o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Google-ը տեղեկություն է հավաքում միլիոնավոր ամերիկացիների առողջության մասին

12.11.2019 18:26 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Google-ը տեղեկություն է հավաքում միլիոնավոր ամերիկացիների առողջության մասին

Google կորպորացիան, ոչ առեւտրային Ascension ընկերության հետ միասին (ԱՄՆ-ում մեծությամբ երկրորդ առողջապահական համակարգն է, որի կենտրոնակայանը գտնվում է Սենթ Լուիսում, Միսուրիի նահանգ), աշխատում է «գաղտնի նախագծի» վրա, որը հավաքում է 21 նահանգներում ապրող միլիոնավոր ամերիկացիների առողջության մասին տեղեկություններ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով նախագծին ծանոթ աղբյուրներին։

Կանցնի մի 10-20 տարի ու ծխելու դեմ մոլագար պայքարը կդառնա պատմական հուշ հերթական վհուկաորսի մասին. Հրանտ Տէր-Աբրահամեան

Թերթի տվյալներով՝ նախագիծն սկսվել է մեկ տարի առաջ եւ ստացել «Project Nightingale» («Սոխակ նախագիծ») կոդային անվանումը։ Ծրագրում հայտնվող տվյալների մեջ են ախտորոշումներ, լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, հոսպիտալացման մասին գրառումներ, հիվանդությունների պատմություններ՝ պացիենտների անուն-ազգանուններով, ինչպես նաեւ ծննդյան թվերով, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

Ինչպես գրում է պարբերականը, այդ տվյալները Google-ն օգտագործում է, մասնավորապես, նոր ծրագրային ապահովման մշակման համար, որը հիմնված կլինի առաջավոր արհեստական բանականության վրա։ Այդ ԾԱ-ն նպատակ ունի որոշ պացիենտների առաջարկել բուժմանն անհրաժեշտ փոփոխություններ։

WSJ-ը հավաստիացնում է, որ ոչ պացիենտները, ոչ հիվանդանոցների աշխատակիցները չեն տեղեկացվում անհատական տվյալների փոխանցման մասին։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է թերթը, ԱՄՆ օրենսդրությունը թույլ է տալիս բուժհաստատություններին տվյալները փոխանցել իրենց գործընկերներին՝ առանց պացիենտների համաձայնության, եթե դա պահանջվում է որոշակի բժշկական խնդիրների կատարման համար։

Նախագծի իրագործմանը ծանոթ մի մարդու խոսքով՝ Google-ի առնվազն 150 աշխատակից արդեն ունի տասնյակ միլիոնավոր պացիենտների տվյալների հասանելիություն։ Ընկերությունում տեղեկացրել են, որ նախագիծը համապատասխանում է առողջապահության մասին դաշնային օրենքին եւ նախատեսում է այդ պացիենտների հուսալի պաշտպանվածությունը։

Google-ի ղեկավար Թարիք Շաուքաթն ասել է, որ կորպորացիայի գործունեության հիմնական խնդիրը առողջապահության ոլորտում այն է, որպեսզի վերջնարդյունքում «բարելավվեն արդյունքները, կրճատվեն ծախսերը եւ փրկվեն մարդկանց կյանքեր»։

WSJ-ի տվյալներով՝ Google-ի հիմնական մրցակիցները՝ Amazon-ը եւ Microsoft-ը, նույնպես ակտիվ աշխատում են առողջապահության ոլորտում, բայց նման մասշտաբի գործարքներ դեռեւս չեն կնքել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА