o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փոքր ժամանակվա մեր լսած հեքիաթները ոչինչ են Նիկոլ Փաշինյանի հեքիաթների համեմատ. Հայկ Մամիջանյան

12.11.2019 14:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փոքր ժամանակվա մեր լսած հեքիաթները ոչինչ են Նիկոլ Փաշինյանի հեքիաթների համեմատ. Հայկ Մամիջանյան

iravunk.com-ը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին հարց ուղեց ՀՀԿ երիտ թեւի նախագահ ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻՆ, թե ինչու չեն միանում նախարարության դեմ բողոքի ակցիա անող երիտասարդներին կապված հայոց լեզվի, գրականության եւ հայոց պատմության դասերը ԲՈՒՀ-երից հանելու մասին սուպեր նախարարի որոշման վերաբերյալ: Պարոն Մամիջանյանը նշեց, որ ինքը դասադուլին և բողոքի ակցիային մասնակցել չի կարող, որովհետև դասախոս է, այն էլ ոչ ԵՊՀ-ի։ Սակայն կան շատ ու շատ հանրապետական երիտասարդներ, ովքեր տարբեր բուհերում միացել են ակցիային։ «Հարցը նրանում է, որ խնդիրը Արայիկ Հարությունյանը չէ, խնդիրն ունի մի շարք պատճառներ։ Առաջին ՝ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարեց, որ նույնիսկ, եթե փողոց դուրս գա 10.000 մարդ, մեկ է որևէ հրաժարական չի ընդունվելու, հետևաբար արդեն Արայիկ Հարությունյանի հետ խնդիր չկա։ Պատասխանատվությունն իր վրա է վերցրել Նիկոլ Փաշինյանը։ Մենք երեկ ժամանեցինք նախարարությունների հարթակ, ես ողջունեցի մեր այն գործընկերներին, ովքեր ոչ թե քաղաքական պայքար են մղում, այլ ազգային արժեքների պահպանման պայքար։ Հետևաբար, ՀՀԿ-ն լինելով ազգային արժեքների պահպանման առաջամարտիկ, նամանավանդ վերջին մեկ ու կես տարվա վայրենի լիբերալիզմի ժամանակաշրջանում, չէր կարող չողջունել այս ամենը։ Սա հայկականության դեմ է։ Օրը ցերեկով ուղեղիս մեջ չտեղավորվող բան էր տեղի ունեցել, մարդիկ եկեղեցական պատարագ էին խաթարել Երևանում, իսկ փոքր ժամանակվա մեր լսած հեքիաթները ոչինչ են Նիկոլ Փաշինյանի հեքիաթների համեմատ, որ Հայաստանում ազգայնականության խնդիր բնավ չկա»,- եզրափակեց Մամիջանյանը:

Նիկոլն անառակ որդու տիպար է. Կարեն Վրթանեսյան

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА