o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետք է շնորհակալություն հայտնենք Ռոնալդուին իրեն զոհաբերելու համար.Սարի

12.11.2019 12:44 ՍՊՈՐՏ
Պետք է շնորհակալություն հայտնենք Ռոնալդուին իրեն զոհաբերելու համար.Սարի

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին իտալական Ա Սերիայի 12-րդ տուրի ՝ «Միլանի» հետ խաղից հետո (1:0):

«Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Ռոնալդուին, քանի որ նա զոհաբերել է իրեն խաղադաշտ դուրս գալու համար։ Նա ամեն ինչ արեց խաղադաշտում, բայց ես տեսա, որ նա իրեն այդքան էլ լավ չէր զգում և որոշեցի, որ լավ կլինի փոխարինել նրան: Վերջին ամիսներին նա փոքր խնդիրներ ուներ ծնկի հետ և մարզման ժամանակ վնասել էր կողային կապանը։ Երբ Կրիշտիանուն մարզվում է բարձր ինտենսիվությամբ կամ խաղում է, նա կորցնում է բալանսը և արդյունքում տուժում է ազդրն ու ազդրի մկանները։ Այս ամենը ազդում է նրա խաղի վրա, և այժմ նա լավագույն մարզավիճակում չէ։

Sky Sports. «Յուվենտուսը» պատրաստ է անհավանական քիչ գումարի դիմաց վաճառել Ռոնալդուին

Բոլոր ֆուտբոլիստները, որոնք փորձում են լավագույնս խաղալ, բարկանալու են փոխարինումից առնվազն հինգ րոպե անց։ Մարզիչը շատ ավելի է անհանգստանալու, եթե ֆուտբոլիստը հիասթափված չլինի», – Սարիի խոսքը մեջբերում է Football Italia-ն ՝ վկայակոչելով Sky Sport Italia-ն։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА