o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք անվախ ենք». Փարիզի հայկական ամսագրի հարձակման հետքերով

13.11.2019 22:30 ՄՇԱԿՈՒՅԹ
«Մենք անվախ ենք». Փարիզի հայկական ամսագրի հարձակման հետքերով

 Փարիզում տպագրվող ֆրանսալեզու «Նուվել Դ Արմենի» Nouvelles d'Armenie հայկական ամսագրի խմբագրության վրա հարձակումից անցել է գրեթե մեկ ամիս, սակայն մինչեւ այսօր դեռ բացահայտված չեն արարքի հեղինակները: «Իրավունքի» հետ զրույցում Nouvelles d'Armenie մարսելյան թղթակից ԱԼԵՆ ՍԱՐԿԻՍՅԱՆԸ, ում հանդիպեցինք հենց Մարսելում, հավաստիացրեց, որ ընթանում է նախաքննություն, եւ մինչեւ հիմա էլ դեռ ոչինչ բացահայտված չէ, սակայն կասկածն անփոփոխ է` սա թուրքերի ձեռքի գործն է. «Դեռ ոչ մի լուր չկա, ոստիկանությունը եկավ, այսպես ասած, իր գործն արեց, բայց մենք հույս չունենք, որ կհայտնաբերեն համակարգիչները, դեռ հետաքննություն է ընթանում»,- ասաց Ա. Սարկիսյանն ու մանրամասնելով խոսեց հիմնավոր պատճառների մասին. «Նախ` մեր ամսագրի փարիզյան գրասենյակը գտնվում է Փարիզի 15-րդ թաղամասում, որը շատ վտանգավոր թաղամաս է: Եվ հետո, այդ դեպքից մի քանի օր առաջ` հոկտեմբերի 12-ին, ի պաշտպանություն քրդերի, տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, որին ներկա է եղել նաեւ մի քանի ֆրանսիական ասոցիացիաներ, քաղաքական գործիչներ, ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը երկու անգամ ելույթ էր ունեցել` ասելով, որ Ֆրանիսան պետք է քրդերին օգնի, պաշտպանի թուրքերից, եւ որ Էրդողանին չպետք է թույլ տալ սպանել քրդերին, քանի որ նրա նպատակը քրդերին վերացնելն է: Ա. Թորանյանը նաեւ ասել էր, որ Ֆրանսիան պետք է զենք մատակարարի քրդերին: Դրանից բացի, այդ օրերին Ա. Թորանյանի հարսին` Անուշ Թորանյանին, որն առաջադրված էր, որպես Փարիզի 15-րդ թաղամասի թաղապետ, թեկնածուական գլխավոր նիստի ժամանակ` Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ընտրել է 15-րդ թաղամասի թաղապետ: Այս եւ շատ այլ փաստեր կան, որ ապացուցում են` այս ամենը թուրքերի ձեռքի գործն է: Այլապես, օտար մարդկանց ինչի՞ն է պետք գողանալ օտար համակարգիչներ»:

Տ. Քախվեջյանը «Riga symphony»-ում արժանացավ  «Հանդիսատեսի համակրանքին» (Տեսանյութ)

Մեր զրուցակիցը, սակայն այդքան էական նշանակություն չտվեց գողացված իրերին` համակարգիչներին, լուսանկարչական ապարատներին ու հիշողության սարքերին, որքան այնտեղ եղած տեղեկություններին, հոդվածներին ու նյութերին. «Այս 30 տարվա ընթացքում սա արդեն 2-րդ հարձակումն էր մեր խմբագրության վրա, առաջինը` 2006 թվականին էր, այդ անգամ էր ներխուժել էին խմբագրություն եւ համակարգիչներ տարել: Ենթադրելի է, որ սա թուրքերի ձեռքի գործն է, իբրեւ մեզ ուզում են վնասել կամ վախեցնել, քանի որ պարբերականը հստակ դիրքորոշում ունի` Թուրքիայից քրդերին պաշտպանելու առումով: Բայց մենք գործը շարունակում ենք, կանգ չենք առել ու անպայման պիտի շարունակենք այն, որովհետեւ շատ կարեւոր է: Արդեն 30 տարի է պայքարում ենք, այնպես որ, մենք անվախ ենք»,- եզրափակեց Ա. Սարկիսյանը:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մարսել-Երեւան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА