o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր զորակցությունն ենք հայտնում մեր հայրենիքի ուսանողների շարժմանը». Մոնրեալի համալսարանի հայ ուսանողների ասոցիացիա

12.11.2019 03:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մեր զորակցությունն ենք հայտնում մեր հայրենիքի ուսանողների շարժմանը». Մոնրեալի համալսարանի հայ ուսանողների ասոցիացիա

Մոնրեալի համալսարանի հայ ուսանողների ասոցիացիան (AÉAUM) հայտարարությամբ է հանդես եկել` անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին: Այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց ասոցիացիայի նախագահ ԱՐԱՄ ՇՈՒԺՈՒՆՅԱՆԸ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

Սուտն ու կեղծիքը նախագահի թեկնածու Հարությունյանի թիմի գործելաո՞ճ

«Արդեն մի քանի օր է՝  հայ ուսանողական երիտասարդությունը մտահոգություն է հայտնում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ներկայացրած նոր քաղաքականության եւ նոր վարդապետության հետեւանքների վերաբերյալ:

Նախարարությունը որոշել է , որ բուհերում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների դասավանդումը այլեւս պարտադիր չեն լինելու։ Հայ գրականությունն ու հայոց պատմությունը երկրորդական առարկա դարձնելով՝ մենք կարծում ենք, որ դա ոչ այլ ինչ է նշանակում, եթե ոչ սերունդներին զրկել ազգային, պետական, հայրենասիրական գիտակցությունից ու մտածողությունից, հետեւաբար եւ պրոֆեսիոնալ քաղաքական, պետական, ազգային գործիչներ, դիվանագետներ ունենալու իրավունքից:

Որն է այս որոշման նպատակն ու իմաստը: Գուցե այն, որ չեն ուզում մեր սերունդները ունենան ազգային գիտակցություն, չճանաչեն մեր ազգի մեծերին, չանիծեն մեր ազգի անխոհեմ ու տհաս առաջնորդներին եւ մեր սերնդի հիշողությունից ջնջեն հզոր ու հսկա հայկական պետականության գոյությունն ու պատմությունը:

Այս փոփոխությունները անհանգստացնում են ոչ միայն հայաստանյան   համալսարանական դասի եւ ոլորտի մասնագետներին, այլեւ հայ սփյուռքի  հայ ուսանողներին.

Université de Montréal-ի հայ ուսանողների ասոցիացիան (AÉAUM) անհանգստացած է պարոն Արայիկ Հարությունյանի գործադրած այս նոր վարդապետությամբ։

Ուստի, պահանջում ենք՝

- Հաշվի առնելով հայապահպանության գործում հայոց պատմության, լեզվի, գրականության, մշակույթի եւ Հայ Առաքելական կրոնի պաշտպանելու կարեւորությունը,

Շտապ. Գրիբոյեդովի արձանն ամենեւին էլ չի մաքրվել (Տեսանյութ)

- Հավատալով, որ հայ ուսանողների հայոց պատմության եւ լեզվի ընդհանուր կրթությունը հիմնարար եւ անվերապահ հիմք է համալսարանական բնակչության բարձրագույն կրթության համար,

- Ակնկալելով, որ նախարարությունը կհամագործակցի բոլոր ներգրավված կողմերի հետ, ներառյալ ասոցատիվ եւ քաղաքական շրջանակները։

Université de Montréal- ի հայ ուսանողների ասոցիացիան՝

- Կոչ է անում նախարար Հարությունյանին չքաղաքականացնել հայ ուսանողների պահանջները եւ չբաժանել Հայրենիքն ու Սփյուռքը,

- Կոչ է անում նախարարին պահպանել հայոց պատմության եւ հայ գրականության պարտադիր հանրակրթությունը  ուսումնական հաստատություններում, նամանավանդ, այս ավելի ու ավելի համասեռված աշխարհում,

- Շեշտում է սփյուռքի դպրոցների եւ հայկական համայնքների վերաբերյալ այս նոր վարդապետության հնարավոր սոցիալ-քաղաքական հետեւանքները,

- Առաջարկում է նախարարին վերանայել աշխարհում հաստատված բարձրագույն կրթության տարբեր մոդելները, ներառյալ Կանադա-Քվեբեկի համակարգը,

- Նշում է, որ անհանգստացնող է նախարարի քաղաքական անկայունությունը մշակութային բնագավառում նախագծերի ֆինանսավորման առումով, որը  սպառնում է հայկական ինքնությանը եւ մշակույթին։

Փոքր ժողովուրրդների լեզուների պահպանությունը մեր ժամանակների դժվարին պրոբլեմներից է, եւ այն նրա  զավակների ձեռքում է։ Պահպանենք մեր միամորիկ, միածին մայրենի լեզուն, մեր ինքնությունն ու կրոնը։ Մենք, մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում մեր հայրենիքի ուսանող եղբայրների եւ քույրերի շարժմանը։ Մենք ձեր կողքին ենք»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА