o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվս մի քանի ամիս երկարացվեց Օպերային թատրոնի անորոշությունը

12.11.2019 22:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Եվս մի քանի ամիս երկարացվեց Օպերային թատրոնի անորոշությունը

«Իրավունքն» արդեն տեղեկացրել էր, որ hոկտեմբեր 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ամբողջությամբ բավարարել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի քաղաքացիական հայցն ընդդեմ մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի` անվավեր ճանաչելով Ղարիբյանի 2019 թվականի մարտի 28-ի հրամանը, որով Կոնստանտին Օրբելյանը ազատվել էր աշխատանքից: Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված է, որ եթե վճիռը չբողոքարկվեց պատասխանող կողմի նախաձեռնությամբ, ապա այն օրինական ուժի մեջ կմտնի վճիռը հրապարակելուց 30 օր հետո եւ Օրբելյանը կվերադառնա Օպերային թատրոն, նաեւ որպես տնօրեն: Սակայն, պարզվում է ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը բողոքարկել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 8-ի վճիռը: Շաբաթներ առաջ «Իրավունքը» գրել էր, որ մաեստրոյի` թատրոնի տնօրենի պաշտոնում մոտալուտ վերադարձի փաստը հանգիստ չի տալիս հենց այս ամենի հեղինակ Ն. Ղարիբյանին: Քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, Ղարիբյանը հետաքրքրված է ամեն կերպ իշխանություն կամ լծակներ ունենալ, որպեսզի կարողանա որեւէ կերպ ազդել Օրբելյանի գործի վրա, եւ վճիռը բողոքարկվի դատարանում: Այսօր արդեն դա իրականություն է, ինչն էլ ենթադրում է եւս մի քանի ամիս երկարացնել Օպերային թատրոնի անորոշությունն, ու պարապուրդն էլ ամբողջական պառակտման կբերի: Այսինքն` այսօրվա կառավարության մշակույթը քանդելու անկատար ծրագրերն իրականացնում են Նազենի Ղարիբյանին փոխարինողները, սակայն ավելի կիրթ: Իսկ Ն. Ղարիբյանն այդ մասին վաղուց էր բաց տեքստով ասել. «Եվ, ի վերջո, ես ինչ անում եմ, ինքնագլուխ չեմ անում, ունեմ վերադաս եւ առանց իրենց իմացութան ինքնագլուխ ոչինչ չեմ անում…»: Իսկ վերադասն էլ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրերս դա հաստատեց, ԿԳՄՍ նախարարության մոտ նստացույց անող ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ասելով. «Արայիկ Հարությունյանը չի իրականացնում Հայաստանում կրթական քաղաքականությունը, այլ կառավարությունն է իրականացնում Հայաստանում կրթական քաղաքականությունը»: Այսինքն` սա նշանակում է նախարար լինի Լիլիթ Մակունցը, Նազենի Ղարիբյանը, թե Արայիկ Հարությունյանը, Պողոսը կամ Պետրոսը, միեւնույնն է, այսօրվա կառավարության մշակութաքանդ ղեկավարների անմշակույթ Հայաստան ծրագիրը կյանքի է կոչվելու ում ձեռամբ էլ որ պատահի:

​​​​​​​Այսօր տեղի կունենա մեծ հանրահավաք-երթ՝ «Հանուն հավատի, ընտանիքի, հայրենիքի»

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА