o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

12.11.2019 21:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Նկարում պատկերված այս հակակրելի, մրոտ կերպարանքը ոչ ավել-ոչ պակաս հանդես է գալիս Արցախի հարցում ամբողջովին Տեր-Պետրոսյանի թրքամետ եւ թրքասեր դիրքերից, եւ դա քիչ է, դեռ մի բան էլ իրեն հակադարձող Ստեփանակերտում հարգված բժշկուհուն զարմանալի անպարկեշտությամբ վիրավորում է` նրա անվանելով «կարաբաշկա» «Ադրբեջանի ծայրագավառից»: Եթե կարծում եք, որ դա շարքային համացանցային խուլիգան է, ապա չարաչար սխալվում եք: Դա երբեմնի խմբագիր, քաղաքական մեկնաբան ԱՐՄԵՆ ԽԱՆԲԱԲՅԱՆՆ է, ով նաեւ չգիտես որ արժանիքի համար ունի վաստակավոր լրագրողի կոչում: Ապշել կարելի է, թե ինչպես ոմանց գլխում կարող է այդպիսի պղծություն ծնվել: Չնայած, ինչո՞ւ ենք զարմանում, երբ ՔՊ կուսակցության մամլո խոսնակ Վահան Կոստանյանը «հողեր հանձնելու» մասին իր ծայրահեղ ցինիկ կատակից հետո անպատիժ մնաց, գլուխն ազատելով ընդամենը այդ զազրելի գրառումը ջնջելով:

ԶԱՐՄԱՆՔ

«Ձեր նմաններ խայտառակել ռեսպուբլիկա»,- այդ թեւավոր խոսքը զարմանալիորեն վերաբերում է եւ ԲԴԽ անդամ ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ: Վերջինս հրաժարականի դիմում էր ներկայացրել, հանրությանը դա հայտնի էր, բայց... «Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները հորդորել են իրենց գործընկերոջը չպնդել հրաժարականի դիմումը` ծավալված քննարկումների արդյունքում հաշվի առնելով, որ դատական համակարգի արմատական բարեփոխումների հարցում հիմնական տեսակետների շուրջ չկան էական տարաձայնություններ: Պարոն Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը եւ շարունակում է պաշտոնավարել»: Դե ինչ ասես, զարմանալի է, երբ մարդը, պատկերավոր ասած, սեփական հրաժարականն ուտում է: Սակայն դա ամենեւին էլ նոր երեւույթ չէ, օրինակ, ԼՏՊ-ի ռեժիմի օրոք սեփական հրաժարականն ուտելու ռեկորդակիր էր ԱԺ նախագահ Բաբկեն Արարաքցյանը:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ԱԺ մեկ այլ նախկին նախագահ, հայտնի վիրաբույժ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ շտապեց հայտնել լյարդի փոխպատվաստման ունիկալ վիրահատության կատարյալ հաջողության մասին. «Մենք ուրախ ենք ասել, որ երեխան պատրաստ է տուն գնալուն, պարզապես նրան պահում ենք այստեղ, որովհետեւ հեռու է ապրում եւ դեռ պետք է որոշ ժամանակ հետո ստանա մի քանի պատվաստումներ, որպեսզի կանխարգելենք տարբեր հիվանդություններով հիվանդանալու վտանգը»: Եվ հիշեցնենք, որ հենց այդ ունիկալ վիրահատության ժամանակ թավշյա ՀՔԾ-ն նրան վիրահատարանից հանել էր եւ շտապ տարել հարցաքննության: Այդ զարմանալի գեստապոյական կեցվածքը մինչեւ հիմա չի արժանացել պատշաճ գնահատականի, եւ առհասարակ ոչ միայն զարմանալի է, այլեւ զայրացուցիչ, որ հնարովի գործով այդ բժիշկը մինչ օրս մեղադրյալ է: Ինչպես կասեր ժողովուրդը` գետինը մտնեք:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА