o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թույլ չենք տալու խաղեր խաղաք մեր պետության գլխին.Մարինա Խաչատրյան

12.11.2019 14:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Թույլ չենք տալու խաղեր խաղաք մեր պետության գլխին.Մարինա Խաչատրյան

Առողջապահության ոլորտում առկա խնդիրների, նախարարի սորոսական լինելու, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հոգեբուժարան գործուղելու, ԿԳՄՍ նախարարի հրաժարականի եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանի հետ, ով նախ անդրադարձավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի սորոսական լինելու փաստերին` նկատելով.

Արագածոտնի մարզում 16-ամյա տղան 17-ամյա աղջկանից շորթել է 750 հազար դրամ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում նրա կիսամերկ լուսանկարները ցույց կտա իր նշանածին

- Գոյություն ունի արտերկրում հրատարակված փոքրիկ մի գրքույկ, որը  Սորոսի հիմնադրամի միջոցներով է կյանքի կոչվել: Որտեղ, որպես կարկառուն ներկայացուցիչ, տեղադրված է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկարը, նրա կենսագրականը, եւ նա ներկայացված է` որպես այդ հանրության ներկայացուցիչ: Բացի այդ, հստակ փաստեր կան, որ «Իրական մարդիկ, իրական աշխարհ» ՀԿ-ն 2004թվականին ստացել է առաջին անգամ իր դրամաշնորհը Սորոսի հիմնադրամից: Այդ նույն ժամանակահատվածում այդ հիմնադրամում սոցիալական աշխատողների ղեկավարի պաշտոնը գրաված է եղել Արսեն Թորոսյանը: Այսինքն` մարդը եկավ, գրավեց պաշտոն եւ անմիջապես շահեց առաջին դրամաշնորհը Սորոսի հիմնադրամից: Սրանք միայն իմ պնդումները չեն, այս ամենը փաստարկված է: Այսօր էլ Արսեն Թորոսյանը բազմաթիվ կապեր ունի սորոսականների հետ: Վերջինս` Զառա Բաթոյանի, Ռուստամ Բադասյանի եւ Արայիկ Հարությունյանի հետ մեկտեղ համարվում է սորոսական նախարար: Եվ այսօր իրենք իրենց այդ կապը օգտագործում են ոչ թե մեր ազգային նպատակները, ծրագրերը առաջ տանելու համար` այլ հենց Սորոսի ծրագրերը առաջ տանելու համար: Իսկ Սորոսի ծրագրերը հակապետական, ապազգային եւ կործանարար ծրագրեր են: Իսկ հայ ազգը դեմ է այդ ծրագրերին, հայ ազգը փորձարկումների դաշտ չէ իրենց համար եւ հայ ազգը հարատեւ է, իսկ իրենք ընդամենը ժամանակավոր ինչ-որ մարդիկ են:

Զրույցի առավել ուշագրավ հատվածները դիտեք տեսանյութում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА