o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ

12.11.2019 16:06 ՔՐԵԱԿԱՆ
Օպերատիվ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։

Օպերատիվ

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք հասցնելու` 11, խարդախության՝ 6, հարկերից խուսափելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, յուրացման կամ վատնման, խուլիգանության, փաստաթղթի կեղծիքի ու ծեծի՝ 2-ական, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, դրամանենգության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի, սուտ մատնության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА