o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՈՒՅՆԵՐԻ ԴԵՄ ԽԱՂԻՆ

13.11.2019 22:40 ՍՊՈՐՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՈՒՅՆԵՐԻ ԴԵՄ ԽԱՂԻՆ

Օրեր առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Երեւանի «Ալաշկերտի» նախկին մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Նրա ղեկավարությամբ ազգային թիմը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին հանդիպումները՝ Հունաստանի (նոյեմբերի 15) եւ Իտալիայի (նոյեմբերի 18) դեմ:

Ադրբեջանի հավաքականի նախկին մարզիչը մանկապղծության համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Ավելի ուշ հրապարակվեց նաեւ հավաքական հրավիրված 24 ֆուտբոլիստների ցանկը: Վնասվածքների պատճառով հայտացուցակից դուրս մնացին Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին, Սարգիս Ադամյանը եւ Կառլեն Մկրտչյանը, որակազրկման հետեւանքով հույների հետ չի խաղա Վարազդատ Հարոյանը: Փոխարենը ազգային թիմ են վերադարձել Գեւորգ Կասպարովը, Արթուր Սարկիսովը, Արտյոմ Սիմոնյանը, Արմեն Մանուչարյանը եւ Գեղամ Հարությունյանը, առաջին անգամ հրավեր է ստացել նաեւ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Արթուր Դանիելյանը: Հավաքականի ֆուտբոլիստների հետ կապված ուշագրավ իրադարձությունների շարքից է Հենրիխ Մխիթարյանի մարզումների վերսկսումը «Ռոմայում», սակայն նա չի մասնակցի հավաքականի առաջիկա երկու հանդիպումներին: Ինչպես նաեւ Սարգիս Ադամյանի ամսվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը «Հոֆենհայմում», Էրիկ Վարդանյանի տեղափոխությունը ռուսական «Սոչի»: Կարեւոր մի իրադարձություն եւս. Մարկոս Պիզելին հեռացավ ղազախական «Ակտոբեից» եւ ավարտեց ելույթները նաեւ Հայաստանի հավաքականում: 2008-ից Հայաստանի հավաքականում հանդես եկած Պիզելին ազգային թիմի հետ մասնակցել է 68 հանդիպման, խփել 11 գոլ: Նշենք, որ Հայաստանի հավաքականն իր առաջին մարզումն արդեն անցկացրել է նորանշանակ մարզչի գլխավորությամբ, մարզմանը մասնակցել են հրավեր ստացած 24 ֆուտբոլիստներից 21-ը: Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Համբարձումյանը եւ Տիգրան Բարսեղյանը հավաքականին կմիանան ավելի ուշ: Անդրադառնալով առաջիկա հանդիպմանը` նաեւ հավելենք, որ Հայաստան-Հունաստան հանդիպումը կսպասակի լեհ մրցավարների բրիգադը Պավել Ռաչկովսկու գլխավորությամբ: Հաշվի առնելով կադրային կորուստները, մեր հավաքականին անչափ դժվար կլինի դիմակայել Հունաստանի ընտրանուն: Թերեւս, նորանշանակ մարզչի ֆակտորը կարող է եւ դրականորեն անդրադառնալ թիմի խաղի վրա, ի վերջո այդպիսի փորձ՝ նոր մարզչի ղեկավարությամբ մեկնարկային հանդիպումներում հաջողություն գրանցելու, մեր ընտրանին ունի: Սակայն սա փոքր հույս է: Չնայած, հաշվի առնենք, որ այս խաղը գործնականում հույների համար եւս նշանակություն չունի, ուստիեւ՝ արդյունքն էական էլ չէ: Ընդամենը հեղինակության խնդիր, այն էլ՝ «տեղական նշանակության» հեղինակության:

Մխիթարյանը պատրաստ չէ խաղադաշտում անցկացնել 90 րոպե. «Ռոմայի» մարզիչ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА