o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՆՐԱՆՔ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՅՆ ԱՄԵՆԻ ՎՐԱ, ԻՆՉՆ ԻՐ ՄԵՋ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՅ, ԱԶԳ ԲԱՌԵՐԸ»

13.11.2019 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՆՐԱՆՔ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՅՆ ԱՄԵՆԻ ՎՐԱ, ԻՆՉՆ ԻՐ ՄԵՋ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՅ, ԱԶԳ ԲԱՌԵՐԸ»

Առողջապահության ոլորտում առկա խնդիրների, նախարարի՝ սորոսական լինելու հրապարակային խոսակցությունների եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ: Մեր զրուցակիցը նախ անդրադարձավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասին լուրերին՝ նկատելով.

«Սեւամորթ դերասանը հուզումնալից ներկայացրեց Պ. Սեւակի «Անլռելի զանգակատունը». ՀՌԻՓՍԻՄԵ ՍԱՐԳՍՅԱՆ (տեսանյութ)

 

«ԱՅՍՕՐ ԷԼ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԿԱՊԵՐ ՈՒՆԻ ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ»

- Գոյություն ունի արտերկրում հրատարակված փոքրիկ մի գրքույկ, որը  Սորոսի հիմնադրամի միջոցներով է կյանքի կոչվել: Որտեղ, որպես կարկառուն ներկայացուցչի, տեղադրված է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկարը, նրա կենսագրականը, եւ նա ներկայացված է` որպես այդ հանրության ներկայացուցիչ: Բացի այդ, հստակ փաստեր կան, որ «Իրական մարդիկ, իրական աշխարհ» ՀԿ-ն 2004 թվականին ստացել է իր առաջին դրամաշնորհը Սորոսի հիմնադրամից: Այդ նույն ժամանակահատվածում այդ հիմնադրամում՝ սոցիալական աշխատողների ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է Արսեն Թորոսյանը: Այսինքն, մարդը եկավ, գրավեց պաշտոն եւ անմիջապես շահեց առաջին դրամաշնորհը Սորոսի հիմնադրամից: Սրանք միայն իմ պնդումները չեն, այս ամենը փաստարկված է: Այսօր էլ Արսեն Թորոսյանը բազմաթիվ կապեր ունի սորոսականների հետ: Արսեն Թորոսյանը` Զառա Բաթոյանի, Ռուստամ Բադասյանի եւ Արայիկ Հարությունյանի հետ մեկտեղ համարվում է սորոսական նախարար: Եվ այսօր իրենք իրենց այդ կապը օգտագործում են ոչ թե մեր ազգային նպատակները, ծրագրերը առաջ տանելու համար, այլ՝ հենց Սորոսի ծրագրերը: Իսկ Սորոսի ծրագրերը հակապետական, ապազգային եւ կործանարար ծրագրեր են: Հայ ազգը դեմ է այդ ծրագրերին, հայ ազգը փորձարկումների դաշտ չէ իրենց համար եւ հայ ազգը հարատեւ է, իսկ իրենք ընդամենը ժամանակավոր ինչ-որ մարդիկ են:

«ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՆԱՐՅՈՒՆ ԵԿԱՎ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ԱՆԱՐՅՈՒՆ ԿԳՆԱ»

 

«ՈՒՐԻՇ ՄԱՍՆԱԳԵՏԻ» ԽՆԴԻՐ

- Վիտալի Բալասանյանի հայտնի հարցազրույցից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Վիտալի Բալասանյանին դիտարկեց` որպես հոգեկան խնդիրներ ունեցող անձնավորություն: Դրանից հետո Դուք հայտարարեցիք, որ պատրաստ եք Արսեն Թորոսյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել հոգեբուժարան: Ինչո՞ւ, որպես հոգեբան, նրանց մոտ հոգեկան խնդիրնե՞ր եք տեսել:

- Այո, ես Թորոսյանի այդ հարցազրույցը ուշադիր լսել եմ եւ փաստում եմ Ձեր ասածը, որ նա Վիտալի Բալասանյանի մասին նման հայտարարություններ է արել: Նախ նշեմ, որ Արսեն Թորոսյանը մասնագետ չէ, նա ավարտել է Բժշկական համալսարանը, բայց իր կյանքում ո՛չ կլինիկական օրդինատուրա է անցել՝ որպես նեղ մասնագետ, ո՛չ էլ երբեւէ աշխատել է՝ որպես պրակտիկ բժիշկ: Նա գնացել է, որպես առողջապահության կազմակերպիչ, այնուհետեւ անցել է ասպիրանտուրա, որի շնորհիվ չի ծառայել Հայոց բանակում: Ի դեպ, ես հարցում եմ հղել Բժշկական համալսարանին, որտեղից ինձ ասացին, որ Արսեն Թորոսյանը իրենց մոտ չի անցել ասպիրանտուրա: Հետեւաբար, անցել է «Բժիշկների վերապատրաստման ինստիտուտում»: Ես երկու անգամ հարցում եմ հղել  «Բժիշկների վերապատրաստման ինստիտուտի» ղեկավարին, բայց մինչ օրս չունեմ պատասխան, թեեւ իրենք պարտավոր էին հինգ օրում ինձ պատասխանել: Եվ փաստացի` լուրերը, որոնք որ շրջանառվում են, կարելի է ենթադրել, որ համապատասխանում են իրականությանը: Այսինքն, որ Թորոսյանը երեք տարի ասպիրանտուրայի անվան տակ խուսափել է բանակից, չի ծառայել Զինված ուժերում, նաեւ չի պաշտպանել որեւէ թեկնածուական: Փաստորեն էս մարդը դիպլոմով բժիշկ է, բայց ո՞րն է նեղ մասնագիտացումը` հայտնի չէ: Հետեւաբար, ինքը ինչպե՞ս կարող է բժշկական եզրակացություն տալ: Թե՞ իր խորհրդատուներն են նման եզրակացություն տվել, թող բարձրաձայնի` մենք էլ տեսնենք, թե էդ որ խորհրդատուներն են եղել: Արդյոք դրանք այն խորհրդատունե՞րն էին, ովքեր պետական քննությունից կկտրվեին, եթե պրոֆեսոր Միրիջանյանը թույլ չտար, որ ես հուշեի: Գուցե իմ սխալն է եղել, որ այդ մարդիկ գնացել, դարձել են հոգեբույժ: Կամ պրոֆեսոր Միրիջանյանի սխալն է եղել, որ ինքը թույլ է տվել, որ այդ մարդիկ ավարտեն Բժշկական համալսարանը եւ համարվեն բժիշկ: Էսօր Արցախի հերոսին, ով հողեր է ազատագրել, որ իրենք ունենան նորմալ մանկություն, անվանում են հոգեկան հիվանդ: Քանի որ մարդկանց պիտակավորել կամ մարդկանց նկատմամբ հանրային ձեւով դիագնոզ դնելը բժշկական էթիկայից եւ բժշկական բարոյագիտությունից հեռու է, իմ մտքերը, իմ ախտորոշումները չէի հրապարակում: Բայց քանի որ Թորոսյան Արսենը, հանդիսանալով առողջապահական համակարգի թիվ 1 դեմքը, իրեն թույլ տվեց անցնել էթիկայի եւ բարոյագիտության սահմանը, հետեւաբար՝ նա ճանապարհ բացեց մեր բոլորի համար: Նա ինձ թույլ տվեց, որպեսզի ես բարձրաձայնեմ իմ մտահոգությունները: Օրինակ, Թորոսյան Արսենի հետ կապված. էս մարդը պարբերաբար հնչեցնում է, որ իր հետեւից ընկած են: Դա կոչվում է հետապնդման զառանցանք: Հիմա անհրաժեշտ է, որպեսզի մենք Թորոսյանին հետազոտման ուղարկենք, որ հասկանանք՝ էս մարդն իրավունք ունի՞ բարձր պաշտոն զբաղեցնելու, թե՝ ոչ: Առավել վառ դա արտահայտված է Նիկոլ Փաշինյանի պարագայում: Այս մարդը տեսնում է դավադիր ուժեր եւ սեւազգեստ մարդիկ, այսինքն` ունի տեսողական հալյուցինացիաներ: Ունի անձի երկատում. մեկ անիմաստ ծիծաղում է, մեկ անիմաստ կատաղում է, մեկ փսիխոէմոցիոնալ վիճակի մեջ է  ընկնում: Ունի մի քանի մոլուցք. սուտ խոսելու մոլուցք, աղքատ երկրում տեսախցիկների առաջ ուտելու, նկարահանվելու եւ աղքատներին ցույց տալու մոլուցքը, մարդկանց պատերին տալու ու ասֆալտներին ծեփելու մոլուցք: Այս ամենը հաշվի առնելով՝ ես հարցում եմ հղել Գերմանիայի էլիտար հոգեբուժական կլինիկաներ, նշել եմ բոլոր կլինիկական ախտանիշները եւ խնդրել եմ ինձ տրամադրել գնացուցակ, թե այս կլինիկական ախտանիշներ ունեցող մարդու հետազոտությունը եւ բուժումը ի՞նչ կարժենա: Այնուհետեւ պլանավորում ենք մեր թիմով եւ համախոհների հետ միասին կազմակերպել դրամահավաք: Հանգանակված միջոցներով մենք մեր վարչապետի աթոռը զբաղեցնող եւ իրեն Գերագույն գլխավոր հրամանատար հռչակած պոպուլիստ անձին կուղարկենք էլիտար հոգեբուժական կլինիկա` հետազոտության, անհրաժեշտության դեպքում` բուժման:

Արսեն Համբարյանը 50 տարվա բարձրությունից

 

«ԴԱ ՍՈՐՈՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՆՑԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է»

- Օրերս արտակարգ դեպք տեղի ունեցավ Երեւանում: Անձինք, որոնց հոգեկան խնդիրներ վերագրվեցին (ի դեպ, կարծես մոդա է դառնում՝ սրբապիղծներին հոգեկան խնդիրներ վերագրելով, պատասխանատվությունից ազատելը: Այդպես վարվեցին նաեւ Եռաբլուրի գերեզմանները պղծողների հարցով- Հեղ.), մուտք գործեցին Երեւանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» եւ «Սբ. Աննա» եկեղեցիներ եւ պատարագի ժամանակ անհարգալից վերաբերմունք դրսեւորեցին հավատացյալների նկատմամբ: Սա ինչպե՞ս կորակեք եւ արդյոք միտում տեսնո՞ւմ եք:

Արսենալը 21-րդ դարի միակ թիմն է, որը 5 և ավելի գոլ է խփել Էնֆիլդում

- Ես գտնում եմ, որ դա Սորոսի հիմնադրամի հանցավոր գործունեության արդյունքն է, որը որ նրանք իրականացնում են մեր երկրում: Ակնառու օրինակը ԿԳՄՍ նախարարի աթոռը զբաղեցնող Արայիկ Հարությունյանի գործունեությունն է, ով «հարձակվեց» «Հայոց լեզվի», «Գրականության», «Պատմության» եւ «Ռազմագիտության» վրա: Նրանք հարձակում են գործում մեր գեներալիտետի, Հայոց բանակի, այն ամենի վրա, ինչն իր մեջ պարունակում է հայ, ազգ. այդ բառերը նրանք տանել չեն կարողանում: Եվ ես վստահ եմ, որ Ձեր նկարագրած միջադեպը եւս պատվիրված է: Գուցե կատարողները հոգեկան խնդիրներ էլ չունեն, պետք է հետազոտել: Որովհետեւ, իմ մոտ ավելի շատ այնպիսի տպավորություն է, որ իրենք ոչ միայն ուղղոդված, այլ նաեւ վճարված են այս ամենը անում: Մեր ԱԱԾ-ն պետք է այս ամենով զբաղվի, բայց ո՞ւր է այնԻնչո՞ւ սորոսական Դանիել Իոաննիսյանը պետք է տիրապետի մեր օդանավակայանով անցնող-դառնող մարդկանց տվյալներին, ով դուրս եկավ պետությունից, ով ներս եկավ պետություն, ո՞վ է Դանիել Իոաննիսյանը:

«Տաղանդ, ում մասին դեռ կլսի աշխարհը». կայացավ Ալեքսանդր Խաչատրյանի ջութակի երեկոն (Տեսանյութ)

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА