o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԸ ՄԻԱՑՐԵՑ ԽԱՂԱՎԱՐՏԻ ՎԱՅՐԿՅԱՆԱՑՈՒՅՑԸ

13.11.2019 17:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԸ ՄԻԱՑՐԵՑ ԽԱՂԱՎԱՐՏԻ ՎԱՅՐԿՅԱՆԱՑՈՒՅՑԸ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այդքան քննարկված այցը մեկ ուշագրավ առանձնահատկությամբ եւս աչքի ընկավ: Այսպես, արդյունքները, նաեւ այցից բխող սպասելիքների մասին հրապարակային հարթակում հիմնականում խոսեց, հանրությանը ներկայացրեց Լավրովը: Իսկ մեր պատկան պաշտոնյաները լավագույն դեպքում ՌԴ ԱԳ նախարարի ասածները հաստատողի դերում էին:

ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԼԱՎՐՈՎԻ ՈՒՂԵՐՁԸ, ԵՐԵՎԱՆՅԱՆ ՍԼԵՆԳՈՎ ԱՍԱԾ, ԳԾԵՐԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԷՐ

ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՄՈՍԿՎԱՆ

Պատկերը պետք է հակառակը լիներ. որպես ընդունող կողմ, հայաստանյան պատկան պաշտոնյաները պետք է հանդես գային արդյունքների հիմնական մեկնաբանողի դերում: Մինչդեռ, կրկնենք, առաջին պլանում բացառապես Լավրովն էր, իսկ ահա մեր պաշտոնյաները «թրջված հավի» տպավորություն թողեցին: Իսկ դա տանում է մեկ շատ պարզ մտքի. Լավրովը հայաստանյան բանակցություններից հետո խոսում էր այնպիսի բաներից, որոնց հիմնական մասը հրապարակավ հնչեցնելը մեր պաշտոնյաների համար, մեղմ ասած, այնքան էլ ցանկալի չէր: Այդ դեպքում, ինչպե՞ս ստացվեց, որ բանակցություններում ի հայտ եկան նման արդյունքներ: Դա էլ կարելի է հասկանալ. վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում ՌԴ-ից այն քանակությամբ, գնալով միայն սրվող մեսիջներ եկան, որ արդեն Լավրովի այցի ժամանակ մնում էր «թուլանալ եւ արդյունքներից հաճույք ստանալ»:

Չէ, ամենեւին էլ չենք ակնարկում, որ եղել են Հայաստանի համար ծանր արդյունքներ, խոսքն այդ մասին չէ: Արդյունքները ծանր էին մեր իշխանական վերնախավի համար, հաշվի առնելով, որ դրանցից շատերի համար նրանք Արեւմուտքին «հաշիվ տալու» խնդիր են ունենալու, նաեւ նկատի ունենալով, որ նման խնդիր արդեն իսկ ունեին: Տեսեք, խոսվում է հայաստանյան ռազմաբազան կրկնակի հզորացնելու մասին, ապա Լավրովը պարզ ակնարկում է, որ արցախյան ուղղությամբ հենց ՌԴ-ն է կարգավորման գործընթացում «առաջին ջութակահարը», որ Մինսկի խմբից զատ կա նաեւ հակամարտության կարգավորման Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձեւաչափ, եւ ավելին, ինչ-որ պայմանավորվածության դեպքում էլ ՌԴ-ն կլինի «կարգավորման երաշխավորը»: Նաեւ, ուր որ է՝ կստորագրվի Պենտագոնի հիմնած բիոլաբորատորիաներ ռուս մասնագետների անարգել մուտքն արտոնող համաձայնագիրը: Վերջապես, Մոսկվան նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հայտ ներկայացրեց (որին դեռ կվերադառնանք), մինչդեռ ժամանակին այդ գործընթացը համառորեն առաջ էր տանում Վաշինգտոնը, եւ այդպես շարունակ: Փախարենը, մեր սորոսածինները հազիվ կարողանում են մի քանի տասնյակ այլասերվածների փողոց հանել, այն էլ՝ ոստիկանական պաշտպանությամբ, որ անցնող-դարձողները տեղումդրանց հարցը չլուծեն: Իսկ դա բազա կրկինապատկելու համեմատ չնչին արդյունք է, եւ պետք ՝ արդեն Սորոսին հաշիվ տան՝ այդ  ինչի՞ վրա են ծախսել ստացած մեծ-մեծ փողերը:

Այս իրավիճակում պատահակա՞ն էր, որ դեռ Լավրովը Հայաստանից չմեկնած, Փաշինյանն անհասկանալի այցով շտապեց Փարիզ՝ իր «լավ ընկերոջ»՝ Մակրոնի հետ սելֆի անելու: Սակայն Մակրոնը, ճիշտ է, վերջին ժամանակներս նաեւ Թրամփի մոտ հաճախակի է սկսել միջնորդական գործառույթներ կատարել, բայց Պուտինի հետ էլ փորձում է հարաբերությունները չփչացնել: Ուստիեւ, թեեւ Փաշինյանի հետ ամենալայն ժպիտով սելֆի համաձայնեց անել, բայց որ գոնե մեկ ժանդարմի դիմավորելու չէր ուղարկել՝ օդանավակայանում Փաշինյանին,որպես հրավիրված պետության ղեկավարի՝ դիմավորելու, հազիվ թե հանուն իր հայաստանյան «լավ ընկերոջ» համաձայնվի նրան «արդարացնողի» ֆունկցիա ստանձնել:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Այսպիսով, Լավրովի այս այցը օրակարգ բերեց մեկ կարեւորագույն հարց՝ դրա արդյունքները մեզ ի՞նչ հեռանկարներ են խոստանում: Չնայած, իրականում հարցն ավելի գլոբալ է: Նախ հիշեցնենք. օրերս Վրաստանում՝ Թբիլիսիում եւ Բաթումիում ԼԳԲՏ-ական ֆիլմի ցուցադրման փորձն առաջ բերեց բուռն զանգվածային հակազդեցություն: Բողոքողներին հաջողվեց ոչ միայն կինոթատրոնների մոտից ծեծելով քշել այդ ֆիլմ-ակցիային մասնակցել ցանկացող ԼԳԲՏ-ական ակտիվիստներին, այլ նաեւ՝ նրանց պաշտպանելու բավականին անհավես փորձ անող ոստիկաններին (ի դեպ, այս պատմության վրա մեր տեղական այլասերվածները եւս լավ կանեն՝ լուրջ ուշադրություն դարձնեն): Մինչդեռ ընդամենը ամիսներ առաջ այն տպավորությունն էր, որ Վրաստանում ԼԳԲՏ-ները դարձել էին վերնախավ, ու նման քոթակ պատկերացնելն անգամ անհնար էր: Այսպիսով, որ Վրաստանում «եվրոպական արժեքների» հարցով խորքային փոփոխություններ են ընթանում, փաստ է: Ընդ որում, կան նաեւ մի շարք լրջագույն ազդակներ, որոնք վկայում են նաեւ ռուս-վրացական հարաբերություններում շրջադարձային փուլի սպասելիքների մասին:

Ո՞րն էր Լավրովի ուշագրավ հայտարարության տողատակը. «Ժողովուրդ»

Ադրբեջանն էլ, օրինակ, պաշտոնապես բավականին հանգիստ ընդունեց արցախյան հակամարտության լուծումն առանց արցախցիների համաձայնության բացառելու մասին Լավրովի հայտարարությունը: Ասենք, առանց դրա էլ այն, որ Մոսկվա-Բաքու հարաբերություններում առկա են գլոբալ զարգացումներ, հայտնի փաստ է:

Իսկ ահա հայաստանյան հիշատակված զարգացումներն էլ եկան վկայելու, որ ՌԴ-ի դիրքերն ընդհանուր հարավկովկասյան տարածաշրջանի մակարդակով է աճի թռիչքային դինամիկայի մեջ, եւ Հայաստանում ռուսական ռազմաբազայի կրկնապատկումը կդառնա այդ դիրքերը նաեւ ռազմական առումով պաշտպանելու երաշխիքը:

Մյուս կողմից, տարածաշրջանային մթնոլորտի վրա, ինչ խոսք, դեռ իր նկատելի ազդեցությունն ունի Թուրքիան: Միգուցե այստեղ դեռ որոշ մտահոգություններ Մոսկվան կարող է ունենալ, առավել եւս, որ երեկ մեկնարկեց Էրդողանի այցը Վաշինգտոն, իսկ ԱՄՆ-ը, չմոռանանք, որ ոչ միայն եղել եւ մնում է Թուրքիայի ռազմական դաշնակիցը, այլ նաեւ այդ երկրում ունի միջուկային զենքի պաշարներ, ինչը շատ հարցերում որոշիչ գործոն է:

Բայց մյուս կողմից էլ, Թուրքիան կարողացավ հասնել ԱՄՆ-ից անկախ սեփական քաղաքականությունն առաջ տանելու աստիճանի, այսինքն՝ գործում է իր շահերից ելնելով, իսկ այդ շահերը կոնկրետ հարցերում կարող են պահանջել ԱՄՆ-ի հետ համագործակցություն, այլ հարցերում՝ ՌԴ-ի: Այսինքն, անկախ նրանից, թե ինչ կպայմանավորվի Էրդողանը Թրամփի հետ, ռուս-թուրքական հարաբերությունների դինամիկան դրանից հազիվ թե էապես փոխվի: Հաշվի առնելով, որ Թուրքիան նաեւ լուրջ տնտեսական սպասելիքներ ունի՝ կապված «Մետաքսի ուղի» եւ «Հյուսիս-Հարավ» մեգածրագրերի հետ, որը ենթադրում է ՌԴ-ի հետ հարաբերությունների դրական ֆոն:

Եվ մյուս կողմից, այդ սպասելիքներն իրենց էական ուղղումներ են կատարում նաեւ հարավկովկասյան խաղատախտակին. այս տարածաշրջանում կայունությունը նաեւ այդ տեսանկյունից է կարեւորվում ինչպես Մոսկվայի, այնպես էլ Անկարայի եւ տարածաշրջանային մյուս երկրների համար: Եվ այս տեսանկյունից, թեեւ ԱՄՆ-ն, որպես ճնշում, Թուրքիայի գլխին կախեց Հայոց ցեղասպանության ճանաչման մահակը, առիթ ունեցել էինք ենթադրել, որ Թուրքիան կարող է փորձել՝ առհասարակ այդ խնդրից Հայաստանի հետ հարաբերությունների խնդրից ձերբազատվելու միջնորդություն փնտրել ՌԴ-ում: Եվ ահա Լավրովի միտքը հենց դա էլ հաստատեց. «Հույս ունենք, որ Հայաստանն ու Թուրքիան կշարունակեն աշխատել այդ ուղղությամբ (կարգավորման- Հեղ.): Կարծում ենք, որ նման հնարավորությունը պահպանվում է: Մեր կողմից պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին: Առավել եւս, որ հայ-թուրքական առկա տարաձայնությունների շուտափույթ կարգավորումը կծառայեր Անդրկովկասում ընդհանուր քաղաքական մթնոլորտի առողջացմանը, այնտեղ անվտանգության եւ կայունության ամրապնդմանը»:

«Շուտափույթ կարգավորո՞ւմ»: Սակայն սա նաեւ կոմպլեքս լուծում է պահանջում՝ կապված Արցախի հետ: Ի դեպ, ժամանակին նաեւ Էրդողանն էր միանգամայն դրական խոսում խնդրի լուծման պարագայում ապագա հայ-ադրբեջանական շփման գծում ռուս խաղաղարարների տեղակայման մասին, իսկ դա նշանակում է, որ Լավրովի ակնարկը՝ արցախյան խնդրի կարգավորման Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձեւաչափի եւ դրանից հետո ՌԴ-ի՝ «կարգավորման երաշխավորը» դառնալու մասին, թերեւս ընդունելի կլինի նաեւ Թուրքիայի համար:

Մի խոսքով, կարծես թե տեսանելի են դառնում նաեւ ընդհանուր տարածաշրջանային զարգացումների հավանական սցենարները: Բայց չմոռանանք, որ մասնավորապես Հայաստանում տարաբնույթ սորոսածինների պակաս չկա, այսինքն, այս ուղղությունից դեռ հարվածներ լինելու են:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА