o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳԻՇԵՐՕԹԻԿԸ, ՈՐՏԵՂ ԲՆԱԿՎՈՒՄ Է 82 ԵՐԵԽԱ, ԿԱՆԳՆԱԾ Է ՓԱԿՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ

13.11.2019 22:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԳԻՇԵՐՕԹԻԿԸ, ՈՐՏԵՂ ԲՆԱԿՎՈՒՄ Է 82 ԵՐԵԽԱ, ԿԱՆԳՆԱԾ Է ՓԱԿՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ

Գյումրու «Թռչունյանց տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ եւ կրթության կենտրոնը, որտեղ այս պահի դրությամբ բնակվում է 82 երեխա, կանգնած է փակման վտանգի առաջ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց մանկատան տնօրեն Սոնա Սիմոնյանը՝ նշելով. «82-ից ուղիղ կեսն անօթեւան երեխաներ են, չունեն ընտանիքներ, պայմաններ: Մեզ տարբեր հովանավորներ էին ֆինանսավորում, բայց այս պահին բոլոր նախկին հովանավորները դադարեցրել են ֆինանսավորումը, ինչի արդյունքում կանգնել ենք նման խնդրի առաջ»:

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՓՈՂՈՑ ԵՆ ՆԵՏՈՒՄ` ՄԻԱՅՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՏԱԼՈՎ

 

«Վզները ծուռ նստած` սպասում են, թե ինչ է լինելու վերջը»

- Կառավարությանը դիմե՞լ եք խնդրի առնչությամբ:

- Կառավարության ռազմավարությանը ծանոթանալուց հետո էլ մենք ո՞նց դիմենք աջակցության համար: Երբ Նիկոլ Փաշինյանը անձամբ ելույթ ունեցավ եւ ասաց, որ խնամքի հաստատությունները եւ բոլոր մանկատները փակվում են: Մենք էլ ենք համամիտ, թող փակվեն. ո՞վ չի ուզենա, որ մենք այլեւս անօթեւան, խնամքի կարիք ունեցող երեխաներ չունենանք: Սակայն այսպես չեն փակում, փակում են, հզորացնելով ընտանիքը, հզորացնելով ծնողներին, որպեսզի երեխան դուրս գալով մանկատնից, խնամքի կենտրոնից, հայտնվի ավելի լավ միջավայրում: Սա է հարցը, թե չէ բոլորս էլ հասկանում ենք օրենքները եւ ընդունում դրանք, մինչդեռ բայցերը շատ են: Կոնկրետ այս կառույցը շուրջ 16 տարի գործում է եւ հարյուրավոր երեխաներ է մեծացրել, կրթել: Բայց այսօր կանգնել ենք նման կրախի առաջ:

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՔԱԾ ՈՒՆԻ ԳԻՇԵՐՕԹԻԿՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՐԱ»

- Ովքե՞ր են նախկին հովանավորները, որոնք այլեւս չեն հովանավորում:

- Տարբեր տեղերից: Ունեինք հիմնադրամ, որը հավաքագրում էր այդ գումարները: Կարողանում էինք նորմալ հա՛մ աշխատողներին պահել, հա՛մ էլ՝ երեխաներին:

- Որքա՞ն աշխատող է մնալու դրսում:

- 49 աշխատող փողոցում կհայտնվի, եթե փակվի մեր կենտրոնը: Ավելին ասեմ, չնչին աշխատավարձով աշխատող մարդիկ են, որոնց հինգ ամսվա աշխատավարձերն էլ դեռ չենք տվել: Մի խոսքով, շատ աննախանձելի վիճակում ենք հայտնվել: Բայց ամենակարեւորը այսօր մեզ համար երեխաներն են, որոնք վզները ծուռ նստած` սպասում են, թե ինչ է լինելու իրենց վերջը:

ԵՐԵԽԱՆԵՐ ՎԱՃԱՌԵԼՈՒ` ԱԱԾ-Ի ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆ ԱՌՆՉՎՈ՞ՒՄ Է ՀԱՅԿՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆՈՐԱԾՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆԸ

 

«Ասում են՝ մենք հաց ու պանրով կապրենք, մենակ փողոցում չհայտնվենք»

- Քանի՞ տարեկան է ամենափոքր սանը:

- 4-ից մինչեւ 17 տարեկան երեխաներ են, բոլորը մեր մարզից են:

- Իսկ հիմա ինչպե՞ս եք հոգում կենտրոնի կարիքները, եթե չկա ֆինանսավորում:

- Դե, սնունդը դեռ մատակարարները պարտքով տալիս են, հաշվի առնելով, որ երեխաների համար է:

Կառավարությունը բնակարան գնելու գումար կտա Ադրբեջանից բռնի տեղահանված 112 ընտանիքի

- Տեղական իշխանությունները որեւէ կերպ աջակցություն ցույց չե՞ն տալիս:

- Քաղաքապետը հենց իմացավ, շատ արագ մեզ որոշակի չափով ֆինանսավորեց, մինչեւ որ հովանավոր գտնենք: Մայր Աթոռն է հիմա մեր կողքին, իրենք էլ են հովանավոր փնտրում: Տեսնենք, հույսով սպասում ենք: Որ գաք, տեսնեք երեխաների վիճակը, շատ կսրտնեղեք: Ասում են՝ մենք հաց ու պանրով կապրենք, մենակ փողոցում չհայտնվենք:

ՏՆԱԿԻՑ` ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՉԻ ԿՐԿՆՎԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ՀԱՄԱՐ

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА