o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

12.11.2019 22:50 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԻՅԱ՛, ԻՐՈ՞Ք

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլը վերտալյոտով ա գնացել հարսանիք, քանի որ հարս տանելու աղվեսը ինքն ա եղել, վերտալյոտով ա գնացել, որ բոլորից շուտ հասնի, հետ գալուց էլ էլի նույն ձեւով ա գալու, որ կարմիր խնձորը բերի:

 

«ԶԱԴՆԻ» ԵՆ ԴՐԵԼ, ԿԱՄ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ (ՀՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԵՎԸ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի` եթե ՀՅԴ-ն նախկինում զբաղված էր «Արի տուն» ծրագրով, Սփյուռքից Հայաստան հայրենադարձությամբ, ապա հիմա «Գնա տուն» ծրագրով նախարար Արայիկ Հարությունյանին ուղարկելով...

 

ՄԱՌԱԶՄ

Ըստ սադոմազոխիզմի գիտակների` Հարությունյան Արայիկը ՀՅԴ երիտասարդների սադիզմից անասելի մազոխիզմ է ապրում, դրա համար քանի գնում, վեճը թեժացնում ա:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԿՈՆՍԻԼԻՈՒՄ (ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԻ ԽՆԴՐԱՆՔՈՎ ՀՀԿ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ հավաստի աղբյուրների` դեսպանը, Նիկոլից գլուխ չհանելով, ցանկացել ա «պեռվի ռուկից» իմանա, թե Հայաստանում ինչ ա կատարվում եւ ինչ հանգուցալուծում է կանխատեսվել:

 

ԽԱՇ-ՓԱՐԹԻ

ՀՖՖ-ից հայտնում են, որ նոր գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հավաքականի տղերքին խոստացել ա` հույներին ու իտալացիներին հաղթելուց հետո բոլորին խաշ հյուրասիրել:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА