o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Շատ կուզենայի չհավատալ, որ Հայաստանում այլեւս ազգային ֆիլմն արգելվելու է, բայց, փաստերն արդեն շատ են». Հ. Գալստյան (տեսանյութ)

13.11.2019 16:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Շատ կուզենայի չհավատալ, որ Հայաստանում այլեւս ազգային ֆիլմն արգելվելու է, բայց, փաստերն արդեն շատ են». Հ. Գալստյան (տեսանյութ)

Գրեթե մեկ տարի է կինոռեժիսոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆԸ պայքարում է «Տատիկիս վարսերը» ազգային թեմայով ֆիլմի, հանձնաժողովի կողմից հաստատված հասանելիք գումարը ստանալու համար, նույնիսկ արդարությունը վերականգնելու համար երկու հայցով արդեն մի քանի ամիս է կինոռեժիսորը դիմել է դատարան: Թեպետ, ԿԳՄՍ սուպերնախարարությունը «Տատիկիս վարսերի» համար գումար չունի, բայց, պարզվում է, սեռափոխված մարզիկի մասին ֆիլմի համար գումար գտնվել է: «Իրավունք TV»-ի տաղավարում Հ. Գալստյանն անդրադառնաով այս թեմային ասաց . «Շատ կուզենայի չհավատալ այդ դավադրության տեսություններին, որ Հայաստանում այլեւս ազգային ֆիլմն արգելվելու է, բայց, փաստերն արդեն շատ են: Բանական մարդ լինելով` համադրում եմ փաստերը ու տեսնում եմ, որ այո, «Տատիկիս վարսերը» հենց դրա համար է մերժվում: Այսինքն, եթե լիներ մի ուրիշ ֆիլմ` ժամանակակից թեմաներով կաջակցեին: «Տատիկիս վարսերը» ֆիլմը հայ ազգի ինքնության մասին է: Եվրապական  ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովի էքսպերտներից մեկը, ազգությամբ հույն, գնահատական է տվել ֆիլմին, որ սա բացառիկ պատմություն է հայ ազգի մասին, մի ազգի, որը մեզ դասեր է տալիս` գոյատեւելու անհավանական իրավիճակներում: Այս ֆիլմի հանդեպ անհավանական դրական վերաբերմունք կա Եվրոպայում, որովհետեւ ցույց է տալիս նախախորհրդային Հայաստանի վարքը, բարքը, կենցաղը, այսինքն` ամենաանարատ Հայաստանի կենցաղն է ցույց տալիս, հիմա դուք ի՞նչ ունեք այս ֆիլմի դեմ: Որեւէ փաստարկ ունե՞ք, որ ասեք` պարոն Գալստյան, այս ֆիլմի ֆինանսավորումը հասատված է եղել, բայց չի ֆինանսավորվելու, որովետեւ... Կարո՞ղ է դուք օտար երկրների գործակալներ եք ու դիտավորյալ չեք ուզում Հայաստանը լավ կինո ունենա միջազգային շուկայում: Երբ այս ամենը համադրում ենք, տեսնում ենք, որ սա է պատճառը` ազգային ֆիլմ է, դրա համար չպետք է ֆինանսավորվի»:

Ովքեր են նորաձեւության ոլորտում այս տարվա լավագույնները

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА