o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խաշմանյանը Մխիթարյանին հրավիրել է հավաքականին աջակցելու, սակայն Հենրիխը մերժել է

12.11.2019 12:11 ՍՊՈՐՏ
Խաշմանյանը Մխիթարյանին հրավիրել է հավաքականին աջակցելու, սակայն Հենրիխը մերժել է

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը կապ է հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ ու նրան հրավիրել հավաքական՝ ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի վերջին երկու՝ Հունաստանի և Իտալիայի հավաքականների դեմ խաղերին ազգային ընտրանուն աջակցելու՝ հաղորդում է Corriere dello Sport-ը։

«Արսենալը» պատրաստ է վաճառել Մխիթարյանին այս ամռանը

Աղբյուրի տեղեկություններով՝ Մխիթարյանը մերժել է հրավերը, քանի որ ցանկանում է օգտվել առաջիկա երեք օրը մարզումներին տրամադրելու հնարավորությունից ու ամբողջությամբ ապաքինվել, քանի որ վնասվածքի պատճառով ավելի քան մեկ ամիս չի խաղացել։

Տեղեկություններ կան, որ Մխիթարյանը կարող է սկսել հիմնական խմբի հետ մարզումներն արդեն վաղը։ Չի բացառվում, որ նա հավաքականին աջակցելու միանա Իտալիայի հավաքականի դեմ հանդիպմանը։ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել է, որ մինչև հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ավարտը Մխիթարյանն ամբողջությամբ կապաքինվի վնասվածքից։

Նշվում է, որ Խաշմանյանն սկզբում հետաքրքրվել է Մխիթարյանի՝ վնասվածքից ապաքինման գործընթացով։ Հենրիխն անկեղծորեն ասել է, որ դեռևս պատրաստ չէ խաղալ, կցանկանար խաղալ հավաքականում նույնիսկ 1 ոտքով, սակայն «Ռոմայի» որոշմամբ՝ չի միացել ընտրանուն, որպեսզի ամբողջությամբ ապաքինվի վնասվածքից։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն արդեն անցկացրել է իր առաջին մարզումն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА