o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեգան Մարքլը հարգանքի տուրք է մատուցել արքայադուստր Դիանային՝ կրկնօրինակելով նրա տեսքը

12.11.2019 18:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մեգան Մարքլը հարգանքի տուրք է մատուցել արքայադուստր Դիանային՝ կրկնօրինակելով նրա տեսքը

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հերթական անգամ ոգեշնչվել է արքայադուստր Դիանայի կերպարից՝ թագավորական միջոցառմանը ներկայանալով նմանատիպ հանդերձանքով։

Ինչպես գրում է Daily Mail-ը, 38-ամյա դքսուհին այդպիսով նաև հարգանքի տուրք է մատուցում ամուսնու՝ արքայազն Հարիի մոր հիշատակին։ Կիրակի տեղի ունեցած Հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը Մեգանը ներկայացել էր Դիանայի ոճով համադրված, ամբողջությամբ սև հանդերձանքով։ Նմանատիպ տեսքով արքայադուստր Դիանան ներկայացել էր 1991 թվականի Հիշատակի օրվա արարողությանը։

Գալու է ժամանակ, որ ձեր կատարած հանցագործությունների համար պատասխան եք տալու

Նախօրեին արքայական ընտանիքի բոլոր անդամները, ինչպես նաև բարձրաստիճան քաղաքական գործիչներ ներկա են գտնվել ոգեկոչման արարողությունը, որը տեղի է ունեցել երկու աշխարհամարտերում զոհված բրիտանացիներին նվիրված հուշարձանի մոտ։ Նրանք երկու րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակն ու ծաղկեպսակներ դրել հուշարձանին։

 

 

   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА