o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մինչև տարեվերջ Հայաստան կներկրվի 180-185 հազար ավտոմեքենա, բյուջե կվճարվի 250 միլիոն դոլար. Մելքումյան

12.11.2019 12:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մինչև տարեվերջ Հայաստան կներկրվի 180-185 հազար ավտոմեքենա, բյուջե կվճարվի 250 միլիոն դոլար. Մելքումյան

Եթե 2017 թվականին Հայաստան ներկրվել է 34 հազար, 2018-ին՝ 67 հազար, ապա 2019-ի նոյմբերի 1-ի դրությամբ հանրապետություն է ներկրվել 140 հազար մեքենա։ Մինչև տարեվերջ այդ թիվը դառնալու է 180-185 հազար, ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Այս պահի դրությամբ պետական բյուջեն ստացել է մոտ 180 միլիոն դոլար՝ մաքսատուրք և ԱԱՀ։ Մինչև տարեվերջ կստանա 250 միլիոն։ Մենք ցանկանում ենք, որ ժամանակավորապես՝ մեկ տարով, մեքենաների ներկրմամբ զբաղվող ֆիզիկական անձնաց հնարավորություն տրվի վերակազմակերպվել իրավաբանական անձանց, այլապես մեր 20-25 հազար քաղաքացիներին, թողնելով կտրուկ փոփոխված իրավիճակի առաջ, մենք լուրջ խնդիրներ կունենանք», - շեշտեց պատգամավորը։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանն իր հերթին տեղեկացրեց, որ առաջարկությունը հանձնաժողովում մերժվել է, քանի որ իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում։

Երևանում Ամանորյա միջոցառումների ծախսերը կկազմեն շուրջ 1.1 միլիոն դոլար. Երևանի ավագանու որոշում.antifake.am

Ըստ նրա՝ ամենամեծ ռիսկերից մեկն այն է, որ փոփոխությունների ներդրմամբ մեծ քանակությամբ ավելացված արժեքի հարկ ուղղակի չի վճարվի։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА