o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեսին դեռ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

12.11.2019 12:24 ՍՊՈՐՏ
Մեսին դեռ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին չի երկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ մինչև 2020/21 մրցաշրջանի մեկնարկը, տեղեկացնում է Marca-ն:

Մինչև իր գործող համաձայնագրի ավարտը Մեսին մտադրություն չունի լքել իսպանական ակումբը ու ցանկանում է քննարկել պայմանագրի թարմացումը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

MD․ «Ոսկե գնդակը» կստանա Լիոնել Մեսին

Արգենտինացի ֆուտբոլիստը ցանկանում է տեսնել, թե ինչպես կանցկացնի մրցաշրջանը ու կկարողանա արդյոք նույն մակարդակով հանդես գալ նաև առաջիկա տարիներին: Մեսիի որոշումը կախված է լինելու նաև ակումբի մրցելույթներից ու նվաճած գավաթներից, քանի որ հարձակվողը ուզում է հանդես գալ այնպիսի թիմում, որը պայքարում է բոլոր տիտղոսների համար:

Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 8 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА