o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ» ՀԵՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ Է ՄԵՐԺՎՈՒՄ»

13.11.2019 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ
«ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ» ՀԵՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ Է ՄԵՐԺՎՈՒՄ»

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օրերս տեղի ունեցավ «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունն ընդդեմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ ՀՀ մշակույթի նախարարության դատական նախնական առաջին նիստը: Հայցվոր կողմը գործին ավելացրել էր ուշագրավ փաստաթղթեր, սակայն, պարզվում է, պատասխանող կողմի փաստաբաններին 3 ամիս ժամանակ է պահանջվել, որպեսզի ծանոթանան փաստաթղթին, եւ նրանց միջնորդությամբ դատը հետաձգվել է մինչեւ 2020 թվականի փետրվարի 3-ը: «Իրավունքի» հետ զրույցում «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր, կինոռեժիսոր, պրոդյուսեր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆԸ չբացառեց, որ դատը ձգձգելը դիտավորություն է:

Հովհաննես Ազոյանը «Մել»-ի գլխավոր դերակատարն է․ մանրամասներ

 

- Դատը ձգձգելը մեր ընդդիմախոսների ռազմավարությունն է, իմ փաստաբանն ուղարկում է փաստաթուղթը նաեւ իրենց փոստով, եւ իրենք երբ տեսնում են, որ նոր փաստաթուղթ կա, գալիս են դատի ու ժամանակ են խնդրում, որպեսզի ծանոթանան, որ դատը հետաձգվի: Իսկ եթե նոր փաստաթուղթ չկա` չեն ներկայանում դատին: Այսպես արդեն մեր դատը մեկ տարի է ձգձգվում է:

«Շատ կուզենայի չհավատալ, որ Հայաստանում այլեւս ազգային ֆիլմն արգելվելու է, բայց, փաստերն արդեն շատ են». Հ. Գալստյան (տեսանյութ)

- Իսկ այդ ի՞նչ փաստաթուղթ եք գործին կցել, որի համար 3 ամիս է պետք, որպեսզի նախարարության փաստաբաններն ուսումնասիրեն:

- Շատ ուշագրավ փաստաթուղթ էր. գրեթե մեկ տարի առաջ` դեկտեմբերի 12-ին, երբ Լիլիթ Մակունցը այցելեց ինձ Մատենադարան եւ հորդորեց, որ դադարեցնեմ հացադուլը, հրավիրեց միջգերատեսչական հանձնաժոով, որպեսզի քննեն, թե ես իրավացի՞ եմ արդյոք, եւ Կինոկենտրոնը ի՞նչ հիմքերով է մերժել մեր ֆինանսավորումը: Այդ հանձնաժողովը, այդ թվում եւ Արդարադատության նախարարության էքսպերտը եզրակացություն ներկայացրեց Մշակույթի նախարարությանը, որ մեր ֆիլմի հայտը մերժվել է ապօրինաբար: Այսինքն` Նազենի Ղարիբյանի ղեկավարած հանձնաժողովը Կինոկենտրոնի կանոնակարգի մեջ ավելացրել էր մի կետ, որով մերժել էր մեր հայտի ֆինանսավորումը, բայց օրենքը հետին ուժ չունի, իսկ Կինոկենտրոնի մոտ դա պրակտիկա է, իրենք 2 տարում 4 անգամ կանոնակարգ են փոխել` ընդունում են նախագծերը, տեսնում են` որն են ուզում անցկացնել, ըստ դրա` կանոնակարգը փոխում են, հետո նոր ընդունում են նախագծերը: Ինչեւէ, այդ ժամանակ մեր փաստաբանը, հասկանալով, որ դա ծանրակշիռ փաստարկ է, այդ փաստաթուղթը կցել էր գործին, իսկ նախարարության իրավաբանը եկել է ու ասում էր` ինձ ժամանակ է պետք, որ ծանոթանամ փաստաթղթին: Չէ՞ որ մի տարի առաջ է այդ փաստաթուղթը եղել նախարարությունում, հարգելի փաստաբան, բա ծանոթանայիք: Իրենք լավ էլ ծանոթ են, տեղյակ են ինչումն է բանը, գիտեն, որ դա անօրինականություն է:

Կինոռեժիսորը փակագծեր է բացում. Ովքեր են այն ստվերային իշխանությունները, որ կառավարում են հայկական կինոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

«ԵՐԿՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ ԹԻՐԱԽ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ «ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ» ՖԻԼՄԸ»

- Այսինքն` գործընթացը ձգձգվում է դիտավորյա՞լ:

- Այո, իհարկե, այստեղ ես դիտավորություն եմ տեսնում:

- Պարոն Գալստյան, ինչո՞ւ է «Տատիկիս վարսերի» դեմ արվում այս ամենը:

- Շատ բարդ հարց է, ես դավադրությունների տեսությունների կողմնակից չեմ ու չեմ հավատում, որ հենց այնպես կարող է պետությունը մի ֆիլմի հանդեպ թշնամանք տանել: Երկու պետական կառույց` Ազգային կինոկենտրոնը եւ Մշակույթի նախարարությունը թիրախ են վերցրել «Տատիկիս վարսերը» ֆիլմը: Ինչո՞ւ եք խայտառակ անում երկիրը, սա համատեղ միջազգային արտադրություն է, իմ գործընկերները` Գերմանիայից եւ Բուլղարիայից Հայաստանում էին, իրենք ամբողջ փաստաթղթային հիմնավորումներիկորուստների եւ ներդրումների պատրաստել են, հիմա ի՞նչ անենք, միջազգային դատարա՞ն դիմենք, միջազգային սկանդա՞լ անենք, սկանդալը այս երկրում արդեն դարձել է օրինաչափություն, ով ուզում է ինչ-որ բան անի, սկանդալ է անում: Տեսեք` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասում է` որ Գեղխորհուրդը որոշել է` ես որպես նախարար չեմ միջամտում, ազատ արվեստ է մեր երկրում... Հիմա Գեղխորհուրդը որոշել է, ու «Տատիկիս վարսերի» ֆինանսավորումը հաստատել է` 88 մլն դրամ. այդ ինչպե՞ս ստացվեց, որ մի Գեղխորհրդի որոշածը դնում եք կասկածի տակ եւ կեսից ֆիլմը դադարեցնում եք, մյուս Գեղխորհրդի որոշումը չեք իրականացնում: Շախմատում մի բան կա, որ ամեն քայլով վիճակը վատացնում են, հիմա այնքան վատ է վիճակը, որ պետք է հանձնվեն` չեն հանձնվում ու անընդհատ ցուքցվանգի մեջ են հայտնվում, ու քայլեր են անում, որն իրենց դեմ է աշխատում: Հիմա «Թողություն» ֆիլմի արտադրության վրա գերծանրաբեռնված ենք, որովհետեւ ֆիլմն արդեն հանձնում ենք, դրանից հետո այնքան անկանխատեսելի ու անսպասելի քայլերի կգնանք, որ չեք հասկանա` այս ինչպե՞ս եղավ, որ արդեն դուք կխնդրեք, որ գնանք, վերջացնեք ֆիլմն ու Ձեզ պարտված կհամարեք:

«Ազգային կինոկենտրոնը վերածվել է անկառավարելի աբսուրդի թատրոնի». Հովհաննես Գալստյան (տեսանյութ)

 

«ԿԱՐՈ՞Ղ Է ԴՈՒՔ ՕՏԱՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ ԵՔ...»

- ԿԳՄՍ սուպերնախարարությունը Ձեր «Տատիկիս վարսերը» ազգային ֆիլմի հաստատված գումարը չունի, բայց, պարզվում է, սեռափոխված մարզիկի մասին ֆիլմի համար գումար կա, այստեղ Դուք դիտավորություն չե՞ք տեսնում, որ այս ամենը ազգային թեմայով ֆիլմի դեմ է:

- Շատ կուզենայի չհավատալ այդ դավադրության տեսություններին, որ Հայաստանում այլեւս ազգային ֆիլմն արգելվելու է, բայց, փաստերն արդեն շատ են: Բանական մարդ լինելով` համադրում եմ փաստերը ու տեսնում եմ, որ այո, «Տատիկիս վարսերը» հենց դրա համար է մերժվում: Այսինքն, եթե լիներ մի ուրիշ ֆիլմ` ժամանակակից թեմաներով կաջակցեին: «Տատիկիս վարսերը» ֆիլմը հայ ազգի ինքնության մասին է: Եվրապական  ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովի էքսպերտներից մեկը, ազգությամբ հույն, գնահատական է տվել ֆիլմին, որ սա բացառիկ պատմություն է հայ ազգի մասին, մի ազգի, որը մեզ դասեր է տալիս` գոյատեւելու անհավանական իրավիճակներում: Այս ֆիլմի հանդեպ անհավանական դրական վերաբերմունք կա Եվրոպայում, որովհետեւ ցույց է տալիս նախախորհրդային Հայաստանի վարքը, բարքը, կենցաղը, այսինքն` ամենաանարատ Հայաստանի կենցաղն է ցույց տալիս, հիմա դուք ի՞նչ ունեք այս ֆիլմի դեմ: Որեւէ փաստարկ ունե՞ք, որ ասեք` պարոն Գալստյան, այս ֆիլմի ֆինանսավորումը հասատված է եղել, բայց չի ֆինանսավորվելու, որովետեւ... Կարո՞ղ է դուք օտար երկրների գործակալներ եք ու դիտավորյալ չեք ուզում Հայաստանը լավ կինո ունենա միջազգային շուկայում: Երբ այս ամենը համադրում ենք, տեսնում ենք, որ սա է պատճառը` ազգային ֆիլմ է, դրա համար չպետք է ֆինանսավորվի:

Այսօր Հովհաննես Այվազովսկու ծննդյան օրն է

 

«ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ՓՐՓՐՈՏ ԲԵՐԱՆՈՎ ԱՍՈՒՄ ԷՐ, ՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՂՔԱՏ Է...»

- Հիմնականում պատճառաբանություն է բերվում, որ չավարտած ֆիլմ ունեք` «Թողությունը», եւ դրա համար չեն կարող ֆինանսավորել երկրորդ ֆիլմը:

- Ազգային կինոկենտրոնում ես հիմա տեսնում եմ տոտալ պրակտիկա, որ բոլոր ընկերությունները 2-3 ֆիլմով ֆինանսավորվում են, այդ թվում եւ այն մարդիկ, որոնք Նազենի Ղարիբյանի այդ  հանձնաժողովի մեջ էին եւ մեր ֆիլմը մերժում էին այդ հիմնավորումով: Այսինքն` Կինոկենտրոնը վերածվել է անկառավարելի աբսուրդի թատրոնի: Կարինե Խոդիկյանը փրփրոտ բերանով ինձ ասում էր, որ մեր պետությունը աղքատ է, այդքան փող չունի, որ նույն ընկերությանը երկրորդ ֆիլմի համար գումար տա, բայց այս վերջին մրցույթում հաստատել են այդ տխրահռչակ ֆիլմը` սեռափոխված մարզիկի մասին, ֆինանսավորել մի կինոընկերության, որն արդեն մի ֆիլմ ունի արտադրության մեջ: Այդ ինչպես է ստացվում, որ մեր ընկերությունը չի կարող, բավարար ներուժ չունի, որ երկու ֆիլմ արտադրի, իսկ նույն ռեժիսորին ու կինոընկերությանը ֆինասավորում եք տալիս երկրորդ ֆիլմի համար, նա բավարար ներուժ ունի՞ արտադրելու: Այստեղ խնդիրը տոտալ անարդարությունն է:

«Ովքեր եւ ինչպես են գծում մեր ուր գնալու քարտեզը». Լիլիթ Գալստյան

Զրուցեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА