o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վենետիկի հանձնաժողովը տրված որոշ հարցերի պատասխաններ չի կարողացել հիմնավորել»

13.11.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Վենետիկի հանձնաժողովը տրված որոշ հարցերի պատասխաններ չի կարողացել հիմնավորել»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ Մայր Աթոռում կազմակերպված մի կոնֆերանսի ժամանակ հայտարարել էր, թե խմբակցության մի շարք պատգամավորների ջանքերով, որոնց թիվը չափազանց մեծ է, Ստամբուլյան կոնվենցիայի մուտքն Ազգային ժողովից հեռացվեց: Ավելին` նա վստահություն էր հայտնել, թե հաջորդ փուլում նույնպես այն կչեզոքացվի: Իհարկե, կարելի էր հանգիստ շունչ քաշել եւ փորձել հավատալ պատգամավորի խոսքերին, եթե մի քանի շաբաթ առաջ Երեւանում չլինեին Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բելկովայի եւ Եվրոպայի խորհրդի կազմում գործող ԳՐԵՎԻՈ` Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության նախագահ Մարսելին Նաուդիի գլխավորած պատվիրակությունը, որոնք հանդիպեցին պատգամավորների հետ, ապա նաեւ հարցազրույց տվեցին Հանրային հեռուստատեսությանը` գովերգելով նույն կոնվենցիան: Մինչդեռ Ս. Հովսեփյանի նշած «չափազանց մեծ» թվով պատգամավորների ձայնն այդպես էլ չլսվեց, ինչի մասին «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին

ՈՎՔԵՐ ԵՆ ԴԵՄ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԵՎ ԻՆՉՈՒ ԵՆ ԼՌՈՒՄ

Տիկին Հովսեփյան, Դուք նշել էիք, որ «մի շարք պատգամավորների ջանքերով, որոնց թիվը չափազանց մեծ է, Ստամբուլյան կոնվենցիայի մուտքն Ազգային ժողովից հեռացվեց»: Կասե՞ք ովքեր են նրանք, եւ ինչո՞ւ լռեցին, երբ կոնվենցիան վավերացնելու հարցով ԱԺ-ում էր Վենետիկի եւ ԵԽ պատվիրակությունը:

Նախ ասեմ, որ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ եղել են շատ քիչ մարդիկ, այդ թվում նաեւ ես չեմ եղել: Եղել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, որոնք բարձրացրել են մի շարք հարցեր: Եվ եղել է այնպես, որ Վենետիկի հանձնաժողովը տրված որոշ հարցերի պատասխաններ չի կարողացել հիմնավորել, օրինակ, Սահմանադրության հետ խնդիրներ ունի՞ կոնվենցիան, թե` ոչ: Ավելի շատ այս մասին են եղել քննարկումները: Իսկ թե ինչու խմբակցության ներսում շատ պատգամավորներ, որոնք իրապես դեմ են Ստամբուլյան կոնվենցիային, լռում են, այս հարցի պատասխանն իրականում իմը չէ, որի պատասխանը պետք է տամ: Այնուամենայնիվ, ես երբեւէ չեմ լռել եւ առաջին իսկ օրվանից դեմ լինելով կոնվենցիային` արտահայտվել եմ: Իսկ թե ինչու են իրենք լռում, այդ հարցը իրենց պետք է տաք, եւ ինքներդ պարզեք` ովքեր են եւ ինչու են լռում: Շատ թվով մարդիկ կան, որոնք ե՛ւ այսօրվա իշխող խմբակցության ներսում են, որ դեմ են, ե՛ւ ընդդիմության մեջ են, ե՛ւ հասարակական սեկտորում են, ե՛ւ առհասարակ` քաղաքացիները դեմ են: Այնպես որ, ովքեր գտնում են նպատակահարմար խոսելու, խոսում են:

​​​​​​​Ովքեր են տարվա լավագույններն, ըստ AAD-ի (Տեսանյութ)

Շարունակում եք պնդե՞լ, որ իշխող խմբակցության պատգամավորների մեջ իրենք չափազանց մեծ թիվ են կազմում:

Իրականում այդ ժամանակ չեմ ասել, որ իշխանությունում են չափազանց մեծ թիվ կազմում, այլ ասել եմ ընդհանրապես մեծամասնությունն է դեմ: Ինչ վերաբերում է խմբակցության ներսում, կարծում էի` մի 10 հոգի է դեմ, բայց ի զարմանս ինձ, բավականին մեծ թվով մարդիկ կան:

«Զարուհի» կանանց մասին հանդեսը շնորհավորում է «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական ընկերությանը

«ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆՆ ԱՍԵԼ Է, ԲԱՅՑ ՎԱՎԵՐԱՑՆՈՂԸ ՄԵՆՔ ԵՆՔ»

Բայց կառավարության դիրքորոշումը հստակ է` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ «եթե կոնվենցիան ստորագրվում է, պետք է վավերացվի»:

Զարուհի Բաթոյանն ասել է, բայց վավերացնողը մենք ենք: Կարծում եմ` որեւէ կերպ, եթե Զարուհի Բաթոյանն ասել է, չի կաշկանդում ինձ, որ ես դեմ արտահայտվեմ եւ շարունակեմ դեմ արտահայտվել: Իրականում սա հարց է, որը Ազգային ժողովում է վավերացվելու, իսկ Զարուհի Բաթոյանը կառավարության մի մասն է, ոչ թե ամբողջական: Իսկ կառավարության ամբողջական կարծիք մինչ այսօր չկա: Իհարկե, էպիզոտիկ անդրադարձել են նաեւ արդարադատության, առողջապահության նախարարները, ինչ-որ փոխնախարարներ խոսել են, բայց ամբողջ կառավարությունը դրա մասին չի խոսել եւ նույն կերպ ամբողջ «Իմ քայլը» խմբակցությունը չի խոսել: Այսօր որեւէ մեկը չի կարող ամբողջական կարծիք հայտնել, անգամ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, քանի որ այս հարցն այսօր օրակարգային չէ: Պարզապես, ժամանակ առ ժամանակ խնդիրը բարձրանում է, խոսվում է այդ մասին, հետո լռեցվում է:

Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է. փոխնախարար

Իսկապե՞ս, բայց գործընթացներն առնվազն հուշում են, որ լավ էլ օրակարգային է հարցը եւ մյուս տարի այն կլինի Ազգային ժողովում:

Կապրենք, կտեսնենք, կլինի, թե` ոչ, որովհետեւ, այնուամենայնիվ, գործընթացները, որոնք իրականանում են այսօր շատ շատերի մոտ հարցեր են առաջացնում: Թեկուզեւ մասնագիտական առումով, եթե մոտենանք հարցին, իրավաբանների մի ստվար զանգված պնդում է, որ այն իր բոլոր կետերով կամ մի շարք կետերով խնդրահարույց է մեր Սահմանադրության հետ, իրավաբանների մի ստվար զանգված էլ պնդում է, թե որեւէ խախտում չկա: Իհարկե, ես մեծ հակվածություն ունեմ կարծելու, որ իրապես կա խնդիր, բայց ,միեւնույն ժամանակ, այն մյուս զանգվածը, որը կա, իրենք էլ պետք է հանդիպումների եւ մի շարք քննակումների արդյունքում կա՛մ համոզվեն այս կողմ, կա՛մ համոզվեն այն կողմ:

Սուտն ու կեղծիքը նախագահի թեկնածու Հարությունյանի թիմի գործելաո՞ճ

«ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԱՆՄԱՆՆԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԻՄ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՓՈԽԵԼ»

Եվրոպայից ժամանած պատվիրակները Ստամբուլյան կոնվենցիայի մասին խոսեցին Հանրային հեռուստատեսության եթերում: Ձեզ կարողացա՞ն համոզել` դեպի այն կողմ:

Երկրում չէի եւ չեմ նայել հարցազրույցը: Իրականում ասեմ, որ չի կարող որեւէ բան փոխվել իմ տեսակետում, քանի որ ես ավելի վաղ ծանոթացել էի Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը եւ գտնում եմ, որ այն խնդրահարույց բառերը, բառակապակցությունները, կետերը, որոնք կան նմանատիպ կոնվենցիաների ներսում, որքան էլ Վենետիկի հանձնաժողովանմաններ որեւէ կերպ որեւէ բան ներկայացնեն, չի կարող իմ դիրքորոշումը փոխել:

Մահացել է Գերագույն Խորհրդի պատգամավոր Հայկ Չախոյանը

Մամուլում շրջանառվեց, որ այս հարցը քննարկվել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Իմ քայլի» ներսում եւ պարզվել է, որ շատ պատգամավորներ անգամ չեն էլ ընթերցել, թե ինչ բովանդակություն ունի այս կոնվենցիան: Ի՞նչ կասեք այս մասին:

Ես այդ տպավորությունը չունեմ, որ չեն ընթերցել, որովհետեւ այն մարդկանց հետ, ում հետ քննարկել եմ, բոլորն ընթերցել են, բոլորը խնդիրները տեսել են եւ շատ լավ գիտակցում են: Կարծում եմ` դեղին մամուլն է շրջանառում նմանատիպ բամբասանքային խոսակցություններ: Ըստ իս, որեւէ մեկը, մասնավորապես` այսքան արծարծված եւ քննարկված հարցում իրեն էլ թույլ չի տա` առանց կարդալու կարծիք հայտնել: Իսկ ես կարդացել էի կոնվենցիան շատ ավելի վաղ, քան իրականում դրա կարիքն ու արդիականությունը եղավ: Այդ մասին խոսվեց դեռ մի գրքույկի պատմության ժամանակ, եւ ես անգամ քննարկումներ եմ ունեցել մի շարք մասնագետների հետ ու ծանոթ էի Ստամբուլյան կոնվենցիայի բոլոր դրույթներին: Միգուցե կան մարդիկ, մեկ-երկու մատների վրա հաշված պատգամավորներ, որոնք  այդպես էլ չեն կարդացել, որովհետեւ իրենց համար էական չէ, եւ դիրքորոշումը մեկ է` լինի այս կողմ, թե` այն:

​​​​​​​Այսօր տեղի կունենա մեծ հանրահավաք-երթ՝ «Հանուն հավատի, ընտանիքի, հայրենիքի»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА