o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

The Washington Post. Թրամփն Էրդողանին 100 մլրդ դոլարի գործարք է առաջարկել

13.11.2019 18:29 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
The Washington Post. Թրամփն Էրդողանին 100 մլրդ դոլարի գործարք է առաջարկել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է 100 մլրդ դոլարի առևտրային գործարք և պատժամիջոցների հետ կապված իրավիճակի լուծման «այլ ճանապարհ», որը Վաշինգտոնը խոստացել է Անկարայի դեմ սահմանել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար, հայտնում է The Washington Post-ը՝ իր աղբյուրներին հղումով:

ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է «վերացնել, վերադարձնել կամ ազատվել» Ս-400 ԶՀՀ-ներից

Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման վերաբերյալ ԱՄՆ նախագահի նման առաջարկները ներառված են եղել անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահին ուղղված նամակում:

Թերթի գնահատմամբ՝ Թրամփի առաջարկները, հավանաբար, «կզայրացնեն» ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում օրենսդիրների առնվազն մի մասին, որոնք անցյալ ամիս պաշտպանել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը՝ Սիրիայում նրա ռազմական գործողության համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 12-13-ը կայցելի ԱՄՆ և իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ կքննարկի նորագույն կործանիչների, ռուսական և ամերիկյան C-400 և Patriot ՀՕՊ համակարգերի գնումը, ինչպես նաև Սիրիայում իրադրությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА