o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պարոն Մնացականյանը շատ արագ «Գնացականյան» է դառնալու». Հայկ Մամիջանյան (Տեսանյութ)

12.11.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Պարոն Մնացականյանը շատ արագ «Գնացականյան» է դառնալու». Հայկ Մամիջանյան (Տեսանյութ)

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին երեկ անակնկալ էր սպասվում ՀՀԿ երիտթեւի կողմից: Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ գլխավորությամբ` ՀՀԿ-ական երիտասարդները դատարկ ճամպրուկներ եւ նամակ էին բերել ԱԳ նախարարություն, որը հասցեագրված էր հենց Զ. Մնացականյանին: Թե ինչ նպատակ ուներ այն, մանրամասներ պարզեցինք հենց Հ. Մամիջանյանից:

Ամուլսար. հանք թե՞ սար (Տեսանյութ)

-Մենք համարում ենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը պետք է առաջին հերթին զբաղվի Հայաստանի շահերի պաշտպանությամբ, այլ ոչ թե պրոֆեսիոնալ դիվանագետից երկու տարվա ընթացքում վերածվի շարքային պրոպագանդիստի, որն ընդամենը ռեժիմի է սպասարկում: Պարոն Մնացականյանն  BBC-ին տված իր  հարցազրույցի ժամանակ համարձակվել է հնչեցնել հերթական անհիմն մեղադրանքները Հանրապետական իշխանության հասցեին: Բազմաթիվ սխալներ պարունակող հարցազրույցում նա ասել է, թե իբր նախորդ իշխանություններին ճամպրուկներով գումարներ էին տալիս: ԶԼՄ-ներից մեկի հարցմանը, թե ի՞նչ ճամպրուկների մասին է խոսքը, ինչո՞ւ մինչեւ հիմա պատժվածներ չկան, նա պատասխանել է, թե ընդամենը պատկերավոր արտահայտություն էր արել: Դե մենք էլ եկել ենք պատկերավոր ցույց տանք, որ իրենց ամբողջ արտաքին քաղաքականությունն է դատարկ, ինչպես այն ճամպրուկները, որոնք բերել ենք: Իրենք են այն կառավարությունը, որոնց ճամպրուկներ են բերում, եւ նույն թեմայի շարունակության մեջ` մի ճամպրուկ էլ բերել ենք պարոն Մնացականյանին, որովհետեւ այսպես եթե շարունակվի, շատ արագ ԳՆԱՑականյան է դառնալու:

«Այս իշխանությունը դրսից ղեկավարվող պրոյեկտ է»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА