o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թավշյա պաշտոնյաները կվերադառնա՞ն իրենց հին գործին. օրակարգում կրկին քաղաքապետի հրաժարականն է

13.11.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Թավշյա պաշտոնյաները կվերադառնա՞ն իրենց հին գործին. օրակարգում կրկին քաղաքապետի հրաժարականն է

Երեւանի քաղաքապետարանում կրկին արշալույսները խաղաղ չեն: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` Երեւանի քաղաքապետ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ վերջապես վերադարձել է իր երկարատեւ արձակուրդից, որը նույն աղբյուրների փոխանցմամբ` անցկացրել է Պրահայում: Նրա վերադարձի հետ` կրկին օրակարգում են հայտնվել Հ. Մարությանի հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունները: Սակայն, այս անգամ զուտ տեխնիկապես է հետաձգվում այն, քանի որ վերջինիս հորդորել են հրաժարական չտալ, քանի դեռ հաստատված չէ Երեւանի քաղաքապետարանի գալիք տարվա բյուջեն: Ըստ էության, այն կհաստատվի դեկտեմբերին, եւ հնարավոր է «Ամանորն առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի» վերջերս տարածում գտած արտահայության փոխարեն` Նոր տարին լինի «առանց քաղաքապետ Հայկ Մարությանի»: Քաղաքական կուլիսներում նույնիսկ կատակում են, թե Ձմեռ պապին ուղարկած նամակում հենց այս մասին է խնդրել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը դեռ աչք ունի Երեւանի քաղաքապետի պաշտոնի վրա: Հնարավոր սցենարները հաշվի առնելով` քաղաքապետարանում խոսակցություններ են շրջանառվում, որ տարիուկես առաջ վարչության պետերի աթոռներին տեղավորված մի շարք թավշյա պաշտոնյաներ հնարավոր է լքեն քաղաքապետարանը ու վերադառնան` իրենց նախկին պաշտոններին ուժային կառույցներում:

Նիկոլն անառակ որդու տիպար է. Կարեն Վրթանեսյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА