստակամություն հայտնելու մասը Ձեր իսկ պաշտոնական կայքից: Եվ այդ նույն «սրբագրիչին» ասեք, Դուք ճիշտ եք, իսկ նա՝ սխալ, Ձեր բանավոր խոսքում նշված տարեթիվը ճիշտ է, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հրադադարը ստորագրվել է 1994թ.-ի մայիսի 12-ին, իզուր է կայքում փոխվել 1995 թվականի...»:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Սպիտակում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА