o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԾԱՌԵՐԻ ԷՏԸ ՇԱՏ ՎԱՏ ՁԵՎՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ԲՆԱՊԱՀՊԱՆ

12.11.2019 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԾԱՌԵՐԻ ԷՏԸ ՇԱՏ ՎԱՏ ՁԵՎՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ԲՆԱՊԱՀՊԱՆ

Մայրաքաղաքում ձմռան շեմին շարունակվում են ծառերի էտի ակտիվ աշխատանքները: Իհարկե, գիտականորեն աշնանային էտ թույլատրելի է: Բայց արդյո՞ք նման մասշտաբներով: Առավել եւս, որ պտտվում են համառ խոսակցություններ, որ այստեղ նպատակը միայն ծառերը կարգի բերելը չէ: Բանն այն է, որ էտի արդյունքում, հասկանալի է, առաջանում է մեծ քանակությամբ վառելափայտ: Մինչդեռ հենց այդ նախաձմեռային սեզոնին է, որ վառելափայտի արժեքը հասնում է մաքսիմումի, եւ, ըստ նույն խոսակցությունների, նաեւ գարնանային էտը ուշ աշուն տեղափոխելով, պարզապես լուծվում է առավելագույն փող ստանալու գերխնդիրը:

​​​​​​​«Ճիշտը ավանդական հարսանիքն ա» (Պրեմիերա)

Ինչեւէ, որքանո՞վ է տարվա այս ժամանակահատվածում ծառերի զանգվածային էտը անհրաժեշտ, փորձեցինք զրուցել բնապահպան Սիլվա Ադամյանից, ով ասաց.

- Ես ինքս էլ, այո, տեսնում եմ, որ ծառահատումներ են կատարվում, բայց որեւէ կոնկրետ տարածքի հետ կապված ես որեւէ խնդիր, ճիշտն ասած, չեմ տեսել: Պետք է հստակ իմանանք, թե ինչ է կատարվում, նոր առավել մանրամասն խոսենք: Բայց այն, որ քաղաքն ամբողջությամբ կանաչապատման խնդիրներ ունի, դա փաստ է է: Այդ խնդիրը գալիս է 90-ականներից: Երբ սկսեցին հատել ծառերը, այգիները եւ կանաչապատել ոչ նորմավորված, ոչ քաղաքաշինական նորմերով: Նորից եմ կրկնում, ես չեմ կարող ասել, որ այս իրավիճակը նոր է, բայց քանի որ փոփոխություններ էին տեղի ունեցել, եւ խոսում էին փոփոխությունների մասին, հույս ունեինք, որ խնդիրը կամաց-կամաց կկարգավորվի: Բայց մինչ օրս խոստացված փոփոխությունները, ըստ իս, չենք տեսնում: Ես ինքս մի յոթ ամիս առաջ մասնակցել եմ հանդիպում-քննարկման՝ քաղաքապետարանի նախկին Բնապահպանական վարչության պետի հետ, որտեղ որոշվեց, որպեսզի համակարգված շտկեն իրավիճակը: Այդ խորհրդակցության ժամանակ խոսվեց այն մասին, որ ծառերի էտը կատարվում է շատ վատ, եւ այլ բնապահպանական խնդիրների մասին: Բայց այդ ամենը մնաց քննարկումների մակարդակում, որովհետեւ այսօր Երեւան քաղաքը չունի Բնապահպանության վարչության ղեկավար: Իսկ այսօր, փաստացի, կրկին ականատես ենք լինում, որ ծառերի էտը շատ վատ ձեւով շարունակվում է: Որոշ տեղերում էլ, այ՛ո, Դուք իրավացի եք, ծառահատումներ են ընթանում: Ծառահատումներն էլ պայմանավորված են նրանով, որ իբր հին ծառեր են, որոնց հատումը ուղղակի անհրաժեշտ է: Խոսում են այն մասին, որ պետք է վերականգնվեն Նորքի անտառները, ես ուզում եմ հասկանալ` ո՞նց, ի՞նչ ռեսուրսներով եւ ինչպիսի՞ քաղաքականություն է մշակվում անտառավերականգնման հետ կապված:

Գվարդիոլա. Չէի կարծում, որ Սիլվան կընտելանա Պրեմիեր լիգային

- Եթե ամփոփենք, այսինքն` քաղաքում շարունակվո՞ւմ են նույն բնապահպանական խնդիրները, որոնք ունեինք նախկինում:

- Իհարկե, շարունակվում են, եւ դրա պատճառն այն է, որ մենք պատշաճ մասնագիտական կազմ չունենք, որը կաշխատի: Իհարկե, Հկ-ների հետ քննարկումները անհրաժեշտ են, բայց եթե քաղաքապետարանում լինի լուրջ մասնագիտական կազմ, ովքեր պատրաստ են իրենց ներուժը դնել եւ ճիշտ ձեւով ղեկավարել, ապա շատ բան այլ կլիներ:

Մարզային պարային խմբերը պարապում են սուղ պայմաններում, բայց մեծ ոգեւորությամբ (Տեսանյութ)

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА