o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՅԼՈՆԵՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ «ԳՈՄԻԿԻ ԲԱԶԱՐԻ» ՏԱԿ ՄՆԱԼ

13.11.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՅԼՈՆԵՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ «ԳՈՄԻԿԻ ԲԱԶԱՐԻ» ՏԱԿ ՄՆԱԼ

Այն, որ Արարատ Միրզոյանի նյարդերը, պատկերավոր ասած, տեղի են տալիս, բավականին պարզ երեւաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ նրա ընդհարումից: Մինչդեռ պատգամավորը առաջարկում էր «Ընտանեկան օրենսգրքի» երկու լրացում, որոնցից մեկով արգելվում է նույնասեռական ամուսնությունը, իսկ մյուսով` նույնասեռականների կողմից երեխա որդեգրելը:

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ` ԸՆԴԴԵՄ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՂՆԵՐԻ

 

ԻՆՉԻՑ ՎԱԽԵՑԱՎ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ

Գեւորգ Պետրոսյանը, մասնավորապես, մատնանշեց նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու անընդունելիությունը. «Ես եւ մեր խմբակցությունը դեմ է, որ ավանդական արժեհամակարգը գնդակահարվի: Բայց ի՞նչ է նշանակում երկու համասեռամոլ երեխա որդեգրեն, էդ երեխան ի՞նչ է մեծանալու: Որ էսպես խոսում եմ, ասում եք` մուննաթով ես խոսում, բա ո՞նց խոսամ, ծափ տա՞մ էս թեմայով, ո՞վ ինձ կհասկանա: Թող նախագիծը վերցնի, մեկ ուրիշը ներկայացնի, բայց եկեք պաշտպանենք մեր արժեհամակարգը: Լավ, ամուսնությանը կողմ եղաք, գոնե սրան դեմ եղեք: Չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց հիմա ով դեմ է քվեարկելու, էդ մարդը կուզենա՞ր իր ընտանիքում նման երեւույթ տեսնել»:

ՆԻԿՈԼԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԻՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

Եվ այդտեղ Արարատ Միրզոյանն ամեն ինչ իր վրա վերցրեց. «Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում, ասում է` դուք կուզանաք ձեր ընտանիքում... էդ ի՞նչ անձնավորված բաներ են, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա»: Եվ նյարդայնացած կարգադրեց գտնել ԱԺ կանոնակարգի այն հոդվածը, որով կարգավորվում է պատգամավորի ձայնից զրկելու կամ դահլիճից հեռացնելու հարցը: Հոգեբան պետք չէ լինել հասկանալու համար, որ ԱԺ նախագահը դա, ընկալեց որպես, պատկերավոր ասած` «գոմիկի բազար» բացելու ընթացք: Ու, խոշոր հաշվով, այդպիսի մտավախություն ե՛ւ նա, ե՛ւ գործնականում բոլոր «քայլոները» պետք է որ ունենան, քանզի մի կողմից` Նիկոլը պարզ եւ հրապարակավ հասկացրել է, որ տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան պետք է ընդունվի, մյուս կողմից էլ` հրապարակավ զորակցել է ազգապիղծ բոլոր առաջարկություններին, որ հնչեցրել են նախարարներ Արայիկ Հարությունյանն ու Զարուհի Բաթոյանը: Իսկ այն, որ նեղ շրջանակում նույն Նիկոլն ասել է, որ կրթությունը պղծելու դեմ անգամ 10 հազար ցուցարարներն իր համար մեկ ցենտի արժեք չունեն, նշանակում է, որ նա ոտուգլխով տեր է կանգնում այդ ամեն ինչին եւ պատրաստ է առճակատել ժողովրդի հետ: Հիմա ումի՞ց ավելի շատ վախենան քայլոները` Նիկոլի՞ց, որ նրանց գլխին ցանկացած փորձանք կարող է բերել ամենաանկանխատեսելի ձեւով, թե՞ ժողովրդից, որի մեջ չեն կարողանալու ապրել տարատեսակ պղծությունները սեփական քվեով վավերացնելուց հետո: Այդ վախերի դրսեւորումներից մեկը, օրինակ, նա էր, որ Նիկոլի մտերմագույն Հակոբ Սիմիդյանը շատ բարձր տոնով զրուցեց ձեռնպահ քվեարկած քայլո պատգամավորի հետ: Որոշ քայլոներ պարզապես խուսափեցին քվեարկելուց, մեջները գտնվեցին ձեռնպահ քվեարկողներ եւ անգամ մեկ հոգի կողմ քվեարկեց, իսկ ընդհանուր առմամբ կարելի է պատկերացնել իշխող խմբակցության հոգեվիճակը: Պարզ է, որ հենց մոտենա Նիկոլի անկման պահը, բացառությամբ մի քանիսի, բոլորը կառաջնորդվեն «հրիր ընկնողին» սկզբունքով ու դա կանեն բավականին խանդավառ:

ՆԻԿՈԼԻ ՈՉ ՄԻԱՅՆ «ԿՈՒԶՈՎՆ» Է ԺԱՆԳՈՏ, ԱՅԼ ԱՄԵՆ ԻՆՉ

ՆԻԿՈԼԻ ՓԱՐԻԶՅԱՆ ՎԱԽԵՐԸ

«Ժողվարչապետի» Փարիզ մեկնելը, այն էլ «Խաղաղության ֆորում» կոչվող միջոցառմանը, չէր կարող տագնապով չընկալվել ընդդիմության կողմից: Քանզի ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե լրիվ անհավասար վիճակում գտնվող Փաշինյանը ինչեր կբլթցնի այնտեղ, եւ դա ինչ հետեւանքներ կունենա երկրի անվտանգության տեսակետից: Համենայնդեպս, նույն Սասուն Միքայելյանը, օրինակ, երբ ՔՊ-ի կողմից մերժվող մի ազգօգուտ նախագծի շուրջ վիճում էր Հովիկ Աղազարյանի հետ, մասնավորապես նշեց«Պարոն Աղազարյանի ասած ֆիդայիները թուրքի մաման լացացրին 700 տարի հետո եւ ծնկի բերեցին: Էսօր թուրքերն ասում են, թե իբր Խոջալուում գենոցիդ է եղել, ինձ էլ մի օր դրա համար կդատեք»: Դե, պատկերացրեք, Միքայելյանը կամա, թե ակամա հնչեցրեց իր մտավախությունը, որ իր իսկ կուսակիցներն իրեն կդատեն թուրքի դեմ կռվելու համար: Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզապես զգուշացրեց. «Վարչապետ եւ ԱԳ նախարար, հանկարծ չքննարկեք 5 շրջանների վերադարձը` առանց Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման եւ անվտանգության հստակ եւ երաշխավորված միջոցառումների: Ոչ մի դեպքում: Ձեր «սուպերլեգիտիմությունը» մեր երկրի ու ժողովրդի համար չար կատակ չդարձնեք: Ժողովուրդը եւ մենք չենք ներելու, չենք ընդունելու եւ ընդվզելու ենք»: Ի դեպ, ինչ վերաբերում է ԱԳ նախարարին, ապա նրա «գնացականյան» լինելու համար ցույց անող երիտասարդ ՀՀԿ-ականների առաջնորդ Հայկ Մամիջանյանը նկատեց, որ մեկուկես տարվա ընթացքում սույն պարոնը պրոֆեսիոնալից վերածվեց Նիկոլի ասածները բավականին անորակ սվաղողի...

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ, ՈՐԻՆ ՔԻՉ ՄՆԱՑ

Իհարկե, Փարիզում, այսպես կոչված, «խաղաղության վարպետաց դասով» հանդես գալով, Նիկոլը ելույթ ունեցավ կոտրտված անգլերենով: Եվ անգլերենին լավ տիրապետող երիտասարդ փորձագետները միանգամից մատնանշեցին, թե անգլերենով նրա ասած այս կամ այն նախադասությունը իրականում այնպիսի բան է նշանակում, որ մնում է միայն սեփական գլուխը պինդ գրկել... Նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ նշեց, որ Փաշինյանին խստիվ հակացուցված են անգլերենով ցանկացած ելույթներ եւ  բանակցություններ: Միանգամից նշենք` անգամ վարչապետի կայքում տեղադրված հայերեն թարգմանությունից պարզ երեւում է, որ Փաշինյանի ելույթը շատ խղճուկ էր, եւ ամոթից կարելի էր գետինը մտնել, թե ով ու ինչպես է միջազգային հարթակներում ներկայացնում քո ազգն ու պետությունը: Նա, իհարկե, կրկին հնչեցրեց այն այլանդակությունը, թե Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Անշուշտ, նա նաեւ ներկայացրեց Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը, սակայն դա ոչ թե դատապարտող, այլ աղաչանք-պաղատանքի երանգով: Եվ ինչ-որ բան ստիպում է ներքուստ զգալ, որ Նիկոլի այդ «խաղաղասիրական» խաղերը կարող են ահավոր փորձանք դառնալ պետության գլխին: Մի կողմ թողնելով մանրամասն վերլուծությունը` նշենք, որ նա նաեւ հաջողացրեց բլթացնել, թե Իրանի եւ Վրաստանի հետ ունենք «կիսաբաց» սահմաններ: Եվ թե ինչ ապագա դիվանագիտական սկանդալներով է դա հղի` հարցի մյուս կողմն է: Իսկ ամենատհաճ տպավորությունը թողեց այն, որ նա ազերի բլոգերի հարցին պատասխանելիս, թշնամու այդ ներկայացուցչից խնդրեց գրիչ, որպեսզի գրի առնի հարցը պատասխանելուց առաջ, իսկ հետո էլ սիրով համաձայնեց այդ գրիչը նվեր վերցնել: Այդ դրվագը ի ցույց է հանում «ժողվարչապետի» շատ վատ հոգեվիճակը, որ նա ինքն իրեն հաշիվ չի տալիս, թե ինչն է կարելի, եւ ինչը` ոչ` թշնամի պետության ներկայացուցչի ներկայությամբ: Դա այն վիճակն է, որ Ռոբերտ Քոչարյանի խոսքով ասած, «ուրիշ մասնագետի» կարիք կա: Անշուշտ, Նիկոլի այդ պրոբլեմներին տեղյակ են եւ նրա մերձավոր թիմակիցները: Ու ինչքան էլ հանրությունը զուրկ մնա վարչապետի պաշտոնը զբաղեցնողի առողջական վիճակի մասին պաշտոնական տեղեկատվությունից, թիմակիցները հո գիտեն, թե ում հետ գործ ունեն, եւ ամիսներ անց ինչ շարունակություն դա կարող է ունենալ...

ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ԻՇԽԱՆԱԶՐԿՈՒՄԻՑ 5 ՊԱԿԱՍ

Եվ այսպիսի «նավավար» ունենալու պայմաններում պարզապես ապերախտություն կլինի բողոքել «հայի բախտից», քանզի, եթե բախտավոր չլինեինք, ապա նոր չէ, որ պետք է կործանվեինք ու մնայինք թանգարանային նմուշի կարգավիճակում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА