o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակը Նիկոլ Փաշինյանն է` ինքն էլ պետք է հեռանա»

12.11.2019 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Եթե այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակը Նիկոլ Փաշինյանն է` ինքն էլ պետք է հեռանա»

ՀՅԴ երիտասարդները եւ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողները շարունակում են ԿԳՄՍ նախարարության դիմաց ակցիաներն ու նստացույցը` պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Հիշեցնենք, որ հրաժարականի պահանջի պատճառներըը մի քանիսն են` խայտառակ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, սեռափոխությունից հետո Նիդեռլանդներում հաստատված ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանման համար 20 մլն դրամ դրամաշնորհի տրամադրումը, ինչպես նաեւ ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր: Այս մասին լրագրողներս զրուցեցինք ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, ՀՀ բնապահպանության նախկին նախարար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

Ամուլսար. հանք թե՞ սար (Տեսանյութ)

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՏՎԱԾ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՔՎԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Է Ի ՉԱՐՍ»

Պարոն Մինասյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՅԴ երիտասարդների հետ զրույցում շատ հստակ ասաց, որ Արայիկ Հարությունյանը չի իրականացնում Հայաստանում կրթական քաղաքականությունը, այլ կառավարությունն է իրականացնում: Այս դեպքում ինչո՞ւ միանգամից չեք պահանջում կառավարության հրաժարականը:

Նախ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի նախարարության ֆունկցիան վերցնել իր կամ կառավարության վրա: Երկրորդ` եթե օրենքի դրույթները լավ չեն ներկայացրել իրեն, ապա պետք է գնա եւ ծանոթանա: Եվ երրորդ` եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակը ինքն է, ուրեմն` նա էլ պետք է հեռանա: Բայց առայժմ կա հնարավորություն, որպեսզի փոխի, վերանայի այդ քաղաքականությունը: Սա հնարավորություն է նաեւ իրենց համար, եւ խելացի իշխանությունը, երիտասարդների ընդվզումը, շնչառությունը զգալով, պետք է վերանայեր իր մոտեցումը: Բայց ինչպես տեսնում ենք, կարծես թե, խելացիության խնդիր էլ կա այստեղ: Մենք չենք ուզում նորից սեւի ու սպիտակի բաժանվի հասարակությունը, բայց եթե մղում են այդ դաշտ, այդ դեպքում պետք է բացատրեն` իրենց հակազգային պահվածքի նպատակը, թիրախը, ուղղորդումը որտեղի՞ց է գալիս: ՀՅԴ-ն հանդես է գալիս ազգայինը պահպանելու, պաշտպանելու դիրքերից եւ գտնվելու է ցանկացած այն շարժման կողքին, որը ապազգային երեւույթները մեր իրականությունից դուրս մղելու գործողություն է իրականացնում: Դաշնակցության երիտասարդական միության հայտարարությանը միացան 20-ից ավելի երկրների երիտասարդներ, ինչը խոսում է այն մասին, որ հարցը համազգայինի է վերածվել: Հետեւաբար, օտարածին օրակարգը սպասարկելու փոխարեն` թեկուզեւ էյֆորիայի պայմաններում ժողովրդի բացարձակ վստահությունը ստացած ցանկացած իշխանություն պարտավոր է իր ազգային ուղեգիծը պահել, այլ ոչ թե արհեստականորեն համադրել հետադիմությունն ու առաջադիմությունը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության 500 հարյուրապետերի ժողովը

Ի դեպ, այս օրերին հնչող հետադիմության եւ առաջադիմության դիսկուրսի հեղինակն էլ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ կասեք այս մասին:

Այսօր հետադիմական են համարում այն մարդկանց, ովքեր ուզում են իրենց արմատներով զարգացում ունեն, այլ ոչ թե կտրվեն արմատներից եւ վերածվեն կոսմոպոլիտ կամ  աշխարհաքաղաքացի մի երեւույթի, որի նպատակն ընդամենը ստամոքսն օր առաջ շուտ լցնելն է: Սա արհեստական նետված մի հարց է: Իրականում ամենաառաջադեմները նրանք են, ովքեր իրենց ազգային արմատներին ամուր կառչած են: Չկա զարգացում, եթե ինքդ քո ազգությունը, քո ինքնությունը չես ճանաչում, եթե քո ինքնության վրա չես կառուցում քո զարգացումը, այլ փորձում ես նմանվել այս կամ այն ժողովրդին, մարդկանց եւ կորցնում ես քո դիմագիծը: Ի վերջո, աշխարհում բազմամիլիոնանոց հայության կապող հիմնարար, արմատական հարցերը մեր պատմությունն է, մեր լեզուն եւ մշակույթը: Ավելին` առաջիկայում աշխարհում մրցակցող են լինելու այն ազգերը, ովքեր իրենց արմատների զուգակցմամբ են զարգանում, այլ ոչ թե արմատներից կտրված են: Եվ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ միշտ հանդես է եկել այդ դիրքերից, հանկարծ այսօր փոխել է իր դիրքորոշումը, ապա սա շատ վատ է: Սա նշանակում է, որ հասարակության տված վստահության քվեն օգտագործվում է ի չարս:

«Դաշնակցությունը ծավալուն տեղեկատվական գրոհի է ենթարկվում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից». Ռուբեն Մելիքյան

«ԱՅՍՊԻՍԻ ՎԱՐՔԱԳԻԾՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՉԻ ԽՈՍՈՒՄ»

Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը ՀՅԴ-ական երիտասարդներին ասաց, թե իրենց պահանջներից եւ գնահատականներից ոչ մեկը չի կիսում: Ավելին` կասկած հայտնեց, թե հասարակությունն այն կիսում է: Իրականում կա՞ հանրային լայն աջակցություն այս հարցում, թե` ոչ:

Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքն է: Նա այդ օրը փորձում էր Արայիկ Հարությունյանի ապազգային վարքագիծն իր վրա վերցնել: Եթե իրեն թվում է, որ ինքն այնքան ժողովրդավար է, որ կարող է այդ տիպի հարցեր առաջ տանել, սխալվում է, որովհետեւ ինչ-ինչ, բայց մեր ազգը, մեր ժողովուրդը շատ զգայուն է այսպիսի հարցերի նկատմամբ եւ չի հանդուրժի անգամ իր հերոսին, որն ազգայինից հետ է կանգնում ու սպասարկում է օտարի օրակարգ, նույն ժողովուրդը  կտապալի նրան: Իսկապես, չեմ ուզում, որ մեր ժողովուրդը հերթական սթրեսն ապրի: Անհրաժեշտ է, որ օր առաջ գիտակցեն, որ չի կարելի այդ ընթացքով առաջ գնալ, կեղծ օրակարգ բերել երկիր, ընդ որում` այնպիսի, որը սպասարկում է օտարի, նաեւ մեր թշնամիների շահերը, սա աբսուրդ է: Սա ազգային կառավարության մասին չի խոսում:

​​​​​​​«Արցախը մեր խիղճն է, Սփյուռքը՝ մեր պատիվը, իսկ Հայաստանը մեր հույսն է». Հրանուշ Հակոբյան

Բայց իրենք ասում են, որ ամենաազգայինն են` նախկին կառավարությունների համեմատ...

Բացարձակ` ոչ, ազգային կառավարությունն ուղղակի չի կարող այսպիսի ձեւով մոտենալ հարցերին: Ցանկացած հարց քննարկման եթնակա է, ինչո՞ւ այս օրենքների նախագծերի հայեցակարգը չի դրվում քննարկման, որպեսզի մենք էլ հասկանանք: Սա նշանակում է, որ այս մարդիկ օտարին սպասարկելու համար ստեղծված միավորներ են: Թող հայեցակարգ լիներ, առողջ քննարկում տեղի ունենար, ոչ թե միանգամից օրենքի նախագիծ են շրջանառության մեջ դրել: Իսկ ինչո՞ւ են այդպես արել, որովհետեւ ԱԺ-ում մեծամասնություն են եւ կարող են «կնոպկա» սեղմել ու անցկացնե՞լ: Իրենք մտածում են, որ այդ ծավալուն օրենքները կարդացողներ չե՞ն լինի, եւ իրենց հերթական մանիպուլյատիվ հայտարարություններով կկարողանա՞ն քողարկել այս հակազգային մոտեցումները: Ո՞վ է ասում, որ բովանդակային քննարկման անհրաժեշտություն չկա: Բայց իրենք բովանդակությունը ներկայացնելու փոխարեն` հիմքից են կտրում հարցը, այսպես ասած, քոքահան են անում: Սա է մերժելի:

«Երբ պոռնիկները սրբեր են դառնում...». Մենուա Հարությունյան

«ՆԱԵՎ ՄԱՐԶԵՐՈՒՄ Է ԱՅՍ ԸՆԴՎԶՈՒՄԸ ԼԻՆԵԼՈՒ»

Քննչական վարչությունում Դուք հարցաքննության էիք կանչվել եւ թվով 5 գործով ունեք վկայի կարգավիճակ: Բացառո՞ւմ եք, որ Ձեր կարգավիճակը կարող է փոխվել եւ լինեք մեղադրյալ:

Ոչ մի բան բացառել հնարավոր չէ, բայց մի բան վստահ կարող եմ ասել` չկա այդպիսի մի մեղադրանք կամ իրավական փաթեթավորված որեւէ գործողություն, որ կարող են ներկայացնել ինձ երկու տարբեր նախարարություններում նախարար եղած ժամանակ արված հակաօրինական քայլ:

Ովքեր են նորաձեւության ոլորտում այս տարվա լավագույնները

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը «սպառնում էր», թե պատրաստվում է ՀՅԴ երիտասարդների բերած արկղերը լցնել քրեական գործերով ու հետ ուղարկել: Դուք տեղյա՞կ եք, թե ի՞նչ քրեական գործերի մասին կարող է խոսք լիներ, որոնք առնչվեն ՀՅԴ-ականների հետ:

Բացարձակ` ոչ: Ինձ թվում է` ինքն էլ տեղեկություն չունի, պարզապես, օդում հայտարարություններ է անում, որպեսզի ցույց տա, թե իբր լուրջ բան կա: Արայիկ Հարությունյանի իրավական ընկալման մակարդակը այնքան է, որ կանգնում ու հայտարարում է, թե ՀՅԴ-ական քաղծառայողները բա ինչո՞ւ են մինչեւ հիմա շարունակում աշխատել: Սա իրավական տգիտության լավագույն դրսեւորումն է, կամ առնվազն իրեն զեկուցողները չեն կարդացել օրենքի նվազագույն պահանջը: Այսպիսի ցանկությունը, ձգտումը բացահայտում է մարդու էությունը: Նա ուզում է, որ բոլորը ենթարկվեն միայն իրենց նեղ, խմբային մտածողությանը, ինչը դուք տեսնում եք առարկայորեն մի քանի քայլերով, գործողություններով: Եվ այստեղ ֆորմալ առումով միայն Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը չէ, այլ ընդհանրապես` այդ մտածողությունից հրաժարվելու պահանջն է: Եվ համոզված եմ, որ նաեւ մարզերում է այս ընդվզումը լինելու: Նախարարն այսօր խոսում է անդաստիարակ վարքագծի մասին, իրեն թույլ է տալիս այնպիսի բառապաշար, որը վիրավորական է արժանապատվություն ունեցող ցանկացած մարդու համար: Այս մարդն իրավունք չունի զբաղեցնելու ոչ միայն այս, այլ ընդհանրապես` որեւէ հանրային պետական պաշտոն: Նա իրավունք չունի ղեկավարել մի ոլորտ, որտեղ մեր ազգային ինքնության կերտման հիմնական ուղղություններն են` մշակույթ, երիտասարսդություն, կրթություն, գիտություն եւ սպորտ: Կարծում էիք` պատահակա՞ն էր նախարարությունների վերակազմակերպումը: Իրենց պետք էր մի ունիվերսալ անձնավորություն, որը պատրաստ կլինի ծառայել եւ սպասարկել այս օտար օրակարգին: Եվ այդպիսի մարդ, ամենայն հավանականությամբ, տեսել են այս երիտասարդին: Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ սա իշխանության կռիվ չէ, այլ ազգայինը պահելու, պահպանելու եւ առաջ մղելու պայքար է: Մեր պատմության ընթացքում շատ են եղել այսպիսի դեպքեր: Այն ժամանակ, երբ մեր դիմադրողականությունը թուլացել է, օտարները նվաճել են մեզ: Հիմա եկել է հերթական փուլը, անհրաժեշտ է համախմբվել ազգային այս կարեւորագույն հարցերի շուրջ, որպեսզի իշխանությանն էլ ցույց տանք, որ հայի դիմադրողականությունը, հայ ազգային ինքնությունը պահելու ձգտումը ոչ թե րոպեական, այլ հիմնարար եւ գենետիկ հատկություն ունի:

​​​​​​​Տարվա լավագույն մամուլի քարտուղար ճանաչվեց Նաիրա Հարությունյանը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА