o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրենք նստեցնում, իրենք էլ ազատում են` ում ճանաչում են

13.11.2019 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Իրենք նստեցնում, իրենք էլ ազատում են` ում ճանաչում են

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍԻՍԱԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ անձնական երաշխավորությամբ` երեկ կալանքից ազատ արձակվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Խոսելով նման երաշխավորություն ներկայացնելու դրդապատճառների մասին` իշխող խմբակցության պատգամավորն ասաց, որ Ա. Բաբայանին ճանաչում է դեռ լրագրող աշխատելու տարիներից, ուստի` ճանաչելով հանդերձ` կարծում է, որ կալանքը որպես խափանման միջոց, պետք է կիրառվի բացառիկ դեպքերում:

Արսեն Բաբայանի հետ հեռախոսազրույցից հետո «Իմ քայլի» պատգամավորին հարցաքննության են կանչել. «Հրապարակ»

- Ինքս դիմել եմ, անձնական երաշխավորություն եմ ներկայացրել եւ վճարել եմ պահանջվող գումարը` կես միլիոն դրամը, ապա ստորագրել եմ համապատասխան երաշխավորությունը: Տեղեկացա, որ դատախազությունն այդ միջնորդությունը բավարարել է: Քննարկումներ եմ ունեցել իրավաբանների հետ, բնականաբար, միանձնյա չեմ ընդունել այս որոշումը, քննարկել եմ նաեւ քաղաքական թիմիս հետ եւ, ըստ էության, իրենց դիրքորոշումը համապատասխանում է իմ ներկայացրած միջնորդությանը հետ: Այստեղ որեւէ խնդիր չկա, իմ խորին համոզմամբ` նա այս փուլում չի կարող խոչընդոտել գործին:

​​​​​​​Ովքեր են տարվա լավագույններն, ըստ AAD-ի (Տեսանյութ)

Պարոն Գաբրիելյան, իսկ ի՞նչն է պատճառը, որ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում անձնական երաշխավորությունը չի կիրառվում:

Եղել է նախադեպ, երբ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել` Արցախի ներկա եւ նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ: Ես անձամբ չեմ պատրաստվում անձնական երաշխավորություն տալ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար, քանի որ, բարեբախտաբար, առիթ չեմ ունեցել իր հետ շփվելու, իսկ Արսեն Բաբայանին ճանաչում եմ, եւ սա նաեւ իմ անձնական դիրքորոշումն է:

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը

Ճանաչելով Արսեն Բաբաանին` ի՞նչ եք կարծում` նա կարո՞ղ էր փաստաթղթեր կեղծել, ինչի մեջ նրան մեղադրում էին:

Այո, ես ճանաչում եմ նրան, այդ պատճառով էլ այդ հարցին չեմ պատասխանի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА