o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ ՁԵՎԱՉԱ±Փ

12.11.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՐՑԱԽՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ ՁԵՎԱՉԱ±Փ

Հայաստանյան այդքան սպասված այցի շեմին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տված հարցազրույցը, բնականաբար, բուռն մեկնաբանությունների տեղիք տվեց: Ճիշտ է, Լավրովը միանգամայն դրական տոնայնությամբ խոսեց ռուս-հայկական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին, այսինքն, որ հայաստանյան ներկայիս իշխանությունները շարունակում են ՌԴ-ի հետ սերտ համագործակցության այն կուրսը: Բայց այն տպավորությունն էր, որ մեր իշխանական օղակներում այնքան էլ ոգեւորված չէին Լավրովի հնչեցրած գովեստի այդ խոսքերից: Եվ դա, իհարկե, իր տրամաբանությունն ունի:

Մամեդյարովը մեկնաբանել է Մնացականյանի հետ հանդիպումը

 

ԻՆՉՊԵՍ ՀԱՍԿԱՆԱՆՔ ԼԱՎՐՈՎԻ ԳԵՐՍԻՐԱԼԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Այսպես, կարելի է հասկանալ, որ ՌԴ-ՀՀ ամենաբարձր հարաբերությունների պահպանման մասին Լավրովի մտքերը մեր իշխանական համակարգի մի զգալի մասը պետք է որ գոնե հոգու խորքում սվիններով ընդուներ: Նրանց, որոնց տարաբնույթ սորոսներ տարիներով հսկայական փողեր են տվել մեկ բանի համար՝ ՌԴ-ի դիրքերը Հայաստանում զրոյացնելու, եւ հիմա, երբ Լավրովն ասում է, թե՝ «ՀՀ նոր իշխանությունները, վարչապետ Ն.Վ.Փաշինյանի գլխավորությամբ, ցուցաբերեցին լուրջ տրամադրվածություն համապարփակ դաշնակցային հարաբերությունների եւ համագործակցության ընդլայնման ամրապնդման ուղղությամբ, ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն ձեւաչափերի շրջանակներում», նշանակում է ակնարկ, թե արեւմտյան այդ բոլոր փողերն անտեղի  են ծախսվել: Լավրովի այս հարցազրույցին դեռ կվերադառնանք: Սակայն մինչ այդ նկատենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ նա բոլորովին այլ տոնայնություն ուներ, այն էլ՝ Պուտին-Փաշինյան երեւանյան հանդիպումից հաշված ժամեր անց: Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարարը ոչ միայն վերջնագրի տեսք ունեցող քննադատական հայտարարություն հնչեցրեց Փաշինյանի նկատմամբ, այլ նաեւ նրան համեմատության մեջ դրեց Ալբանիայի վարչապետի հետ: Նկատենք, որ դրանից հետո մի շարք ուշագրավ զարգացումներ ռուս-հայկական հարաբերություններում նկատվեցին, այդ թվում՝ շրջանառության մեջ մտան ռուսական ռազմաբազայի կրկնապատկման մասին խոսակցությունները: Եվ երբ Լավրովն արդեն սկսում է խոսել միանգամայն այլ տոնայնությամբ, ապա դա սկսում է նմանվել թափանցիկ ակնարկի, որ այս ընթացքում Փաշինյանից որոշակի «հավատարմության երդումներ» Մոսկվան ստացել է: Բայց ինչպես լավրովյան այս վերջին ժպիտները, այնպես էլ այդ հնարավոր «հավատարմության երդումները» դեռ ամենեւին էլ չեն հուշում, որ Մոսկվան Փաշինյանին արդեն վերջնականապես է տեսնում իր աշխարհաքաղաքական ուղեծրում: Դեռ օրերս էր, որ Լավրովի ղեկավարած գերատեսչության հայաստանյան կառույցը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, հրապարակավ հայտարարեց, որ. «Չնայած Հայաստանի ղեկավարության հստակ դիրքորոշմանը՝ մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ» եւ «դրսից կերակրվող լրատվամիջոցներ» փորձում են պառակտում մտցնել ռուս-հայկական հարաբերություններում: Ավելին, ՌԴ դեսպանաատունը խոսեց նաեւ այն «աղետալի հետեւանքներից», որոնք «կարող են հաջորդել նրանց առաջադրած մոտեցումներին Ռուսաստանի հետ սերտ կապերի վերաբերյալ»: Թե ինչ էր ակնարկում դեսպանատունը, ում Փաշինյանի հետ ունեցած այդ ուժերի ինչ կապեր նկատի ուներ, անգամ մեկնաբանության կարիք չկա: Սակայն նկատենք, որ նման կոշտ հայտարարությունը, այն էլ Լավրովի այցի շեմին, չէր կարող նախ՝ պատահական լինել եւ ապա չունենար նախարարի «դաբրոն»: Կարճ ասած՝ մեսիջը սա է. չնայած Փաշինյանի այդ հնարավոր «հավատարմության երդումներին», Մոսկվան նաեւ մատնանշում է այն բոլոր սորոսածիններին, ովքեր միանգամայն տեղավորվել են ընդհուպ հայաստանյան իշխանական համակարգում եւ լուրջ սպառնալիք են ռուս-հայկական հարաբերությունների համար: ՌԴ ԱԳ նախարարի այցի շեմին դեսպանատան միջոցով նման մեսիջ հղելը թերեւս էն գլխից ակնարկ էր, որ այդ հարցը եւս օրակարգի քիչ տեսանելի, սակայն կարեւոր խնդիրներից մեկն է: Ու կպահպանվի՞ Լավրովի հիշատակված գերսիրալիր տոնայնությունը հայաստանյան գործող իշխանությունների հանդեպ, թերեւս կապված է նաեւ այդ խնդրի հետ կապված քննարկումներից:

Փաշինյան, հերիք է ծամածռություններով զբաղվես, պատասխանիր ամենակարևոր հարցին՝ ինչի՞ շուրջ ես բանակցել Բրատիսլավայում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

 

ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԵՍԻՋԸ

Լավրովի այցի հիմնական թեմաներից մեկն էլ, ինչպես ի սկզբանե էր հայտնի, արցախյան գործընթացն էրԱյս առումով նկատենք, որ իր հիշատակված հարցազրույցում, թեեւ արցախյան թեմայով Լավրովի խոսքը հակիրճ էր, սակայն որոշակի նրբերանգներ արդեն այնտեղ նկատվեցին: Մասնավորապես, ըստ Լավրովի. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցին, ապա այն ամենադժվարներից է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն»: Եվ ահա, դա հիմք դրեց այն մոտեցմանը, որ Լավրովի խոսքում կա մեզ համար ավելի անբարենպաստ տերմինաբանություն՝ «կամարտահայտության հիման վրա» արտահայտությունը, որը պատահական չէ, Հայաստանի համար ավելի անցանկալի է, քան մինչ այս կիրառվող «կամարտահայտման միջոցով» տարբերակը: Մասնավորապես, հասարակական, քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանի կարծիքով. «Լավրովի Երեւանյան առաքելությունը կապված է ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերը նշված տարբերակով առաջմղման հետ (ում ճաշակին ավելի մոտ է օգտագործել «Լավրովի պլան» եզրույթը¤, ուրեմն՝ Լավրովը պաշտոնական Երեւանին է ներկայացնում իր իսկ անունով պլանի մեզ համար եղածից էապես ավելի վատ վերախմբագրված տարբերակը»:

«Սա դեռ ԵԱՏՄ-ի ֆինալը չէ». Սերգեյ Կոզլով

Միգուցե, սակայն սրանով հանդերձ, այցի ընթացքում Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում Լավրովը ոչ պակաս այլ ուշագրավ մտքեր եւս հնչեցրեց: Նախ նկատենք, որ ինչպես Լավրովը, այնպես էլ Մնացականյանը ընդգծված կերպով առանձնացրին ապրիլին ՌԴ ԱԳ նախարարի մասնակցությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը եւ դրա շրջանակներում պայմանավորվածությունները, թեեւ այս տարի Մամեդյարով-Մնացականյան եւս երեք հանդիպում է եղել: Ու հենց մոսկովյան հանդիպման ընդգծումը բանակցային գործընթացում Մոսկվայի առաջատար դերի հատուկ մատնանշման տպավորություն է թողնում: Դրա իմաստը, թերեւս, կարելի է կռահել Լավրովի հաջորդ մտքից. «Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս ցուցաբերել ամենաակտիվ միջնորդական օժանդակությունը՝ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան ձեւաչափով»:

ԱՀԱ ՈՒՐ ՀԱՍՑՐԵՑ ԴՈՒՇԱՆԲԵԻ ՎԵՐԵԼԱԿԸ

Այսինքն` ի՞նչ է ստացվում, որ Մինսկի խմբից զատ կա նաեւ արցախյան կարգավորմանը միտված Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան ձեւաչա՞փ. եթե ՌԴ ԱԳ նախարարը պաշտոնապես է ասում, իսկ նրա կողքին կանգնած ՀՀ ԱԳ նախարարը աչքն էլ չի թարթում, դա նշանակում է, որ իրոք նման ձեւաչափ կա: ՄԽ-ին սինխրոն, զուգահեռ, թե՝ ինքնուրույն, հարցի այլ կողմն է: Չնայած, նման ձեւաչափի առկայության հետքեր մինչ այս էլ քանիցս նկատվել են: Օրինակ՝ ապրիլյան պատերազմը կանգնեցվեց հենց այդ՝ ՌԴ, ՀՀ, Ադրբեջան շրջանակներում: Նույն ձեւաչափում էր նաեւ, օրինակ, Սանկտ Պետերբուրգի հայտնի պայմանավորվածությունները: Վերջապես, այդ նույն ձեւաչափը շատ ավելի պարզ երեւաց Բիշքեկում՝ Ալիեւ-Փաշինյան այդքան աղմուկ հանած հանդիպման շրջանակներում: Սակայն դրան ոչ մեկը ձեւաչափ չէր անվանում, ներկայացվում էր հանդիպում՝ Պուտինի անձնական միջնորդությամբ: Եվ ահա պաշտոնապես առաջին անգամ Լավրովը հնչեցրեց «Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան ձեւաչափ» արտահայտությունը: Ի դեպ, նկատենք. արցախյան բանակցությունները նման ձեւաչափ տեղափոխելու մասին ակնարկներ ռուսական փորձագիտական շրջանակներից նոր չէ, որ գալիս էին: Այն հիմնավորմամբ, որ որքան էլ ՄԽ-ի շրջանակներում կա տեսանելի համագործակցություն ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ, սակայն ամեն պահի սեփական շահերը կարող են ամեն մի համագործակցություն էլ ձախողել: Եվ ահա նույն ասուլիսում Լավրովն անդրադարձավ նաեւ Սիրիայում ամերիկյան որոշակի քանակությամբ զորքեր նավթաբեր շրջաններում պահելու քայլին, ու նրա խոսքի տողատակերից զգացվում էր, որ դա համարում է եղած պայմանավորվածությունների խախտում: Ուստիեւ, առաջ է գալիս այն միտքը, որ արցախյան ուղղությամբ Մոսկվան փորձում է նման անակնկալներից ապահովագրվել՝ օրակարգ բերելով ՄԽ-ի ձեաչափի պահպանման, նաեւ զուգահեռ ձեւաչափի գործադրման գաղափարը: Ընդ որում, ՌԴ ԱԳ նախարարը նաեւ մատնանշեց, որ ի վերջո, կողմերն են որոշողը, թե ինչ ձեւաչափով են բանակցելու, եւ, հաշվի առնելով Մնացականյանի լռությունը, ինչպես նաեւ, որ մինչ այդ ասուլիսն արդեն իսկ կայացել էր Փաշինյանի հետ Լավրովի հանդիպումը, ենթադրելի է, որ նման հստակ պայմանավորվածություն արդեն իսկ կա: Կարգավորման ի՞նչ մեխանիզմ կարող է ենթադրել նման ձեւաչափը: Հաշվի առնելով, որ գործնականում ՄԽ-ն էլ է ներկայացնում «Լավրովի պլան» անվանումը ստացած մեխանիզմի ինչ-որ տարատեսակ, ենթադրելի է, որ նման երկու ձեւաչափերում էլ օրակարգում է կարգավորման մոտավորապես նույն տարբերակը: Այն տարբերությամբ, որ «Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան ձեւաչափի» պարագայում պարզապես ՄԽ մյուս երկու համանախագահներն են հայտնվում երկրորդ պլանում՝ դրանից բխող բոլոր հասկանալի հետեւանքներով հանդերձ: Ընդ որում, դրա անալոգային տարբերակն էլ կա՝ սիրիական գործընթացի տեղափոխումը ՌԴ-Իրան-Թուրքիա ձեւաչափ, որից հետո հակամարտության լուծումն արագորեն տեսանելի դարձավ: Ի դեպ, ինչպես իր հարցազրույցում, այնպես էլ Մնացականյանի հետ ասուլիսում Լավրովը ընդգծված անդրադարձ կատարեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների թեմային՝ նշելով. «Հույս ունենք, որ Հայաստանն ու Թուրքիան կշարունակեն աշխատել այդ ուղղությամբ ¥կարգավորման- Հեղ.¤: Կարծում ենք, որ նման հնարավորությունը պահպանվում է: Մեր կողմից պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին: Առավել եւս, որ հայ-թուրքական առկա տարաձայնությունների շուտափույթ կարգավորումը կծառայեր Անդրկովկասում ընդհանուր քաղաքական մթնոլորտի առողջացմանը, այնտեղ անվտանգության եւ կայունության ամրապնդմանը»:

Հուսամ, որ Նիկոլ Փաշինյանի և Զոհրաբ Մնացականյանի խելքն այդքան հասնում է. Արմեն Աշոտյան

«Շուտափույթ կարգավորում»: Թերեւս սա եւս ակնարկ է, որ Մոսկվան հայ-թուրքական հարաբերությունների թեման եւս օրակարգ բերելու հայտ է ներկայացնում՝ տարածաշրջանային «մթնոլորտի առողջացման, անվտանգության» գործոններից ելնելով: Իսկ դա նշանակում է, որ «Լավրովի պլանը» իրականում շատ ավելի ընդգրկուն նախաձեռնություն է, շատ ավելի բազմակողմ պայմանավորվածություններ ենթադրող, քան միայն արցախյան կարգավորումը: Եվ այդպես էլ կա, եթե տարածաշրջանային այդ գործընթացները դիտարկում ենք «Մետաքսի ուղու» եւ «Հյուսիս-Հարավ» կոմունիկացիոն մեգանախաձեռնությունների համատեքստում:

«Եվրամիությունը ԵԱՏՄ-ի ոչ թե հակառակորդն է, այլ` գործընկերը»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА