o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այս տարվա հոկտեմբերի 1-ի տվյալներով արտագաղթը կրկին թափ է հավաքել»

12.11.2019 23:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Այս տարվա հոկտեմբերի 1-ի տվյալներով արտագաղթը կրկին թափ է հավաքել»

Օրերս մամուլը գրեց, որ Հայաստանի մշտական բնակչության թիվը վերջին մեկ տարվա ընթացքում պաշտոնապես նվազել է 11 հազար 700-ով: Հայտարարության համար հիմք էր ծառայել ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի ավարտին հրապարակվող զեկույցը, որտեղ ներկայացվում է հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչների թվաքականը: Այս մասին նշում է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Այնուհետեւ ՀՀ կառավարությունը կարծես թե հակազդելու համար հիշյալ բացահայտմանը հանդես եկավ ՀՀ սահմանահատումների մասին վիճակագրական թվերով եւ ընդգծելով, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստան մուտքերի ու ելքերի տարբերությունը եղել է -9857 եզրակացրեց, որ Հայաստանից արտագաղթը նվազել է:Որտեղի՞ց է ծագում երկու հայտարարությունների մեջ առկա 1843 հոգու տարբերությունը եւ վիճակագրական այդ թվերից ո՞ր մեկը պիտի Հայաստանում արտագաղթի նվազման հիմք ընդունելՈչ մի կասկած, որ սահմանահատումների քանակի կամ ելքերի ու մուտքերի տարբերության հիման վրա չի կարելի արտագաղթի մասին հստակ պատկերացում կազմել: Հիշյալ վիճակագրության մեջ ներառվում են տարբեր պատճառներով ամեն տեսակի սահմանահատումներ, օրինակ տուրիզմ, ժամանակավոր գործուղում, բուժում եւ ...: Մինչդեռ միջազգային ընդունված բացատրությամբ արտագաղթը յուրաքանչյուր երկրի մշտական բնակիչների տեղաշարժը կամ այլ խոսքով մշտական բնակչության թվի նվազումն է: Հետեւաբար, արտագաղթի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար պիտի հիմնվել մշտական բնակչության թվաքանակի մասին ՀՀ Վիճակագրական կոմիտեի ամենամյա զեկույցների վրա2001-ից 2019 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակի մասին զեկույցները հասանելի են ՀՀ Վիճակագրական կոմիտեի կայքում (https://www.armstat.am/am/?nid=82)»:

Նիկոլն անառակ որդու տիպար է. Կարեն Վրթանեսյան

Քաղաքագետն ուսումնասիրելով 2001-ից 2019 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակի կրած փոփոխությունները՝ հանգել է հետաքրքիր արդյունքների. «Պարզվում է, որ 2004 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության բնակչության թվի հստակ հավելում է արձանագրվել: Հայաստանի մշտական բնակչության թվի հավելումը 2004 թվականին կազմել է 1900 հոգի, ինչը 2008 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանի ավարտին հասել է 8300 հոգու: Բնակչության թվի հավելման թափը պահպանվել է նաեւ Սերժ Սարգսյանի նախագահության առաջին տարիներին: 2009 թվականին բնակչության թիվը 10900-ով հավելում է արձանագրել, ինչը շարունակվել է մինչեւ 2011 թվականը հասնելով 12000 հոգու: 2013 թվականին աննախընթաց արտագաղթ է արձանագրվել, որի արդյունքում միայն մեկ տարվա ընթացքում 265 000-ով նվազել է Հայաստանի մշտական բնակչության թիվը: 2014 թվականից մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանից արտագաղթը տատանվել է 3100 հոգու (2014) եւ 14300 հոգու (2017) միջեւ: Թավշյա իշխանափոխությանը հաջորդած ժամանակաշրջանում՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 10 400-ով, իսկ այս տարվա հոկտեմբերի 1-ի տվյալներով արտագաղթը կրկին թափ է հավաքել հասնելով 11700 հոգու»:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Սպիտակում

Ամփոփելով հիշյալ արդյունքները՝ քաղաքագետն ընդգծում է. «Պարզվում է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության երկրորդ շրջանում (2003-2008) եւ Սերժ Սարգսյանի նախագահության առաջին չորս տարիների ընթացքում (2008-2012) Հայաստանի բնակչության մշտական թիվը հավելում է կրել, ինչը կարելի է որպես ներգաղթ արձանագրել: Հայաստանից արտագաղթը վերսկսվել է 2013 թվականից ու տարբեր տեմպերով շարունակվել է մինչեւ այսօր: Ի դեպ, հակառակ բոլոր հավակնություններին ու ակնկալիքներին թավշյա իշխանափոխությունը չի դադարեցրել արտագաղթի ընթացքը: Հայաստանի մշտական բնակչության թվի նվազման թափը դանդաղել է միայն 2017 թվականի (14300 հոգի) համեմատությամբ, սակայն արձանագրված պաշտոնական թվերը դեռ գերազանցում են 2014 (3100 հոգի), 2015 (9900 հոգի) եւ 2016 (10100 հոգի) թվականներին արձանագրված թվերին ու միեւնույն ժամանակ ընդհանրապես համեմատելի չեն 2004-ից 2012 թվականներին Հայաստանի Հանրապետությունում գրանցված մշտական բնակչության թվաքանակի աճի հետ»:

ԱՐՑԱԽԻ ՀՅԴ-Ն ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА