o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բյուրեղյա արցունքներ ունեցող Սաթենիկը հյուրընկալվել է «Жить Здорово» հաղորդմանը․ Տեսանութ

12.11.2019 18:46 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Բյուրեղյա արցունքներ ունեցող Սաթենիկը հյուրընկալվել է «Жить Здорово» հաղորդմանը․ Տեսանութ

Ֆենոմեն, հիվանդություն, թե՞․․․ Բյուրեղյա արցունքներ ունեցող Սաթենիկը հյուրընկալվել է «Жить Здорово» հաղորդմանը: Այս մաին հայտնում է ակնաբույժ Արտաշես Զիլֆյանը։

Փորձագիտական քննությունը պարզել է ամիսներ շարունակ աչքերից բյուրեղներ թափվող աղջկա իրականությունը:

Ռուսաստանում ավելացել է ավելորդ քաշ ունեցող մարդկանց թիվը

Վերջին շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրած երևույթը՝ երիտասարդ աղջկա աչքերից բյուրեղներ էին թափվում քննարկումների առիթ հանդիսացավ և իհարկե մասնագիտական կարծիքների բախման հետարքիքր թեմա առաջացրեց: Հետաքրքրությունը հասավ մինչև ռուսական առաջին ալիք, Ելենա Մալիշևայի «Жить Здорово» հաղորդաշար:

Պատրաստվեց հատուկ հաղորդում՝ հետազոտություններով, հատուկ փորձաքննությամբ: Հայաստանից, որպես էքսպերտ մասնագետ հրավիրվեց Շենգավիթ ԲԿ-ի Տեսողության լազերային կենտրոնի տնօրեն, ՀՀ ԱՆ խորհրդատու ակնաբուժության գծով, ՀՀ ԱՆ առողջապահության ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ, Շենգավիթ ԲԿ-ի բ.գ.դ., պրոֆեսոր Արտաշես Զիլֆյանը:

Նկարահանումների մի մասը իրականացվեց ՀՀ-ում՝ Շենգավիթ ԲԿ-ում: Պատճառը պարզելու համար ՀՀ-ում Սաթենիկը հետազոտվեց Արտաշես Զիլֆյանի մոտ, իսկ մասնագիտական փորձաքննությունն իրականացվեց ՌԴ-ում: Արդյունքը պարզ է։

«Շնորհակալ ենք ռուսական առաջին ալիքին հրավերի և մեզ վստահելու համար»,- գրել է բժիշկ Զիլֆյանը։

Տեսաանյութը՝ ստորև

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА