o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ազգային կինոկենտրոնը վերածվել է անկառավարելի աբսուրդի թատրոնի». Հովհաննես Գալստյան (տեսանյութ)

12.11.2019 21:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ազգային կինոկենտրոնը վերածվել է անկառավարելի աբսուրդի թատրոնի». Հովհաննես Գալստյան (տեսանյութ)

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օրերս տեղի ունեցավ «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունն ընդդեմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ ՀՀ մշակույթի նախարարության դատական նախնական առաջին նիստը: Հայցվոր կողմը գործին ավելացրել էր ուշագրավ փաստաթղթեր, սակայն, պարզվում է, պատասխանող կողմի փաստաբաններին 3 ամիս ժամանակ է պահանջվել, որպեսզի ծանոթանան փաստաթղթին, եւ նրանց միջնորդությամբ դատը հետաձգվել է մինչեւ 2020 թվականի փետրվարի 3-ը: «Իրավունքի» հետ զրույցում «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր, կինոռեժիսոր, պրոդյուսեր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆԸ չբացառեց, որ դատը ձգձգելը դիտավորություն է. «Դատը ձգձգելը մեր ընդդիմախոսների ռազմավարությունն է, իմ փաստաբանն ուղարկում է փաստաթուղթը նաեւ իրենց փոստով, եւ իրենք երբ տեսնում են, որ նոր փաստաթուղթ կա, գալիս են դատի ու ժամանակ են խնդրում, որպեսզի ծանոթանան, որ դատը հետաձգվի: Իսկ եթե նոր փաստաթուղթ չկա` չեն ներկայանում դատին: Այսպես արդեն մեր դատը մեկ տարի է ձգձգվում է»,- ասաց կինոռեժիսորն ու հավելեց. «Ազգային կինոկենտրոնում ես հիմա տեսնում եմ տոտալ պրակտիկա, որ բոլոր ընկերությունները 2-3 ֆիլմով ֆինանսավորվում են, այդ թվում եւ այն մարդիկ, որոնք Նազենի Ղարիբյանի այդ  հանձնաժողովի մեջ էին եւ մեր ֆիլմը մերժում էին այդ հիմնավորումով: Այսինքն` Կինոկենտրոնը վերածվել է անկառավարելի աբսուրդի թատրոնի: Կարինե Խոդիկյանը փրփրոտ բերանով ինձ ասում էր, որ մեր պետությունը աղքատ է, այդքան փող չունի, որ նույն ընկերությանը երկրորդ ֆիլմի համար գումար տա, բայց այս վերջին մրցույթում հաստատել են այդ տխրահռչակ ֆիլմը` սեռափոխված մարզիկի մասին, ֆինանսավորել մի կինոընկերության, որն արդեն մի ֆիլմ ունի արտադրության մեջ: Այդ ինչպես է ստացվում, որ մեր ընկերությունը չի կարող, բավարար ներուժ չունի, որ երկու ֆիլմ արտադրի, իսկ նույն ռեժիսորին ու կինոընկերությանը ֆինասավորում եք տալիս երկրորդ ֆիլմի համար, նա բավարար ներուժ ունի՞ արտադրելու: Այստեղ խնդիրը տոտալ անարդարությունն է»:

Իշխանությունների այս հակասահմանադրական գործողությունը՝ հրահրված անդրօվկիանոսյան ուղեվարների կողմից, ուղղված է Հայաստանի Հանրապետությունում ղեկավարվող քաոսի ստեղծմանը. «Ազգային Միաբանություն» կուսակցություն

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Հովհաննես Գալստյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА