o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ» ՀՅՈՒՍԻՍԻ՞Ց Է, ԱՐԵՎՄՈՒՏՔԻ՞Ց, ԱՐԵՎԵԼՔԻ՞Ց...

12.11.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ» ՀՅՈՒՍԻՍԻ՞Ց Է, ԱՐԵՎՄՈՒՏՔԻ՞Ց, ԱՐԵՎԵԼՔԻ՞Ց...

Նիկոլ Փաշինյանի Շուշի մեկնելը` ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հարսանիքին, մի շարք անեկդոտիկ իրավիճակների առիթ դարձավ: Դե, իհարկե, մեկնել էին ուղղաթիռով, որպեսզի այն, Նիկոլի ասած, «չժանգոտի»: Իսկ արցախցիներն էլ զարմանքով դիտում էին, թե ինչպես են թիկնապահներն ուղեկցում «ժողվարչապետի» զավակներին` նրանք դեռեւս չէին տեսել թիկնապահով երեխաներ:

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ` ԸՆԴԴԵՄ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՂՆԵՐԻ

 

ԱՆԵԿԴՈՏԻՑ ԴՈՒՐՍ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

Որպես անեկդոտիկ շարունակություն, բոլորն ընկալեցին Փաշինյանի այն գրառումը, թե ինչպես Հաթերք գյուղի մոտակայքում ինչ-որ ծերունի ավտոմեքենայի հետեւից ջուր շփեց: Հիմա ի՞նչ, նաեւ զրահապատ ավտոմեքենա՞ն էին դատարկ բերել Արցախ, Հաթերք` այսինքն շուրջ 80 կմ այն կողմ գնացել էր որ ի՞նչ աներ... Եվ հետաքրքրաշարժ է, որ այդ իր ակնհայտ հեքիաթային գրառման մեջ նույնիսկ Նիկոլը խոստովանել էր, որ այդ ծերունուց մի պահ «լարվել» էր: Բայց միաժամանակ Նիկոլի հարսանեկան այցը Արցախ, նշանավորվեց մեկ այլ իրադարձությամբ: Այստեղի չգիտեմ ինչ երկար անունով նախարար Արայիկ Հարությունյանին գումարվեց եւ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով հայտարարեց, որ Նիկոլի քայլը կասկածի տակ դնողները դավադիրներ են, իսկ Նիկոլի կողմից իրականացված բոլոր ձերբակալությունները ճիշտ են: Հիմա, արդյո՞ք դա, ժողովրդի խոսքով ասած, օճառի ավելցուկից էր, թե՞ այդ` անհայտ ճանապարհով գերհարուստ դարձած կերպարանքի մոտ Արցախի նախագահ դառնալու մոլուցքն այնքան ուժեղ էր, որ մոռացնել էր տվել ադեկվատության մասին եւ դրդել այդպիսի, մեղմ ասած, անմիտ հայտարարությունների... Այդպիսի հայտարարությունից ստացվում է, որ նա գոհ է Ռոբերտ Քոչարյանի բանտարկությունից, Վիտալի Բալասանյանին համարում է դավադիր, դավադիր է համարում նաեւ Արցախի ԱԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանին եւ գործնականում ռազմաքաղաքական ամբողջ վերնախավին, իսկ թե Բակո Սահակյանն ինչ հրաշքով է պրծել այդ պիտակից` Աստված գիտե: Չգիտենք` ի՞նչն էր դրդել այդպիսի հայտարարությունների, դրանից գլուխ կհանեն, երեւի թե, քաղաքական հոգեբանները, սակայն Երեւանում դրա տպավորությունն արտահայտվեց «մեկը քիչ էր երկուսը դառան», իսկ Ստեփանակերտում էլ այդ կերպարանքին ձյութի պես կպավ Նիկոլի դրածոյի պիտակը: Բայց արցախյան ամենաապշեցուցիչ երեւույթը այն արտահոսքն էր, թե նեղ շրջանակում ինչպես է Նիկոլն արտահայտվել ցուցարարների մասին. «Եթե անգամ 10 հազար մարդ փողոց դուրս բերեն, եթե անգամ 24 ժամ նստացույց անեն, ինձ համար դա մի ցենտի արժեք չունի: Արայիկ Հարությունյանը շարունակելու է պաշտոնավարել»: Այսինքն` ստացվում է, որ ՀՀ ամբողջ բնակչությանը հազիվ երեք դոլար է  գնահատում, կամ, կոպիտ ասած, իր համար ժողովուրդը ոչնչով չի տարբերվում «երեքմանեթանոց լացողից»: Եվ, անշուշտ, շատ հետաքրքիր կլինի իմանալ ժողովրդի կարծիքը դիկտատորիկի այդ կարծիքի մասին:

ՆԻԿՈԼԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԻՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

 

ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԻԾԸ ՓՈԽՎՈՒՄ Է

Բայց մինչ քաղաքամայր Երեւանում հայտնի էր դառնալու, որ բոլոր ցուցարարներին միասին վերցրած Նիկոլը մեկ ցենտի չափ էլ չի գնահատում, տեղի էր ունեցել նրա հանդիպումը ուսանողության հետ: Նա միանգամից ի ցույց դրեց իր թերուս լինելը` հայտարարելով, որ մենք` հայերս, կովկասցի ժողովուրդ ենք, ինչին ի պատասխան արժանացավ ուսանողների դիտողությանը, որ «մենք արիացի ենք»: Միգուցե, պատճառը ոչ թե գիտելիքի պակասն էր, այլ առկա են ավելի խորքային պատճառներ, սակայն միանգամից «սեւի ու սպիտակի» փոխարեն, համենայնդեպս, գոնե համացանցային քննարկումների մակարդակով, տեղի ունեցավ բաժանումը «կովկասցիների եւ արիացիների»: Եվ «կովկասցի» վարչապետի մասին բավականին ցինիկ կատակների պակաս չկար: Ինչեւէ, այժմ նաեւ, հաշվի առնելով, թե ինչպիսի ավերներ է բերում նույն վայ-նախարար Արայիկ Հարությունյանը Նիկոլի լիակատար հովանու ներքո, հիմա այժմ խոսվում է նաեւ «հայերի ու հայախոսների» ջրբաժանի մասին, ինչը սկզբունքորեն մոտ է իրականությանը: Նիկոլը պաշտպանեց ե՛ւ հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունը բուհերից հանելը, ե՛ւ դպրոցներից Հայ եկեղեցու պատմությունը հանելը, ե՛ւ Հանրապետության հրապարակի մետրոյի մոտի պիղծ ներկայացումը, ե՛ւ սեռափոխ Մել Դալուզյանի մասին ֆիլմը: Ընդ որում, նրա խոսքով` բյուջեի միջոցներից ֆինանսավորվել է միայն ֆիլմի «չեմպիոնական» մասը (այդ բաժանումից ֆիլմարտադրության բոլոր մասնագետների ուղեղը կախեց), եւ պարզվում է, որ Դալուզյանը քանիցս արտերկրում «ՀՀ զինանշանն է հնչեցրել»: Պարզից էլ պարզ է դառնում, որ Նիկոլը հենց չհայ ճամբարում է եւ այդ ճամբարի հայաստանյան մենեջերն է: Խոշոր հաշվով, նա չէ Արայիկ Հարությունյանի գործատուն, որպեսզի Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անի: «Վետո» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը պնդում է, որ Արայիկ Հարությունյանը եւ նրա տեղակալ Արեւիկ Անափիոսյանը, Սորոսի հիմնադրամից են աշխատավարձ ստացել: Խոսքը «Թրանսպրանսիինթերնեյշնլ» կազմակերպության մասին է, որը Մալյանի խոսքով` հիմնադրվել է հենց Սորոսի կողմից. «Այնտեղ աշխատել է մեր այսօրվա ԿԳՄՍ նախարարն ու աշխատավարձ է ստացել: Նրա փոխնախարարները եւս անմասն չեն մնացել: Օրինակ` փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի «հանրային քաղաքականության» ինստիտուտը 2016, 17, 18 թվականներին համապատասխանաբար ստացել է 42 հազար, 49 հազար, 38 հազար դոլար»:

ՆԻԿՈԼԻ ՈՉ ՄԻԱՅՆ «ԿՈՒԶՈՎՆ» Է ԺԱՆԳՈՏ, ԱՅԼ ԱՄԵՆ ԻՆՉ

Ու գնալով իրավիճակը միայն ու միայն կարող է շիկանալ, սակայն նույն Նիկոլի կողմից սպասելի է ամեն ինչ: Եթե նրա համար  10 հազար ցուցարարը մեկ ցենտի արժեք էլ չունեն, ապա ի՞նչը պետք է նրան արգելակի արյուն թափելով բողոքները ճնշելու փորձեր չձեռնարկելու հարցում: Եվ արդյո՞ք նրա մոտ ընդհանրապես գոյություն ունեն բարոյական արգելակներ, արդյո՞ք բացի անձնական շահից, նրան որեւէ բան հետաքրքրում է: Ի դեպ, հետաքրքիր շտրիխ: Սերգեյ Լավրովի այցի ընթացքում Նիկոլը ծպտուն չհանեց ինքնորոշման իրավունքի մասին, փոխարենը դա արեց Լավրովը: Դրա առնչությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձանագրեց. «Շնորհակալ ենք ՌԴ ԱԳ նախարարին այս բացահայտման համար: Նաեւ այն բանի համար, որ, ի տարբերություն Հայաստանի այսօրվա ղեկավարների, բարձրաձայնեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Լավրովի խոսքերից պարզ դարձավ նաեւ, որ բանակցային սեղանին մեր օրոք բանաձեւված սկզբունքներն են, ինչքան էլ Փաշինյանը հայտարարի սեփական կետից գործընթացը շարունակելու մասին»: Այսինքն` արձանագրվեց ամոթալի մի բան` օտարը, թեկուզեւ դաշնակից, պարտավոր չլինելով հանդերձ, երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնողից լավ ներկայացրեց երկրի շահը: Երեւույթ, որը գետինը մտնելու բան է:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ, ՈՐԻՆ ՔԻՉ ՄՆԱՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ` ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ

Ինչպես հայտնի է, դեռ ԱՄՆ դեսպան Թրեյսիի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, որպես մարտահրավեր, ներկայացրել էր պոպուլիզմը, որին հարկ է հակադրել իրական ժողովրդավարությունը: Այդ գործընթացը շարունակություն ունեցավ, ինչի վերաբերյալ մի փոքր մեջբերում կատարենք ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի հաղորդագրությունից. «Նոյեմբերի 8-ից 10-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «Պոպուլիզմը եւ ավանդական քաղաքականությունը. մարտահրավերներ եւ լուծումներ» աշխատաժողովը, որն իրականացվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ: Աշխատաժողովը համախմբել էր ՀՀԿ տարբեր կառույցների ներկայացուցիչների: Միջոցառմանը մասնակցել եւ բացման խոսքով հանդես է եկել ՀՀԿ նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Մասնակիցները քննարկել են կուսակցական աշխատանքի կազմակերպման նոր մարտահրավերները, ամբոխավարական քաղաքական օրակարգի պարագայում գաղափարական քաղաքական միավորների գործունեության առանձնահատկությունները, կանանց եւ երիտասարդների դերակատարումը կուսակցական քաղաքականության մեջ եւ այլ թեմաներ»:

ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ԻՇԽԱՆԱԶՐԿՈՒՄԻՑ 5 ՊԱԿԱՍ

Ռոբերտ Քոչարյանն էլ, ամփոփելով հայկական եւ ռուսական ԶԼՄ-ների` իրեն ուղղված հարցերը, գրավոր է պատասխանել իրավիճակի վերաբերյալ հարցերին: Իշխանությունը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, այսպիսին է. «Բացառությամբ մեկ-երկու քաղաքական սուբյեկտայնություն չունեցող տեխնոկրատ-նախարարների, կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնության միջուկը կազմված է ամերիկյան գրանտներով սնուցված մարդկանցից: Իշխանությունը լրատվական աջակցություն է ստանում բացառապես արեւմտամետ դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ներից, որոնց առաջամարտիկը «Ազատություն» ռադիոկայանն է: Բոլոր իշխանամետ կուսակցությունները, քաղաքական գործիչները եւ ոչ կառավարական կազմակերպություններն ունեն ակնհայտ հակառուսական կողմնորոշում եւ որպես կանոն «նստած» են արեւմտյան ֆինանսավորման վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ակտիվ սատարում է նաեւ ահաբեկչական համբավ ունեցող կուսակցությունը, որը ագրեսիվորեն պայքարում է ռուսական ռազմաբազան Հայաստանից անմիջապես դուրս բերելու համար: Փաստորեն, վարչապետին սատարող քաղաքականապես ակտիվ ամբողջ հենքը բացահայտ արեւմտամետ է»:

ՀՀԿ-Ն ԱՆՑԱՎ ՀԱԿԱԳՐՈՀԻ ԲՈԼՈՐ ՃԱԿԱՏՆԵՐՈՎ

Բայց ՀՀ երկրորդ նախագահը նաեւ մատնանշում է նիկոլական ճամբարի երկվությունը` ի հակադրություն ընդդիմադիր ճամբարի հստակ աշխարհաքաղաքական կողմնորոշմանը. «Մյուս կողմից, քաղաքական կուսակցությունները եւ գործիչները, որոնց կողմնորոշումը Ռուսաստանի հետ բազմակողմանի համագործակցությունն է, չեն սատարում գործող իշխանությանը եւ բացարձակապես չեն վստահում նրան: Բոլորը ենթադրում են, որ իշխանության արեւմտամետ տեսակետները, բախվելով կախվածությանը ռուսական էներգակիրներից եւ շուկայից, վերափոխվում են մանրախնդիր պրագմատիզմի: Պատկերն իրոք պարադոքսալ է: Որքան կձգվի իշխող էլիտայի այս «գեոքաղաքական երկվությունը», կախված է միայն իրավիճակային հանգամանքներից: Կառավարության հանդեպ արտաքին վստահության ամբողջ ռեսուրսը մսխվում է համոզմունքների եւ պրակտիկ գործողությունների միջեւ գոյություն ունեցող կոնֆլիկտը բացատրելու անփույթ խուսանավումների վրա»:

ՆԻԿՈԼԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՍԵՎԵՌՈՒՆ ՎԱԽԵՐԸ

Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ` թավշիստների համար. «Սեփական իշխանության, հարմարավետության եւ անձնական անվտանգության ամրապնդումը նրանց համար գլխավոր եւ դատելով ամենից` միակ առաջնահերթությունն է, իսկ մնացածի համար ոչ ռեսուրս է մնում, ոչ ժամանակ»: Նա նաեւ ակնհայտորեն տեսնում է պետական դավաճանության տարրեր քայլոների իշխանության վարքագծում. «Իսկ այն հանգամանքը, որ երկրի պաշտպանական բյուջեն գործնականում սառեցվում է հակառակորդի ռազմական ծախսերի 20 տոկոսանոց աճի դեպքում` չափազանց կասկածելի է ու դժվար է բնութագրվում դավադրության տեսություններից դուրս եւ նորմատիվ բառապաշարի սահմաններում»:

«ՍԱՏԱՆԱ ՔՇՈՂ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԻ «ՏԱՌԱԿԱՆՆԵՐԸ»

Իսկ ՀՀԿ-ի անցկացրած աշխատաժողովում, ըստ հաղորդագրության. «Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաեւ մի շարք սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, զեկույցներով հանդես են եկել տարբեր ոլորտների առաջատար փորձագետներ եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ»:

Ինչ վերաբերում է ուսանողական ցույցերին, ապա նրանց նախաձեռնողը ՀՅԴ-ն է, եւ, ի դեպ, Ստեփանակերտից այդ ցույցերը ջերմորեն ողջունել է գեներալ Վիտալի Բալասանյանը: Մոտենում է փաշիզմը ջախջախելու ժամանակը:

ՔԱՅԼՈՆԵՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ «ԳՈՄԻԿԻ ԲԱԶԱՐԻ» ՏԱԿ ՄՆԱԼ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА