o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

13.11.2019 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸՈՒՆԻՏԱԶ» ՄԱԿԱՆՎԱՄԲ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՆԻԿՈԼԻ ԴԱԲՐՈՅՈՎ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Հիմի մենք չհասկացանք, մեզ նախագա՞հ ենք ընտրում թե՞ Նիկոլին ունիտազ:

 

ԲԱՐՔԵՐԻ ԱՆԿՈՒՄ, ԱՆԿՄԱՆ ԲԱՐՔԵՐ

Էս ինչ զուլում երկիր ա, առաջ Հայաստանում ուղղաթիռով անտառներն ու դաշտերն էին վնասատուների դեմ դեղեր շաղ տալիս, հիմա Նիկոլը ընկերների կնունք, ծնունդ, հարսանիք ա գնում:

 

ՇԱԲԱԹՎԱ ՀԱՅՀՈՅԱՆՔԸ

Արայիկհարությունյաններ

 

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ (ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Եթե ուզում եք հրաժարական տամ, գնամ, ոչ թե դատարկ արկղերով ու ցուցանակներով եկեք, այլ ռյուկզակ բերեք ու մի հատ էլ դվառնյաշկա, վեշերս կհավաքեմ, շանը կգցեմ հետեւիցս, ռադս կքաշեմ կգնամ...

 

ՀԵՐՔՈՒՄ (ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է, ՈՐ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ ԻՐԵՆ ՄՈՅԿԱ Է ՆՎԻՐԵԼ)

Ըստ «Ալեքս Գրիգի»` մենք Հրաչյա Հակոբյանին ոչ թե մոյկա ենք նվիրել, այլ` պասուդամոյկա, այն էլ` կնոջը:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԴԱՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ (ԱԱԾ-Ն ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻՑ ՀԵՏՈ ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ ԵՎ ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ «Սիրո եւ համերաշխության խորհրդի»` պարզվում էր, որ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ի մեջ սիրում էր Արթուր Վանեցյանին, իսկ Արթուր Վանեցյանի մեջ` ԱԱԾ-ին:

 

ԱԻՆ-Ի ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (ԱԺ-ՈՒՄ ՀՐԴԵՀ ԲՌՆԿՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Արարատ Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանն էնքան քոլ ծխեցին, որ ԱԺ-ն պաժառ ընկավ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА