o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վահրամ Սահակյանը մշակույթում կատարվող տարօրինակ երեւույթների եւ իր նոր ներկայացման մասին

12.11.2019 22:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վահրամ Սահակյանը մշակույթում կատարվող տարօրինակ երեւույթների եւ իր նոր ներկայացման մասին

 Վերջերս տեղի ունեցավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, դրամատուրգ Վահրամ Սահակյանի «Միստերի-հիստերիա» ներկայացման առաջնախաղը, որը առաջին հայացքից քաղաքական ենթատեքստ ունի: Սակայն «Իրավունքի» հետ զրույցում ներկայացման գլխավոր հերոս Վ. Սահակյանը այլ ենթատեքստ ներկայացրեց, շեշտելով, որ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանի հետ ներկայացման ընթացքում ոչ թե խոսում են իշխանավորների հիստերիաների մասին այլ` հանրության: Վ. Սահակյանի դիտարկմամբ` ներկայացման սցենարը փոփոխվում է ըստ իրադարձությունների, ու հաջորդ կայանալիք ներկայացումը բոլորովին այլ է լինելու նախորդից` սցենարային առումով: «Միստերիա-հիստերիա» ներկայացումից, սեռափոխված մարզիկի ֆիլմի պետական ֆինանսավորումից մինչեւ մշակույթում տիրող անհասկանալի երեւույթների շուրջ էլ  ծավալվեց մեր զրույցը ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

«Էս ի՞նչ երեւույթ է՝ շարժվել չուզող հարեւանի տրամաբանությամբ». Վարչապետը խոսեց հերթ կանգնելու մշակույթից

 

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆՆ ԱՊՐՈՂ «ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ» ԿՈՉՎԱԾԻ ՄԱՍԻՆ Է

- Իմ ներկայացումը բնավ կապ չունի ոչ մի տեսակի իշխանությունների հետ (լինի դա նախկին, ներկա կամ ապագա իշխանություն), քանի որ արվեստը չի կարող այնքան ցածրանալ, որ առաքելություն վերցնի` խոսել ինչ-որ իշխանությունների մասին: «Միստերիա-հիստերիա» վերնագիրն ավելի պարզ է դառնում, երբ հանդիսատեսը դիտում է ներկայացումը: Ինչ վերաբերում է հանրությանը, ապա ասեմ, որ դա էլ մեկ մարդ չէ, որ վերցնես ու ասես «հանրությունը հիստերիայի մեջ է», «հանրությունն ուզում է» եւ այլն: Ներկայացումը շատ բաների մասին է: Այնտեղ բացահայտվում եւ ծաղրուծանակի է ենթարկվում մեզ մոտ հիմա գերիշխող բութ, թերի եւ փչացած մտածողությունը, դյուրահավատությունը, համաժողովրդական ձեւամոլությունը եւ բնածին ստախոսությունը... եւ էլի շատ ու շատ երեւույթներ...

Շահեն Հարությունյանին սպառնում է առնվազն երկու ամսով կալանավորում

- Այս ներկայացման ընթացքում է՞լ եք, ինչպես «Մեա կուլպայում», ապագայից տեսնում Հայաստանի ու հայերի կյանքը:

- Ներկայացումն այսօրվա մասին է, կոնկրետ 2019 թվականի աշնանն ապրող «հանրություն» կոչվածի մասին: Եվ նա անընդհատ փոխվում է, մոտավորապես այնպես, ինչպես համակարգչային ծրագրերը, ասենք, հոկտեմբերին մենք խաղացինք «Միստերիա-հիստերիա» version 1.1-ը, դեկտեմբերի 10-ին Ստանիսլավսկու անվան թատրոնում խաղալու ենք version 1.2-ը, հետո երեւի կլինի 1.3-ը, այնուհետ 2.0-ն եւ այլն: Ներկայացումը չի կարող լինել ստատիկ, նա պետք է ենթարկվի փոփոխությունների, պետք է թարմացվի, կրճատվի, ավելացվի, ձանձրալի հատվածները պետք է հանվեն, նոր մասեր մտնեն, նոր մտքեր եւ անգամ լրիվ նոր տեսարաններ: Օրինակ, հոկտեմբերին 14-ին ներկայացումը դիտած հանդիսատեսը` դեկտեմբերին հաստատ շատ ու շատ նորություններ կտեսնի եւ շատ ու շատ հատվածներ չի տեսնի: Սա է ժամանակակից թատրոնի առավելությունը: Եվ, ի տարբերություն «Մեա կուլպայի»` այստեղ գլխավոր դերում հանդես եմ գալիս ես, իսկ դա ինքնին նշանակում է, որ ներկայացումը լիովին դառնում է հեղինակային: Բայց, այնուամենայնիվ, սա երգիծական դրամա է, այլ ոչ սիթքոմ-միթքոմ կամ սթենդափանման էժանություն:

«Պահպանենք մեր ազգային մշակույթը». «Ակունքը» 45 տարեկան է (Տեսանյութ)

- Պարոն Սահակյան, Ձեր ներկայացումներում հայոց պատմությունից ցիտատներ եք բերում, դրանով իսկ շեշտում, որ դասեր չենք քաղում պատմությունից, բայց արդեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վճռել է, որ այսուհետ բուհերում «Հայոց պատմություն» եւ «Մայրենի լեզու» առարկաները պարտադիր չեն լինելու, իսկ «Հայոց պատմությունն» աշակերտն ուսումնասիրում է շաբաթը մեկ անգամ, ի՞նչ կասեք այս մասին, ո՞ւր է մեզ տանում այս ամենը:

Ինչպես հասարակության մեջ կանխել կոնֆլիկտները. նոր հետազոտություն

- Ես երբեք ոչ մի կողմի չեմ պաշտպանում, բայց ասեմ, որ այստեղ եւս ձեւականության հսկայական պոռթկում կա: Ախր այդ «հանրություն» կոչեցյալը, երթուղայինի վարորդներից սկսած ու լրագրողներով վերջացրած` հայերեն երկու բառ իրար հետ կապել չգիտեն ու ոչինչ չգիտեն` ո՛չ գրականություն, ո՛չ պատմություն, ո՛չ մի բան: Ու հիմա կանգնել են ու ասում են, որ մեզ` ուսումնատենչներիս առջեւից այդ առարկաները հանում-տանում են: Լավ, երբ որ չէին հանել` սովորո՞ւմ էիք: Չէիք սովորում: Չէ, իհարկե, լավ չեն անում, որ հանում են, բայց եթե չհանեն` կսովորե՞ք: Գրագետ կխոսե՞ք, գրականություն կհասկանա՞ք, պատմությունից դրվագներ կմեջբերե՞ք: Չեմ հավատում:

Թատրոններում «Հուզանք ու զանգ» չի՞ լինի. մեկնաբանում է փոխքաղաքապետը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

«ՍԵՌԱՓՈԽՎԱԾ ՄԱՐԶԻԿԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ ԽՆԴԱԼՈՒ Է, ՄԱՆԱՎԱՆԴ ԿՈՆԿՐԵՏ ՀԱՏՎԱԾԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ»

- Պարոն Սահակյան, մշակույթում տարօրինակ բաներ են տեղի ունենում, ԿԳՄՍ նախարարությունը փող չունի նորմալ գործերի համար, բայց ֆինանսավորում է սեռափոխված մարզիկի կյանքի մասին ֆիլմը, այնինչ փոխարենն ունենք այլ հերոսներ, որոնց մասին արժե ֆիլմ նկարահանել, կամ` ֆինանսավորում են մի տարօրինակ ներկայացման, որը Ե. Չարենցի անունը շահարկելով` փորձում են հանրության ուշադրությունը շեղել բուն ասելիքից:

«Ինչ-որ մարդիկ ուզում են պակասեցնել հայի տեսակը». Սարգիս Գրիգորյան (տեսանյութ)

- Սեռափոխված մարզիկի մասին ֆիլմն, ինչ խոսք, շատ խնդալու պատմություն է, մանավանդ ֆիլմի կոնկրետ հատվածի ֆինանսավորման պահը: Vahram Sahakian-ի լուսանկարը:Բայց ինձ թվում է, որ ոչ մի սեռափոխություն էլ չի եղել: Եթե եղել է` դրա մասին ֆիլմ չարժեր նկարել, դրա մասին կարելի էր 18+ մուլտ նկարել, որտեղ ծիծաղելի կերպով կարելի էր ցույց տալ, թե ինչպես է, ասենք, մարզուհու վրա տղամարդու օրգան աճում: Ասենք բադրջանի կուտ են գցում, ցնցուղով ջրում են, ու օրգանն աճում է: Հետո նա ինչ է ուզում անել այդ օրգանով եւ այլն, նույն ոգով: Տարօրինակ ներկայացումն էլ ոչ թե ներկայացում էր կամ ժամանակակից արվեստի դրսեւորում, այլ ներվային եւ ապաշնորհ երիտասարդների անօգնական պոռթկում: Իրենք շատ մեղք էին, 2 կոպեկ փող էին ստացել ու մի-մի հատ բուրգեր էին առել-կերել ու հիմա էլ անշնորհք շարժումներով ուզում էին կոմպենսացնել բուրգերի փողը: Խնդիրն այն է, որ ե՛ւ դրա համար փող տվողները, ե՛ւ անիմաստ շարժումներ կատարողները ու, ե՛ւ դրանց քննադատողների վարվելակերպում մեծ չտեսություն ու հետամնացություն կա: Նման ինստալացիաներ անում էին անցած դարի 70-ականներին, պոստ-մոդերնի ժամանակ, դա հին բան է: Ու անում էին այլ մոտեցումով, անում էին շնորհքով արտիստեր: Իսկ իրենք ուղղակի լսել են, իրենք չեն տեսել, չգիտեն, չեն կարող, բայց` ուզում են անել:

«Նախանձելով են շատ բաներ ուզում փոխել այս երկրում». Սարգիս Գրիգորյան (Տեսանյութ)

 

«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ...»

- Գրեթե 2 տարի է, Արմեն Ամիրյանից սկսած, մշակույթի արդեն 4-րդ նախարարին ենք մերժում, ըստ Ձեզ, այսպես մերժելով, մշակույթը կփրկվի՞, թե արդեն վաղուց մշակույթն անդունդում է:

- Հա, ինչ վերաբերում է ֆինանսավորելուն կամ նախարար մերժելուն` ասեմ: Եթե մեկին մերժում են, ուրեմն ուրի՛շ մեկին են ուզում: Հիմա էլ այդ ուրիշ մեկին ստացել են: Հիմա պիտի վայելեն: Հասկանում ե՞ք. իրենք ինչ-որ ուզել են, այն էլ ստացել են: Կոնկրետ այս պահին իրենք ստացել են իրենց երազանքների նախարարին, նա իրենց ցանկությունների արքայազնն է: Պիտի վայելեն: Ես կոնկրետ երբեք գործ չեմ ունեցել Vahram Sahakian-ի լուսանկարը:նախարարությունների հետ եւ պետությունից ոչինչ չեմ խնդրել: Պետությանը եկամտահարկ եմ տալիս, իմ ներկայացումներից, գրքերից: Ես տալիս եմ, այլ ոչ վերցնում: Իսկ նրանք վերցնողներն են: Ավելի ճիշտ` ուզողներն են: Իսկ ավելի ճիշտ` ուզվորներն են: Ես ինձ թույլ չեմ տա խոսել, թե ում ինչ տվեցին, ով ինչքան ունի, ով ինչքան ծախսեց եւ այլն: Դա ցածր արարք է: Անցյալ տարի թատերականի ուսանողները ցույց էին անում` թե բա մեզ նոր ռեկտոր տվեք, մեզ նոր մշակույթի նախարար տվեք: Ռեկտորին էլ, նախարարին էլ տվին` հիմա՞ ինչից եք դժգոհ: Իսկ ինչի՞ իրենք չեն կարողանում խաղալ: Չորս տարի սովորում-ավարտում են` հետո սովորական գովազդային հոլովակի մեջ երկու խոսք չեն կարողանում ասել կամերայի առաջ: Էդ ի՞նչ են դրանք սովորում, էդ ո՞նց են սովորում: Բա մի 2000 անթրաշ  «դերասան» են լցրել էկրաններին ու թատրոններում` ինչի՞ դրանցից մեկը բեմի վրա կամ կամերայի առաջ իրեն պահել չգիտի: Այո, հենց իմ ներկայացման մեջ ասվում է, թե դա ինչից է: Դա ընտանեկան թերի դաստիարակությունից է, ծնողների հետ սերիալներ ու սիթքոմներ նայելուց ու իրենց լսած մահմեդական ոռնոցներից: Թող ոչ մեկին չմեղադրեն:

«Սոցիալական շարժումը» չունի քաղաքական օրակարգ. Վահրամ Մկրտչյան

Հաջորդ ներկայացումը դեկտեմբերի 10-ին է։ Ինչպե՞ս  կարելի է ներկա լինել այդ ներկայացմանը։

- Այո, դեկտեմբերի 10-ին, Ստանիսլավսկու անվան Ռուսական թատրոնում, բայց երեւի ցանկացողները պետք է տոմսերը ձեռք բերեն նախօրոք, ռուսական թատրոնի տոմսարկղից։ Ցանկացողները կարող են առցանց պատվիրել tomsarkgh.am-ից https://www.tomsarkgh.am/hy/event/42857/Միստերիա-Հիստերիա.html , կարող եմ հեռախոսահամարը տալ՝ 060 276-000:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА