o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անընդունելի են բոլոր այդ «սեռական» օրակարգերը». Արման Աբովյան

13.11.2019 21:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Անընդունելի են բոլոր այդ «սեռական» օրակարգերը». Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հեղինակած օրենսդրական նախագիծը, որով նա առաջարկել էր փոփոխություն կատարել Ընտանեկան օրենսգրքում եւ արգելել նույնասեռականների եւ սեռափոխված անձերի կողմից երեխա որդեգրելը, Ազգային ժողովը երեկ չընդգրկեց նիստերի օրակարգ: ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր ելույթում ասաց, որ իրենք խմբակցությունով դեմ են, որ ավանդական արժեհամակարգը գնդակահարվի. «Ինչ է նշանակում երկու միասեռական անձ երեխա որդեգրեն, եկեք պաշտպանենք ավանդական արժեքները, ով որ դեմ է քվեարկելու այս նախագծին, կուզենա՞ր, որ իր հետ նման դեպք լիներ»: Գ. Պետրոսյանին հակադարձեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, թե. «Ի՞նչ եք խոսում, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկության վրա»: Վերջինիս դիտողությանն էլ հաջորդեց այն, որ «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ լքեցին դահլիճը: Լրագրողների աչքից չվրիպեց այն, որ «Իմ քայլի» պատգամավորներն իրար հրմշտելով մտան խմբակցության սենյակ: Իսկ թե ինչն էր պատճառը, տվեցին իրար հակասող պատասխաններ: ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Արմեն Խաչատրյանը վստահեցրեց, թե լուրջ բան չկա, պարզապես հարցեր էին քննարկում, իսկ նույն խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը մանրամասնեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանի հետ ինչ-որ հարցեր են քննարկել` կրկին պնդելով, որ լուրջ բան չկա: «Իմ քայլ»-ականները միաբերան պնդեցին, թե դահլիճ լքելը Գեւորգ Պետրոսյանի հետ կապված չէր: Ի դեպ, տեղի ունեցած միջադեպից հետո` խորհրդարանում լուրեր տարածվեցին, որ Գ. Պետրոսյանը հեռացել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ անհայտ ուղղությամբ: Նրանց միջեւ տեղի է ունեցել, մեղմ ասած, լուրջ խոսակցություն: Տեղի ունեցածի մասին զրուցեցինք ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ հետ:

Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը կալանավորվել են

«ԲՀԿ-Ն ԼԻՈՎԻՆ ԿԻՍՈՒՄ Է ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ»

Կպարզաբանե՞ք` իրականում ինչ տեղի ունեցավ, եւ ինչո՞ւ Գեւորգ Պետրոսյանը Ազգային ժողովից հեռացավ Գագիկ Ծառուկյանի հետ:

Պարոն Ծառուկյանը Գեւորգ Պետրոսյանին չտարավ Ազգային ժողովի շենքից: Պարոն Պետրոսյանը պայմանավորվածություն ուներ, հանդիպում Դեմիրճյան փողոցում եւ դուրս եկավ: Այստեղ որեւէ արտառոց խնդիր չկա:

– «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին անգամ վստահ նշում, թե Գ. Ծառուկյանի եւ Գ. Պետրոսյանի միջեւ լուրջ խոսակցություն է եղել: Ի՞նչ կասեք այս մասին:

​​​​​​​Ովքեր են տարվա լավագույններն, ըստ AAD-ի (Տեսանյութ)

Ճիշտն ասած` չգիտեմ, ես չունեմ այդպիսի տեղեկություն: Ըստ էության, մեր գործընկերների նման ենթադրություների դաշտի մասին ճիշտ կլինի իրենցից հարցնեք:

– «Իմ քայլի» պատգամավորները ասում են, թե Գեւորգ Պետրոսյանն իր այս նախագծերով արջի ծառայություն է մատուցում Գագիկ Ծառուկյանին: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում:

Գիտեք, գոյություն ունեն տարբեր տեսակետներ, եւ յուրաքանչուր պատգամավոր կարող է իր տեսակետը հայտնել: Հիմա զերծ կմնամ մեկնաբանել, թե ով ում ինչ ծառայություններ է մատուցում: Կարող եմ ասել մի բան, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լիովին կիսում է պարոն Պետրոսյանի դիրքորոշումը բոլոր այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են: Հասկանում եք, շատ էմոցիոնալ, լարված թեմաներ են քննարկվում, բայց պետք չէ փնտրել ենթատեքստեր այս կամ այն կողմից: Գոյություն ունի հստակ ու պարզ դիրքորոշում, որը մենք արտահայտեցինք, մեր գործընկերներն էլ իրենց դիրքորոշումն արտահայտեցին: Լարված խոսակցություն էր, դե Ազգային ժողով է: Այստեղ արտառոց բան չեմ տեսնում:

«ՆՄԱՆ «ԶԱԿԱԶ» ԻՋԵՑՆԵԼՈՒ ՎԵՐՋԻՆ ԿԱԹԻԼԸ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԶԱԳՐԵԲՅԱՆ ԵԼՈՒՅԹՆ ԷՐ»

«ՄԵՆՔ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆՔ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՎԻԴԵՆՏ ՇԱՀԵԼՈՒ»

Պարոն Աբովյան, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի բնորոշմամբ` Գեւորգ Պետրոսյանի բերած նախագիծը քաղաքական նպատակ ունի: Ավելին` նա սպառնաց ԲՀԿ-ին հիշեցնել իր անցյալը...

Եթե մենք սկսենք իրեն հիշեցնել... Լավ բան չի լինի էլի... Մենք բոլորս աշխատում ենք միասին, եւ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը: Ես զերծ կմնամ մեկնաբանել: Քաղաքական պայքար է գնում, ամեն քաղաքական ուժի ներկայացուցիչ, իհարկե, խոսում է, մտքեր է արտահայտում, մեղադրանքներ է հնչեցնում: Դա իր տեսլականն է, կարծում եմ` ճիշտ կլինի իրեն հարցնեք: Մենք խնդիր չունենք քաղաքական դիվիդենտ շահելու: Մեր դիրքորոշումը շատ պարզ եւ հստակ է եւ ծնվել է ոչ թե այսօր կամ երեկ, այլ միշտ էլ եղել է նույն այդ հարթակի մեջ:

Սերժ Սարգսյանի փաստաբանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազություն

Այսօր իրապես տեսնո՞ւմ եք վտանգ, որ համասեռամոլները կամ սեռափոխվածները կարող են երեխա որդեգրել: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ասում էր, թե 25 տարվա մեջ երբեւէ չի եղել նման բան:

Եկեք թացը չորից տարանջատենք: Գոյություն ունեն կանխարգելիչ քայլեր: Աստված ոչ անի, հանկարծ այդպիսի բան լիներ, որովհետեւ արդեն ուշ կլիներ: Այստեղ խնդիրն այն է, որ գնում է իրավական, օրենսդրական ընթացք: Մենք արտայատում ենք մեր տեսլականը, որը բազմիցս ենք արտահայտել: Մենք գտնում ենք, որ անընդունելի են բոլոր այդ «սեռական» օրակարգերը, որոնք այս կամ այն ձեւով ներմուծվում են տեղեկատվական դաշտ:

Եթե այս վիճակով կարող է մուտք գործել ԱԺ, արաբն էլ իրավունք ունի ջինսով մուտք գործել քաղաքապետարան. Գեւորգ Պետրոսյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА