КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 07. 12. 2019 : :
Անցումային արդարադատության գործիքակազմ ձեւավորելու եւ այն կիրառելու հարցում առաջամարտիկ դարձած` ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը երեկ հայտարարեց աշխատանքից ազատման մասին: Եվ թեպետ կառավարության կադրերի հրաժարականները դարձել են խանութում վաճառողի աշխատանքից ազատվելու պես սովորական մի բան, բայց, այդուհանդերձ, պատճառների մասին փորձեցինք մանրամասներ պարզել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ: Սակայն նա չցանկացավ մեկնաբանել` նշելով, որ, դրա հետ կապված, նախարարությունն արդեն հայտարարություն է տարածել:
– Խնդրում եմ պատճառների մասին իրեն հարցրեք: Դրա հետ կապված` նախարարության մեկնաբանությունը հետեւյալն է` պլանավորում ենք կառուցվածքային որոշակի փոփոխություններ, ուստի` դրանով պայմանավորված հնարավոր են փոփոխություններ:
– Այսինքն` այլ կադրային փոփոխություններ է՞լ կլինեն նախարարությունում:
– Դեռեւս նման տեղեկատվություն չունեմ: Բայց կառուցվածքային փոփոխություն ասելով` չպետք է հասկանալ միայն կրճատում: Կառուցվածքային փոփոխությունը տարբեր է լինում, այդ թվում` վերակազմակերպման ձեւով: Աննա Վարդապետյանը շատ լավ մարդ է, նա պրոֆեսիոնալ է: Նրա փոխարեն դեռ այլ փոխնախարար չենք ընդունել, բայց կարծում եմ` կընդունենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ