o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

13.11.2019 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մի զարմանալի եւ զվարճալի պատմություն է տեղի ունեցել Աժ պատգամավոր, ՔՊ կուսակցության անդամ ՌՈՒՍՏԱՄ ԲԱՔՈՅԱՆԻ հետ: Նա հայտարարություն էր տվել Արաբկիրի ոստիկանություն, որ Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում կայանված իր ավտոմեքենայից գողացել են մի քանի հազար եվրո գնահատվող «Ռոլեքս» ժամացույցըԵնթադրյալ դեպքի վայրի շրջակայքում իրականացրած միջոցառումների ընթացքում տարածքում առեւտրով զբաղվող մի կին ոստիկաններին է ներկայացրել ժամացույցը եւ հայտնել, որ այն գտել է ՎՎաղարշյան-Ա. Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում: Այդպես բարեհաջող ավարտված այս պատմությունը, սակայն, ունի եւ բավականին զարմանալի շերտ: Պարզվում է, որ ժամացույցն անհետացել էր Ոստիկանություն դիմելուց օրեր առաջ, Ռ. Բաքոյանը դեպքի վայր ժամանած ոստիկանութան Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ ժամացույցը իրեն ի պահ է հանձնված եղել, իսկ գողության մասին նախկինում ոստիկանությանը չի հայտնել, քանի որ ինքն էլ չի իմացել` ինչի չի հայտնել: Այստեղ հարցեր են ծագում` ոչ այնքան բարձր աշխատավարձ ստացող պատգամավորի մոտ որտեղի՞ց պետք է այդպիսի թանկարժեք ժամացույց հայտնաբերվեր, կամ ինչպե՞ս եղավ, որ ինչ-որ մեկն ի պահ է տվել, եւ այդ ի պահ տված թանկարժեք իրը նա, չգիտես ինչու, պահել է ավտոմեքենայի սրահում: Իսկ ուշ հայտնելը երեւի թե պայմանավորված է նրանով, թե ինչ ասի ոստիկաններին, ու որոշեց ասել, որ իրենը չէ: Զարմանալի է, արդյո՞ք Նիկոլից չի սովորել այդպիսի «շուստրիությունները»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ինքը` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, Փարիզում դիմել է իր «լիֆտընկեր» Ալիեւին այնպիսի խոսքով, որը լավագույն դեպքում չի տարբերվում գելի գլխին ավետարան կարդալուց. «Ես վստահ եմ` եթե մենք այդ հարցին կայուն լուծում ենք ուզում, ապա պետք է հաշվի առնենք դրանում ներգրավված բոլոր կողմերի շահերը: Ես այդ հայտարարությունն արեցի` հույսով, որ կլսենք համանման հայտարարություն Ադրբեջանի ղեկավարության` իմ գործընկեր Իլհամ Ալիեւի կողմից: Եթե համանման մի հայտարարություն լսեինք պարոն Ալիեւի կողմից, դա իսկական բեկում կմտցներ բանակցային գործընթացում: Ես ուզում եմ այս շատ կարեւոր հարթակից, շատ կարեւոր խորագիր կրող միջոցառման վայրից (Փարիզի խաղաղության ֆորում) կոչ անել մեր գործընկերներին` նմանօրինակ հայտարարություն անել, որ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդների համար»: Լավ, ի՞նչ ասես այսպիսի մոտեցմանը, արդյո՞ք դա մեկ անգամ եւս չի ապացուցում, որ թուլությունից ավելի հանցագործ բան չկա:

ԶԱՐՄԱՆՔ

Մեր «սուպերմամա» քաղաքապետը վերջապես վերադարձել է իր երկարատեւ ու ծանր բացակայությունից, ու մնում է սպասել, թե ինչ հերթական փորձանքն է բերելու քաղաքամայր Երեւանի գլխին: Սակայն այստեղ մենք ուզում ենք խոսել ոչ թե այդ «բեդովլաթի», այլ իսկական քաղաքապետի մասին: Իտալիայի Մալենյո քաղաքի քաղաքապետ ՊԱՈԼՈ ԷՐԲԱՆ ի նշան բողոքի, որոշել է պետության օգտին քաղաքից գանձվելիք տուգանքը վճարել վեց պարկ մետաղադրամով: Այս մասին հայտնում է Մալենյոյի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը: Ընդհանուր առմամբ Էրբան պետք է վճարի 1100 եվրո, որը վճարել է 168 կգ քաշով մետաղադրամներով: Իսկ այդ քայլին նա դիմել է, որպեսզի գրավի Իտալիայի կենտրոնական իշխանության ուշադրությունը ու մարդ ուղարկեն` տեսնելու, թե ինչպես են բնակիչներն ապրում փոքր քաղաքներում: Թե չէ հո Հայկոյի «թայը» չէ...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА